Ուսուցչի լաբորատորիա, Վերապատրաստում

Հանրակրթության բնագավառի օրենսդրություն

Վերապատրաստող՝ Գեւորգ Հակոբյան

Առաջին պարապմունք․ 2 ժամ

Տեսական մաս․ Ընդհանուր ծանոթություն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։ Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները, ՀՀ Սահմանադրություն, գլուխ 2։

Գործնական մաս․ ՀՀ Սահմանադրության 25-29, 34, 36-43, 60   հոդվածներով որոշված մարդու իրավունքների և ազատությունների իրականացումը Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքում։ Յուրաքանչյուր մասնակից ընդհանուր ծանոթացումից հետո ընտրում է որևէ իրավունք և գրավոր ներկայացնում է դրա իրականացումը օրենքում։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։

Ընթերցեցի և համեմատականներ անցկացրի ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածների և Երեխաների իրավունքների մասին օրենքի միջև: Սահմանադրության Հոդված 37 -հոդվածը ամբողջությամբ մանրամասն ներկայացված է Երեխայի իրավունքների ՀՀ մասին օրենքի Հոդված 10-ում՝ « Երեխայի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունքը»: Պարզապես 37-ի 2-րդ կետում ասված ՝« Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան», օրենքում շահերը այնքան էլ պարզաբանված չեն:

Միայն մի նկատառում . Երեխայի իրավունքների մասին օրենքում Հոդված 20. «Երեխայի հանգստի իրավունքը» , որում նշվում է հետևյալը՝

«Յուրաքանչյուր երեխա ունի հանգստի և ժամանցի, իր տարիքին համապատասխան խաղերին և միջոցառումներին ազատորեն մասնակցելու իրավունք: Պետական համապատասխան մարմինները խրախուսում են երեխայի հանգստի և ժամանցի կազմակերպումը` ստեղծելով արտադպրոցական, մանկապատանեկան, մշակութային, մարզական, հանգստի և առողջության ամրապնդմանն ուղղված հաստատություններ:Երեխայի հանգստի կազմակերպման համար նախատեսված նյութատեխնիկական բազայի կրճատմանն ուղղված գործողությունները, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից համաձայնեցվում են տեղական ինքնակառավարման մարմինների հետ»

Սահմանադրության մեջ համապատասխան կետերում նման դրույթներ նշված չեն:

Երկրորդ պարապմունք․ 

Ընդհանուր ծանոթություն Հանրակրթության մասին ՀՀ օրենքին։

3 ժամ

Տեսական մաս․ ընդհանուր ծանոթություն Հանրակրթության մասին օրենքին։ Օրենքի հոդված 3-ում սահմանված տերմինները։ Օրենքի 4-րդ, 5-րդ հոդվածները։ Հանրակրթական ծրագրերը, հոդված 7։

Գործնական մաս Մասնակիցը ընտրում է հետևյալ թեմաներից մեկը․

  • Սովորողի իրավունքներն ու պարտականությունները
  • Մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները
  • Սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները։

Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանաում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի համապատասխան հոդվածի հետ։ Դեղինով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Կարմիրով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։

Հոդված 28.Սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները

Յուրաքանչյուր երեխայի դաստիարակման ,աշխարհայացք ձևավորելու հարցում առաջնային է ընտանեկան դաստիարակությունը, որի իրականացնողները ծնողներն են:

Սովորողի ծնողը իրավունք ունի՝

Ներկա գտնվել դասապրոցեսին 

Անհամաձայնությունների դեպքում ՝որպես լիազորված անձ բողոքարկումներ կատարել

Երեխայի համար ընտրել ուսումնական հաստատություն
Տեղեկացված լինել տվյալ հաստատությունում իրականացվող ուսումնական ծրագրերի, մեթոդների մասին

Պաշտպանել երեխայի շահերը

Մասնակցելու ուսումնական հաստատության ներքին գնահատմանը
Դիմելու համապատասխան մարմիններին երեխայի զարգացման, ուսուցման և դաստիարակության հարցերով/ ավելացում օրենքից

Սովորողի ծնողը պարտավոր է՝

Ապահովել երեխային հանգիստը
Ապահովել բարենպաստ պայմաններ սովորելու համար
Նպաստել երեխայի ունակությունների, տաղանդի, նախասիրությունների զարգացմանը
Հարգել և լսել երեխայի կարծիքը
Հետևել երեխայի առաջադիմությանը
Վերահսկել երեխայի գործողությունների շրջանակը
Դաստիարակել հայրենասիրություն, ,բարություն, հարգալից վերաբերմունք, հոգատարություն

Սույն օրենքի 15-րդ և 16-րդ հոդվածներով սահմանված ժամկետներում երեխային բերել ուսումնական հաստատություն.

