Վերապատրաստող՝ Գեւորգ Հակոբյան Առաջին պարապմունք․ 2 ժամ Տեսական մաս․ Ընդհանուր ծանոթություն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։ Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները, ՀՀ Սահմանադրություն, գլուխ 2։ Գործնական մաս․ ՀՀ Սահմանադրության 25-29, 34, 36-43, 60 հոդվածներով որոշված մարդու իրավունքների և ազատությունների իրականացումը Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքում։ Յուրաքանչյուր մասնակից ընդհանուր ծանոթացումից հետո ընտրում է որևէ իրավունք և գրավոր ներկայացնում է… Читать далее Հանրակրթության բնագավառի օրենսդրություն
Արեգայի ծննդյան ծեսը
Սեպտեմբերի 10-ին ծնվել է մեր արեգակը, մեր խելացի Արեգա Հովհաննիսյանը։ Իսկ այսօր նրա ընկերների հետ՝ դպրոցում, նշեցինք Արեգայի ծննդյան ծեսը, խաղացինք ուրախ եւ հետաքրքիր բակային խաղեր, քաղցր ընդմիջում արեցինք։ https://youtu.be/utFuoRk0_Us
Ընտրությամբ մաթեմատիկական գործունեություն. 14.09 եւ 17.09
1. Մաթեմատիկական խաղ-պարապմունք Սովորողները բաժանվում են 5 հոգանոց թիմերի, նրանց տրվում են քարտեր, որոնց վրա նշված են գործողություններ, եւ փազլային քարտեր, որոնց հետեւի կողմում նշված են այդ գործողությունների ճիշտ պատասխանները. գուշակելով գործողությունների պատասխանները եւ հերթականությամբ տեղադրելով փազլը իր տեղում, կհավաքվի նաեւ նկարը։ 2. Շարունակի'ր խնդիրը՝ ձեւակերպելով խնդրի պահանջը։ Միան հավաքեց 13 կգ խաղող, իսկ Նանեն… Читать далее Ընտրությամբ մաթեմատիկական գործունեություն. 14.09 եւ 17.09
«ՌոդարիկներTV» նոր եթերաշրջան
Հեռուստաթատրոն #1 https://youtu.be/a0apejV1YsI Հ. Թումանյանի «Էս էն է» հեքիաթը մի փոքր ձեւափոխեցինք ռոդարիական հնարքով՝ ավելացնելով խաղողը , մաճառը, գինին, մառանը, եւ ստացվեց շատ զվարճալի ներկայացում։ Սովորողները հանդես կգան դերային խաղով, դիմանկարված։ Հեքիաթի ձեւափոխված սյուժեն . Էս էն տունն է, որ շինել է վարպետ Օհանը։2. Էս էն մառանն է, որ փակված է էն տանը,որ շինել է… Читать далее «ՌոդարիկներTV» նոր եթերաշրջան
Այցելություն Գինու դպրոց. համագործակցային նախագիծ
Աշնանային ամենամյա մանկավարժական բաց հավաքի շրջանակում մեկնարկում ենք համագործակցային նախագիծ 9-րդ դասարանցիների մեկամյա ուսումնական ծրագրի մասնակից սովորողների հետ. կազմակերպիչ Մարիաննա Գեւորգյան։ Հարավային դպրոցի 2.1 դասարանի սովորողները սեպտեմբերի 13-ին , ժամը 12:00 Հարավային դպրոց-պարտեզից կքայլեն դեպի կրթահամալիրի Գինու դպրոց՝ մասնակցելու «Գինու ստեղծման օրեր Քոլեջում» նախագծին։ Քայլուղին՝ Հարավային դպրոցի քայլուղով մինչեւ Առնո Բաբաջանյան փողոց-վերգետնա անցում-Մայր դպրոց-Սարալանջ-Քոլեջ-Գինու դպրոց։… Читать далее Այցելություն Գինու դպրոց. համագործակցային նախագիծ
Աշխատանքային նախագիծ. սեպտեմբերի 13-ից 17-ը
