Սեբաստացի Ստեֆանիի էջ

Առաջին օրը պարտեզում. մայրիկի օրագիր

Այսօր Ստեֆանին 1 տարեկան 7 ամսական է։ Շատ-շատ է սիրում երեխաների հետ խաղալ, մեծ հետաքրքրություն ունի դենի խաղալիքներն ու գրքերը։ Օրվա մեջ, հատկապես առվոտյան ժամերին , մի քանի րոպե կարող է կլանված դիտել մանկական լոգոպետական մուլտեր, կրկնօրինակել կենդանական ձայներն ու հնչյունները, մատնացույց անել կենդանիներին։ Այսօր այցելեցինք մեր սիրելի Հարավային դպրոց-պարտեզ, հյուրընկալվեցինք ընկեր Լիլիթի և ընկեր… Читать далее Առաջին օրը պարտեզում. մայրիկի օրագիր

Մասնագիտական զարգացում, Վերապատրաստում, Այլոց մանկավարժական փորձից

Ինքնակրթություն. Աուտենտիկ ինտեգրված պարապմունքների ուղղությունները

Հեղինակ՝ Աստղիկ Բալայան Ի՞նչ է իրական ինտեգրումը Ինտեգրված դասը տարբեր առարկաների առաջադրանքների «կուտակումը» չէ։ Իրական ինտեգրումը տեղի է ունենում, երբ՝ • Կա մեկ ընդհանուր խնդիր կամ նպատակ: • Ուսումնական առարկաները գործիքներ են՝ նպատակի կամ խնդրի համար:  • Ակնհայտ չեն երևում ուսումնական առարկաների սահմանները։ ➢ Այս դասում ինտեգրումը կառուցված է մեկ խնդիրի շուրջ՝ ինչպես պատրաստվել Լուսին գնալուն: Ի՞նչ է աուտենտիկ ուսուցումը Աուտենտիկ ուսուցումը ենթադրում է՝ • իրական կամ իրականին մոտ իրավիճակ • կիրառելի գիտելիք • որոշումների կայացում • սովորողի ակտիվ դերակատարում ➢ Այս դասում սովորողը պատրաստում է ուղեցույց, ինչը իրական կյանքի մոդելավորում է:   Ինչպե՞ս ձևակերպել ինտեգրված նպատակներ Կարևոր է, որ սովորողը խնդրի լուծման համարլուծումներ առաջարկելիս ոչ միայն կիրառի իրգիտելիքներն ու հմտությունները, հենվի իրարժեքների ու դիրքորոշումների վրա, այլևզարգացնի դրանք:  ➢ Այս դասում սովորողը պետք է՝   • ձեռք բերի, վերլուծի և կիրառիտեղեկատվությունը • կատարի հաշվարկներ իրական խնդրի շուրջ • բացատրի բնական երևույթները • համագործակցի ընկերների հետ, նրանց հետհիմնավորի և ձևակերպի որոշումները   ԻՆՏԵԳՐՎԱԾ ԴԱՍ (Ինտեգրվող առարկաներ - Մայրենի + Մաթեմատիկա + Ես և շրջակա աշխարհը)   Նպատակ. Ձևավորել խնդիրներ սահմանելու ևդրանց համար կիրառական լուծումներ գտնելուհմտություն:     Վերջնարդյունքներ. Սովորողը ձևակերպվածխնդիրը լուծելու համար՝ • կկիրառի տեղեկատվություն տեքստից(Մայրենի) • կկատարի հաշվարկներ (Մաթեմատիկա) • կբացատրի բնական երևույթները (ԵՇԱ)   Քայլ 1․ Մոտիվացիայի խթանում Խնդրի ներկայացում. «Կարո՞ղ ենք մենք թռչել Լուսին՝ճամփորդության»   Իրավիճակ. «Մեզ առաջարկել են մասնակցել«Մանկական տիեզերական ակումբին», որտեղպետք է պատրաստենք Լուսին մեկնելու ծրագիր։ Բայց նախ պետք է պարզենք՝ • Ի՞նչ է մեզ սպասվում Լուսնի վրա: • Ինչպե՞ս պետք է հաշվարկենք տվյալները(քաշը, հեռավորությունը, ժամանակը և այլն): • Ինչպե՞ս պետք է մեզ դրսևորենքճանապարհին: Քայլ 2․ Տեքստի հետ աշխատանք (տեքստը ոչ թենպատակ է, այլ տեղեկատվության աղբյուր)… Читать далее Ինքնակրթություն. Աուտենտիկ ինտեգրված պարապմունքների ուղղությունները

Մասնագիտական զարգացում, Վերապատրաստում

Ինքնակրթություն. վերապատրաստում

ֆիզարձակուրդը հրաշալի շրջան է ինքնակրթվելու, նոր մարդկանց , մանկավարժական նոր մոտեցումներին ծանոթանալու, մեր հեղինակային մանկավարժության հետ զուգահեռներ անցկացնելու համար։  Ապրիլի 8-ին, ծանոթներիցս մեկի հրավերով Գլոբալ Բրիջ դպրոցում էի և մասնակցեցի փորձի փոխանակման՝  «Մեկ օր Գլոբալ Բրիջ դպրոցում» նախագծին և  «Աուտենտիկ ուսուցումը տարրական դպրոցում» սեմինարին։ Ստացա հավաստագիր։  Ծրագիրը հետաքրքիր էր, փորձի փոխանակում արեցինք, ես պատմեցի մեր… Читать далее Ինքնակրթություն. վերապատրաստում