Без рубрики, Նախագծեր

«Սեբաստացու օրեր» նախագիծ. ամփոփում

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2.1 դասարանի սովորողներ, ընտանիքի անդամներ

Ժամկետը՝ Նոյեմբեր

Նպատակը՝ Սովորել, ծանոթանալ կրթահամալիրի ծեսերին, իրականացնել, տարածել, սովորողներին մասնակից դարձնել ծեսերի, ազգային մշակույթի տարածմանը, պահպանմանը:

Խնդիրները՝

  • Մեդիահմտությունների զարգացում
  • Բանավոր խոսքի զարգացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Հետազոտելու, ուսումնասիրելու կարողությունների զարգացում

Ընթացքը՝ Սովորողներից յուրաքանչյուրը հարցազրույցի, պատմումի միջոցով պատմում է կրթահամալիրի մասին, իր՝ սեբաստացու մասին՝

  • Պատմի՛ր կրթահամալիրի, քո դպրոցի մասին՝
  • Ինչո՞վ է տարբերվոմ քեզ ծանոթ մյուս դպրոցներից:
  • Դու սեբաստացի՞ ես:
  • Ինչպիսի՞ն է քո սեբաստացի ընտանիքը, ներկայացեք
  • Ո՞ր տոնը կամ ծեսն է քեզ շատ դուր եկել, արդյոք բոլորը գիտեն կրթահամալիրային տոների, ծեսերի մասին, չմոռանաս այդ մասին էլ հարցնել, պատմել :
  • Հորինի՛ր պատմություն «Ուրիշ դպրոց», «Երազանքի դպրոց» կամ այլ վերնագրով:

Թթուդրիկի ծեսը սեբաստացու օրերին՝

Ծեսը իրականացնելուց առաջ նախ ընտանիքի անդամներից տեղեկություններ ենք հավաքում, գրում թթվի նոր բաղադրատոմս: Տատիկները պատմում են՝ իրենք ինչպես են թթու դրել, սովորղները մուտքագրում են կամ ձայնագրում, որպեսզի Թթուդրիկի ծեսը իրականացնելիս առաջնորդվենք այդ բաղադրատոմսով: Զուգահեռ տատիկները կարող են պատմել՝ ինչպես են պատարաստել անուշեղեն:

Մայրենի + մեդիատեխնոլոգիա՝ Թթվի բաղադրիչների մասին հորինուկների ստեղծում, մուտքագրում, «Թթված մրգերը», «Չթթված թթուն» , Paint նկարչական ծրագրով մեդիանկարների ստեղծում, ամբողջական ներկայացում Power Point ծրագրով:

Մեդիատեխնոլոգիա՝ Paint ծրագրով նկարում են շնորհավորական բացիկներ կրթահամալիրի տոնին։

Մաթեմատիկա՝ սեբաստացու օրերին «Թթուդրիկի ծեսը» ընտանիքի անդամների հետ իրականացնելիս, միասին կատարում եք գնումներ, գրանցում յուրաքանչյուր մթերքի գինը, ծախսած գումարը, հորինում խնդիրներ, Power Point ծրագրով կազմում խնդրագիրք։

Ես և շրջակա աշխարհ՝ Տեղեկություներ հավաքում բույսերի, բանջարեղենների մասին, տարվա ո՞ր եղանակին են աճում, Հայաստանում աճող բանջարեղեն։ Սովորաբար որ բանջարեղենն են թթու դնում և ինչու, թթվի օգտակարության մասին:

Ուսումնական ճամփորդություններ՝ Բուսաբանական այգի, «Տոնական Գաթաթխիկ» Էջմիածնում։

Խոհանոցային գործունեություն՝

միասնական թթուդրեք

տոնական գաթաթխիկ

Նախագիծը կամփոփենք՝ հարիսայի ծեսով:

Մեր պատրաստած գինու համտեսը Սեբաստացու տոնի վերջին օրը՝ Հարիսայի ծեսին։

«Ռոդարիկներ TV» հերթական հեռուստաթատրոնը կպատրաստեն ընտանեկան դպրոցները։

Արդյունքների ամփոփում՝

Թթվի ծեսը ընտանեկան դպրոցներում

Միասնական Թթուդրեք

«Ես սեբաստացի եմ» տեսանյութերի փաթեթ

«Իմ սեբաստացի ընտանիքը»

«Ռոդարիկներ TV»

«Չթթված մրգերը» հորինուկ. Հեռավար սովորող

Շնորհավորական մեդիաբացիկներ կրթահամալիրի տոնին

Տոնական գաթաթխիկ

Հարիսայի ծես

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s