Հավաքից-հավաք, Նախագծեր, Ուսումնական ճամփորդություններ

Այցելություն Գինու դպրոց. համագործակցային նախագիծ

Աշնանային ամենամյա մանկավարժական բաց հավաքի շրջանակում մեկնարկում ենք համագործակցային նախագիծ 9-րդ դասարանցիների մեկամյա ուսումնական ծրագրի մասնակից սովորողների հետ. կազմակերպիչ Մարիաննա Գեւորգյան։

Հարավային դպրոցի 2.1 դասարանի սովորողները սեպտեմբերի 13-ին , ժամը 12:00 Հարավային դպրոց-պարտեզից կքայլեն դեպի կրթահամալիրի Գինու դպրոց՝ մասնակցելու «Գինու ստեղծման օրեր Քոլեջում» նախագծին։

Քայլուղին՝

Հարավային դպրոցի քայլուղով մինչեւ Առնո Բաբաջանյան փողոց-վերգետնա անցում-Մայր դպրոց-Սարալանջ-Քոլեջ-Գինու դպրոց։

Սարալանջում մեզ կդիմավորի Մարիաննա Գեւորգյանը եւ քոլեջի 9-րդ դասարանցիները։ Խաղողի գինու ստեղծման ծեսը սկսելուց առաջ սովորողները կուսումնասիրեն խաղողի վազերը։ Սովորղներին կծանոթացնենք խաղողի վազերին, կսովորեցնենք տարբերել, կներկայացնենք՝ ինչպես են մշակում խաղողը, երբ է հասնում։

Գինու դպրոցում մեզ կդիմավորի Արտակ Ռշտունին։ Սովորողները կուսումնասիրեն գինու խմորման գործընթացը։ Նրանց կպատմեն , որ նախ ջարդիչ — չանչազատիչ սարքով առանձնացնում են չանչը պտղամսից, որը սարքից դուրս է գալիս արդեն ջարդած վիճակում։ Ապա պտղամիս-խաղողահյութը լցնում են պահամանների մեջ ու թողնում մի քանի օր մինչև խմորվի։ Կծանոթանան ուսումնական լաբորատորիայում եղած բոլոր գործարանային գործիքներին։ Կուսումնասիրեն մառանը։

Քայլերթի համար անհրաժեշտ իրեր՝

ուսապարկ

արեւային գլխարկ

ջուր

աղբի տոպրակ, ձեռնոցներ

թաց եւ չոր անձեռոցիկ

ֆոտոխցիկ կամ հեռախոս

Այս հանդիպմանը կհաջորդի միասնական ճամփորդությունը դեպի Վեդիի խաղողի այգիներ, միասին կիրականացնենք խաղողաքաղ 2.1 դասարանի սովորող Եւվա Ցիրունյանի պապիկի այգիներում։

Ամփոփում՝

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s