հատուցել իր, ինչպես նաև իր երեխայի կողմից ուսումնական հաստատությանը հասցված վնասը.

սովորողին զերծ պահել ծխախոտ, ոգելից խմիչքներ, հոգեմետ նյութեր, զենք, զինամթերք, թունավոր, պայթուցիկ, ինչպես նաև օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ արգելված այլ նյութեր օգտագործելուց:

Լինելով և՛ մանկավարժ և՛ ծնող, կարծում եմ դպրոց-ընտանիք կապը պետք է մշտական ու ամուր լինի: Երեխայի կրթության առաջնային պատասխանատուն ծնողն է: Ծնողը հետևողական պետք է գտնվի, որպեսզի սովորողը օգտվի ուսումնական հաստատության առաջարկած ծրագրերից:

Պատրաստվում եմ ատեստավորման։

Ծանոթանում է օրենքի 26-րդ հոդվածին։ Կազմում է իր քայլերի հաջորդականությունը հերթական ատեստավորվելու համար և որակավորման տարակարգ ստանալու համար։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։

Ծանոթանում է օրենքի 35-րդ հոդվածին։

Ուսուցչի ատեստավորման գործընթացի կազմակերպման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

Ուսուցչի հերթական ատեստավորումն անցկացվում է հինգ տարին մեկ:  Մինչև սահմանված ժամկետի լրանալը ուսուցիչը կարող է իր նախաձեռնությամբ և իր միջոցներով վերապատրաստվել և դիմել ատեստավորման, բայց ոչ շուտ, քան հերթական ատեստավորումից մեկ տարի հետո:

Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչը ուսումնական հաստատության միջոցների հաշվին նախապես անցնում է վերապատրաստում` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած չափորոշիչներին համապատասխան:

Ուսումնական հաստատությունն ինքնուրույն ընտրում է մանկավարժական աշխատողներին, այդ թվում՝ ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստող կազմակերպությանը։ Ուսուցիչների վերապատրաստման ծրագրերը մշակում է պետական կառավարման լիազորված մարմինը:

Ուսուցչի ատեստավորմանը ներկայացվող փաստաթղթերի ամբողջական ցանկը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը։

Տնօրենը ատեստավորման ենթակա ուսուցչին ծանոթացնում է ատեստավորման հանձնաժողով ներկայացվող փաստաթղթերի փաթեթի բովանդակությանը, տրամադրում դրանց պատճենը և տեղեկացնում ատեստավորման ընդհանուր ընթացակարգի մասին մինչև ատեստավորման հանձնաժողով ներկայացնելը:

Ատեստավորումից մեկ ամիս առաջ պետք է ներկայացնել ատեստավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական ցանկը, անհրաժշետ կրեդիտների անվանացանկը, չափորոշիչները և նվազագույն չափաքանակը , որը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը: Ուսուցիչը կարող է ներկայացնել նաև գրավոր բնութագրեր:

Ատեստավորվող ուսուցիչն իրավունք ունի ներկա լինելու իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանության մասին հարցի քննարկմանը և որոշման կայացմանը:

Ատեստավորման հանձնաժողովը քվեարկության միջոցով ընդունում է որոշում՝ ուսուցիչը համապատասխանում է կամ չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

Ուսումնական հաստատությունը որոշման մասին տեղեկացնում է ուսուցչին, ով կարող է երկօրյա ժամկետում բողոքարկել որոշումը:

Որակավորման տարակարգի շնորհման գործընթաց.

Ուսուցչի որակավորման տարակարգը քառաստիճան է և շնորհվում է աստիճանակարգության սկզբունքով:

Ուսուցիչը Հանրապետական հանձնաժողովին դիմում է փաստաթղային եղանակով: 

ՈՒսուցչի որակավորման տարակարգերի բնութագրիչները սահմանում է կրթության պետական կառավարման մարմինը` հիմք ընդունելով ուսուցչի գիտելիքների, մանկավարժական աշխատանքային հմտությունների և ունակությունների ծավալը, ստեղծագործական-հետազոտական գործունեության արդյունավետությունը, մասնագիտական աշխատանքի ստաժը, մանկավարժական գործունեության որակական այլ ցուցանիշներ (ներառյալ` պարգևատրումը, համապատասխան մրցույթների մասնակցությունը, մասնագիտական կատարելագործմանն ուղղված վերապատրաստումները և այլն):