Շաբաթվա նախագծեր՝ Սեպտեմբերյան ամենամյա ստեղծագործական հավաքՄասնակցություն «Խաղողի գինու ստեղծման օրեր Քոլեջում» նախագծինՈւսումնական ճամփորդություն դեպի Վեդիի խաղողի այգիներ՝ «Խաղողի գինու արարման ծես. համագործակցային նախագիծ» 9-րդ դասարանցիների մեկամյա մասնագիտական ծրագրի սովորողների հետԸնտրությամբ մաթեմատիկական գործունեությունՈւրախ օտար լեզու՝ ԱնգլերենՈւրախ օտար լեզու՝ Ռուսերեներկարացված օրվա կազմակերպում՝ Լուսինե Սարգսյանի ծրագիր, Աննա Առաքելյանի ծրագիրՇաբաթվա ընթերցանության նյութեր՝ «Քաղենք խաղողը» , «Բաղը քաղինք» երգերի տեքստային… Читать далее Աշխատանքային նախագիծ. սեպտեմբերի 13-ից 17-ը
Խաղողի գինու արարման ծես. համագործակցային նախագիծ. ամփոփում
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2-րդ դասարանի սովորողներ, Քոլեջի 9-րդ դասարանի սովորողներ, դասվանդողներ, ծնողներ Ժամկետը՝ սեպտեմբերի 16-ին ժամը 09:30-16:30 Վայրը՝ Արարատի մարզ,Վեդու խաղողի այգիներ Պատասխանատուներ՝ Թամարա Մարիմյան, Մարիաննա Գեւորգյան, Մարիամ Մնացականյան Նպատակը՝ սովորողներին ծանոթացնել և մասնակից դարձնել խաղողի վազերի մշակամանը, խաղողից գինի ստանալու արարողությանը, սովորեցնել մշակել, խնամել, ոչ միայն խաղողի այգիները, այլև խնամքով վերաբերվել պտղատու ծառերին, սովորողների հետ… Читать далее Խաղողի գինու արարման ծես. համագործակցային նախագիծ. ամփոփում
Ատեստավորում. ՏՀՏ հմտությունների զարգացման ամփոփում
Օգոստոսի 23-ին, ժամը՝ 15:00, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մայր դպրոցի (Հասցե՝ Առնո Բաբաջանյան 25) «Սեբաստիա» համերգասրահում տեղի ունենցավ հանդիպում վերապատրաստման կազմակերպիչների և վերապատրաստողների հետ: Վերապատրաստվողները ծանոթացան դասընթացների աշխատակարգերին, լսեցին հուզող հարցերի պատասխանները: Հանդիպման ժամանակ ծանոթացանք ՏՀՏ վերապատրաստման մասնագետ՝ Նվարդ Սարգսյանի հետ, քննարկեցինք ժամկետները, առաջին փուլի անելիքները։ Այսպիսով՝ վերապատրաստումները կազմակերպվեցին առկա, հեռավար եւ համակցված ձեւաչափերով։ Վերապատրաստող մասնագետի… Читать далее Ատեստավորում. ՏՀՏ հմտությունների զարգացման ամփոփում
Ընտրությամբ մաթեմատիկական գործունեություն: 10.09
Քննարկվող խնդիր 1 3, 6, 8, 7, 1, 9 թվանշաններով կազմել երկնիշ թվեր, կարդալ դրանք, համեմատել թվերը։Բոլոր թվերին գումարել 20, բոլոր թվերից հանել 10: 2, Թվաբանական խաղ
Հեռավար սովորող. Հարություն Տարախչյան
Աշխատանքային շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքներ. Մաթեմատիկա՝ Աշխատանքային թերթիկ 06,09Скачать Աշխատանքային թերթիկ 8.09Скачать Աշխատանքային թեթրիկ 08,09-2Скачать Ընթերցանություն և լեզվագործունեություն՝ Հնարագետ նապաստակը— Ստեփան Լիսիցկին, հարցեր և առաջադրանքներСкачать