Մասնագիտական զարգացում, Ուսուցչի լաբորատորիա, Վերապատրաստում

Մանկավարժական ընդհանուր բաղադրիչ. թեմա 8

Թեմա՝ Ստուգատես

1․ Կարդալ հոդվածը․ քննարկել 
Ստուգատեսի բովանդակություն՝ ըստ տարիքային խմբերի-Գևորգ Հակոբյան 

Ըստ տարիքի ներկայացվում են բնագիտատեխնիկական ստուգատեսին մասնակցող խմբերը, ստուգատեսի նպատակը, աշխատանքները, սանի եւ խմբի աշխատանքների ներկայացման ձեւերը։ Յուրաքանչյուր տարիքային խմբի համար աշխատանքները փոփոխվում են՝ ըստ տարիքային կարողությունների։ Աշխատանքների ներկայացումը կատարվում է ծնողական օգնությամբ զարգանում մինչեւ ինքնուրույն բլոգային աշխատանք։

Առաջին խումբը՝ (մինչև 5 տարեկաններ)

Այս տարիքային խմբի ստուգատեսի նպատակն է ուսումնասիրել, դասակարգել երեխաների խաղալիքները տանը և խմբում:

Սանը ներկայացնում, պատմում է իր խաղաշխարհի մասին։

Խումբը՝ ներկայացնում է խմբում եղած խաղալիքները և խաղերը։

Ներկայացումը կարող է լինել ֆիլմի, նկարաշարի, պատմության տեսքով: Դաստիարակը սովորողին և ծնողին տեխնիկական օգնություն է ցույց տալիս:

Ներկայացված աշխատանքները սանինը տեղադրվում են խմբի (երեխայի) բլոգում, խմբինը՝ խմբի բլոգում, կրթական ծրագրի ենթակայքում:

Երկրորդ խումբը(5-6 տարեկաններ)

Այս տարիքային խմբի ստուգատեսի նպատակն է ուսումնասիրել, դասակարգել երեխաների խաղալիքները (այս թվում ուսումնական գործիքներ) տանը եւ դպրոցում։

Նախորդ տարիքային խմբի համեմատ ավելանում են սանի(ծնողի օգնությամբ) եւ խմբի աշխատանքները։

Ներկայացման ձեւերը նույնն են։

Երրորդ խումբ (6-8 տարեկաններ, 1-3-րդ դասարանցիներ)

Յուրաքանչյուր սովորող ինքն է ներկայացնում

  • իր սիրած խաղալիքը (երբվանից ունի այդ խաղալիքը, ո՞ւմից է ստացել, ինչպես է խաղում).
  • իր հավաքած մոդելները, մակետները, ռոբոտները.
  • ներկայացնում է խաղալիքներ, որ արդեն փչացել են կամ իրեն պետք չեն.
  • իր ունեցած ուսումնական գործիքները.
  • իր խնամած բույսը, կենդանին.
  • կենցաղային գործիքներ, որոնք կարողանում է օգտագործել:

Յուրաքանչյուր դասարան ներկայացնում է դասարանում ունեցած ուսումնական գործիքները, ուսումնական գործիքների կիրառութունը դասապրոցեսում, աճեցրած և խնամած բույսը, կենդանին: Աշխատանքը կատարում է դասվարը՝ սովորողների հետ:

Ներկայացումը՝ դասարանական բլոգում։

Չորրորդ խումբ (4-6-րդ դասարաններ)

Սովորողը ներկայացնում է իր ունեցած ուսումնական գործիքները։

Յուրաքանչյուր դասարան ներկայացնում է դասարանում ունեցած ուսումնական գործիքները, ուսումնական գործիքների կիրառությունը դասապրոցեսում, աճեցրած և խնամած բույսը, կենդանին: Աշխատանքը պատրաստում է բնագիտություն դասավանդողը՝ սովորողների հետ:

Աշխատանքները տեղադրվում են դասարանի բլոգում:

Հինգերորդ խումբ (7-12-րդ դասարաններ)

Սովորողը ներկայացնում է.

  • տանը ունեցած գործիքները
  • տնային գործերում իր պարտականությունները
  • կյանքում որևէ գործիքի այլ կերպ օգտագործելու օրինակ
  • իր Ճամփորդական պիտույքները
  • ուսումնական պրոցեսում որևէ գործիքի կիրառություն:

Աշխատանքը կատարում է սովորողը և տեղադրում իր բլոգում։

Դասավանդողն իր բլոգում ներկայացնում է.