Հանրապետական հանձնաժողովը որոշում է ընդունում տարակարգի շնորհման վերաբերյալ:

Հանրապետական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել:

Հանրապետական հանձնաժողովի որոշումը հիմք է կրթության պետական կառավարման մարմնի կողմից ուսուցչին որակավորման համապատասխան տարակարգ շնորհելու և հավելավճար սահմանելու համար:

Ծանոթացա՝ Օրենքի 35-րդ հոդվածին՝ Ուսումնական հաստատության ֆինանսավորումը:

Երրորդ պարապմունք

Հանրակրթության պետական չափորոշիչ

3 ժամ

Տեսական մաս․ հանրակրթության պետական չափորոշիչը հանրակրթության մասին ՀՀ օրենքում, հոդված 6։

Հանրակրթության պետական չափորոշիչի պատմություն։ ՀՀ կառավարության 2021թ․ փետրվարի 4-ի 136-Ն որոշումը։ Հանրակրթության պետական չափորոշիչի կառուցվածքը։

Գործնական մաս

Մասնակիցը համեմատում է կառավարության 2021թ․ 136-Ն որոշմամաբ հաստատված հանրակրթության պետական չափորոշիչը հանրակրթության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանվածին, գտնում, իր կարծիքով, տարբերություններ և փորձում հիւմնավորել։ Աշխատանքը տեղադրվում է բլոգում։

Կարդալով Հանրակրթության մասին ՀՀ օրենքի հոդված 6-ը , Հանրակրթության պետական չափորոշիչը և ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի 136-Ն որոշումը վեր հանեցի հետևյալը: ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում ասված է ՝«Հանրակրթության պետական չափորոշիչը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»,մինչդեռ ՀՀ կառավարության 2021թվականի փետրվարի 4-ի 136-Ն որոշման մեջ շեշտվում են հետևյալ կետերը՝ «3:Հանրակրթության պետական չափորոշիչը մշակվում է Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից: 4.« Հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը մշակելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է հանձնաժողով»:

ՀՀ օրենքի 6-րդ կետում չենք հանդիպում նաև նախագիծ բառին , իսկ ՀՀ կառավարության 2021թվականի փետրվարի 4-ի 136-Ն որոշման մեջ ասվում է ՝ «5.Հանրակրթության պետական չափորոշչի առանձին բաղադրիչների նախագծերի մշակման, ինչպես նաև առարկայական չափորոշիչների և ծրագրերի մշակման նպատակով հանձնաժողովն ստեղծում է մասնագիտական աշխատանքային խմբեր»: «6. Հանձնաժողովն աշխատանքային խմբերի մշակած նախագծերի հիման վրա ձևավորում է հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը, որը սահմանված կարգով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը»:

2021թ․ 136-Ն որոշմամբ հաստատված հանրակրթության պետական չափորոշիչը մշակվում է Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից, լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է հանձնաժողով, հանձնաժողովն ստեղծում է մասնագիտական աշխատանքային խմբեր, իսկ Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում որևէ խոսք չկա հանձնաժողովի, խմբերի մասին։

Չորրորդ պարապմունք, հանրակրթական ուսումնական հաստատության կանոնադրությունը

Գործնական մաս ընթերցում է իր ուսումնական հաստատության կանոնադրությունը, օրենքին, չափորոշիչին համապատասխան փոփոխությունների առաջարկություններ ներկայացնում՝ նկատի ունենալով հաստատության զարգացումը։

Կարդացի կրթահամալիրի կանոնադրությունը: Առաջարկներ չունեմ։

Հինգերորդ պարապմունք

ԿԳՄՍ նախարարության կայքը` EDU.am , նորմատիվ փաստաթղթերի որոնումը կայքում։ Իրավական փաստաթղթերի որոնման համակարգեր Irtek.am Arlis.am։ Մասնակիցը նախարարության կայքից գտնում է մի փատաթուղթ՝ իրեն հետաքրքող, գրում է փաստաթղթի անունը և կցում հղումը։ Նույնանման աշխատանք որոնողական համակարգերի հետ։

Քաղծառայության թափուր պաշտոնում նշանակված անձանց անվանացանկ EDU.am

Օգտակար հղումներ, Զբաղվածության պետական գործակալություն Irtek.am,

ՀՀ Աշխատանքային օրենսգիրք Arlis.am։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s