  • Նոր ուսումնական աշխատանք, փորձ, գործիք:

2․ Գրավոր գրախոսել հոդվածներից մեկը. դիտարկումներ, առաջարկներ

Ընտրեցի Էմանուել Ագջոյանի «Ստուգատես բոլոր տարիքի մասնակիցների համար» հոդվածը։

Հոդվածը Հակոբ Հակոբյանի լուսավոր հիշատակին նվիրված բնագիտատեխնիկական ստուգատեսի մասին է։

Քանի որ մասնակցում են տարատարիք սովորողներ, ուստի ևս մեկ անգամ անհրաժեշտություն է առաջանում նորովի սահմանելու յուրաքանչյուր տարիքային խմբի նպատակներն ու այդ նպատակին հասնելու միջոցները: Սովորողների առանձնացումն ըստ տարիքային խմբերի, պայմանավորված է տվյալ տարիքի երեխայի ունակությամբ և ուսումնական ծրագրի բովանդակությամբ:

Առաջին խումբ (5-6) տարեկաններ: Այս տարիքային խմբի ստուգատեսի մասնակցության նապատակն է պատկերացում կազմել սովորողի ընկալած աշխարհի մասին: Նրա աչքերով տեսնել այն միջավայրը, որտեղ սովորղը ապրում և սովորում է:

Երկրորդ խումբ (1-3-րդ դասարաններ): Այս տարիքային խմբի ստուգատեսի մասնակցության նպատակն է պարզել, թե որքանով են սովորողները կարողնում բացատրել իրնեց շրջապատող երևույթները, ինչպես են օգտագործում ամենատարբեր գործիքներ ու չափիչ սարքեր:

Հոդվածում ներկայացված են երկրորդ խմբի համար նախատեսված աշխատանքների հիմանական ուղղությունները։

  • Իմ փոքրիկ ջերմոց-լաբորատորիան
  • Բույսերի ու կենդանիների շուրջտարյա խնամքի նախագծեր
  • Իմ ստեղծած կանաչ անկյունը
  • Լաբորատոր փորձեր

Աշխատանքը կարող է ներկայացվել նաև հոդվածի տեսքով, որտեղ կներառվեն հետևյալ կետերը.

Լաբորատոր գործունեության արդյունքներ-ի՞նչ տվեց սովորողին տվյալ փորձը՝ հաշվի առնելով փորձի անցկացման բոլոր փուլերը (նախապատրաստական աշխատանքներ, փորձի ընթացք, սովորողի կատարած եզրահանգումներ):

Սովորողի օգտագործած գործիքները-ինչպիսի՞ գործիքներ է օգտագործում սովորողը, ինչո՞ւ և ինչպե՞ս է դրանք անվտանգ կիրառում:

Բույսերի ու կենդանիների խնամքի ժամանակ սովորողների ընդգրկվածությունը, ձեռք բերած հմտությունները: Ինչպե՞ս է կարողանում ձեռք բերած հմտությունը կիրառել կամ սովորեցնել ուրիշներին, օրինակ՝ փոքրիկ եղբորը կամ քրոջը:

Ուսումնական ճամփորդությունների ժամանակ անցկացված բաց դասերին սովորողների ընդգրկվածությունը:

3. Գրավոր գրախոսել նյութը. Դիտարկումներ, առաջարկներ, համեմատություն կարդացած մշակումների բովանդակության հետ
Ստուգատեսի` որպես ուսումնական գործունեության կազմակերպման կարգ

Վերեւում գրախոսածս հոդվածը գրել էր բնագիտատեխնիկական ստուգատեսի համակարգողը, պատասխանատուն։ Նա ներկայացրել էր էր ոչ թե կոնկրետ նախագիծ, այլ ըստ կարգի մշակել էր ծրագիր կրտսեր խմբի սովորողների համար։

Կարգում նշվում է ստուգատեսի մրցանակային ֆոնդի ձևավորուման, մրցանակների մասին, սակայն հոդվածում 1-3-րդ դասարանների խրախոսական մրցանակների որոշման մասին խոսք չկար։

4․ Կազմել ստուգատեսի նախագիծ, հրապարակել բլոգում, իրականացնել սովորողների հետ, արդյունքները գնահատել. հաջողություններ, թերություններ, զարգացում ։

Բնագիտատեխնոկական ստուգատեաի շրջանակներում համագործակցային նախագիծ շրջիկ լաբորատորիայի հետ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s