Մասնագիտական զարգացում, Ուսուցչի լաբորատորիա, Վերապատրաստում

Մանկավարժական ընդհանուր բաղադրիչ. թեմա 5

Ներառական կրթություն հատուկ կարիքով սովորողի հետ 

1․ Գրավոր գրախոսել կարգը, դիտարկումներ, առաջարկներ անել
Կրթահամալիրի դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ

Հեղինակային կրթական ծրագիրը ներառական է՝ «յուրաքանչյուր երեխայի համար, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ պայմանների
և հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված արդյունքի ապահովում»։

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքովսովորողն ուսուցում է ստանում սույն կարգի համաձայն: Կարգի համար իրավական հիմք են՝

Սովորողի ընդունելությունը կազմակերպում է դպրոցի ղեկավարը: Կարգը, ուսուցման պայմանները, ուսումնառության պայմանագիրը ծնողին ներկայացվում են մինչև ուսումնառության պայմանագիր կնքելը:

Կրթահամալիրի բազմամասնագիտական խումբը կատարում է երեխայի կրթական կարիքի նախնական գնահատում։ Դասարանի ընտրությունը կատարում է հանրակրթական դպրոցի ղեկավարը՝ նկատի ունենալով դասարանում հատուկ կարիքով սովորողների ընդգրկվածության թույլատրելի թիվը (20-25 հոգիանոց խմբում՝ 2 սովորող։

Սովորողի համար կազմվում է անձնական գործերի փաթեթ։

ովորողը սահմանված կարգով մասնակցում է ուսումնահայրենագիտական արշավների, նախագծերի, կրթահամալիրի օրացույցով նախատեսված միջոցառումներին, կրթահամալիրի ուսումնական կենտրոններում իրականացվող լրացուցիչ կրթության պարապմունքներին։

Ծնողի հետ համագործակցությունը պարտադիր է։

Դասարանում հատուկ կարիքով սովորողին մասնագիտական աջակցություն են ցույց տալիս դասվարը, եթե ունի համապատասխան մասնագիտական կրթություն՝ հոգեբանի, հատուկ մանկավարժի, սոցիալական աշխատողի որակավորում ունեցող դասավանդողները, կազմակերպիչը կամ ծրագրի մասնագետը:

Ուսուցչի օգնականները կազմակերպում են դասարանի սովորողների մասի ուղեկցումը կրթահամալիրի ուսումնական կենտրոններ, լողավազան, ուսումնական ագարակ, մարզադպրոց, մասնակցում են ուսումնական ճամփորդությունների, ուսումնական նախագծերի կազմակերպմանը։

Անհատական պարապմունքներ իրականացնում են խիստ անհրաժեշտության դեպքում։

Ֆիզկուլտուրան կազմակերպվում է սովորողի կարիքին համապատասխան։

Կարգից կառանձնացնեմ այս հատվածը, որի հետ լիովին համաձայն եմ. «Սովորողի ներառումը կազմակերպելու համար կարևորվում է ընտանիքի ամբողջական ներառումը կրթահամալիր՝ ընտանիքի դպրոցահասակ անդամների կրթական կարիքը հոգալով կրթահամալիրի դպրոցներում, արգելելով որևէ ձևով Ծրագրով սովորողի առանձնացումը, խտրականության որևէ դրսևորում»։

Խոսքը այն մասին է, որ եթե ընտանիքի հատուկ կարիքով երեխան սովորում է կրթահամալիրում, ապա նրա հարազատ քույր կամ եղբայրը չեն կարող սովորել այլ դպրոցում։ Եթե անգամ սովորում են, ապա հատուկ կարիքով սովորողի հետ պայմանագիր կնքելուց հետո նրանք նույնպես (կարգի համաձայն) պետք է տեղափոխվեն կրթահամալիրի որեւէ դպրոց։ Քանի որ կրթահամալիրը ակնկալում է ընտանիքի ամբողջական ներառում։

2․ Գրավոր քննարկել-վերլուծել հոդվածներից մեկը կամ տեսանյութը, տեսանյութը.

Ընտրեցի Աննա Մարությանի թարգմանական հոդվածը։

Ներառականությունը հասկացություն չէ, որը վերաբերում է միայն կոնկրետ երեխայի: Ներառական կրթությունը մի մեթոդ է, որը մեզ ստիպում է լինել ավելի ստեղծական, և մեր դպրոցների միջավայրը դարձնել այնպիսին, որ մատչելի լինի բոլոր սովորողների համար: Ստեղծականություն ասելով՝ հասկանում ենք այն, որ դասավանդողն այնպիսի մեթոդներ և միջոցներ է կիրառում, որ դասընթացին մասնակցում են բորոր սովորողները:

Համոզմունքներ եւ սկզբունքներ.

  • բոլոր երեխաները կարող են սովորել.
  • բոլոր երեխաները հաճախում են այն դասարան, որտեղ սովորում են իրենց տարեկիցները.
  • բոլոր երեխաները ստանում են անհատական կրթական ծրագիր.
  • բոլոր երեխաները ստանում են իրենց կարիքներին համապատասխան կրթական ծրագիր.
  • բոլոր երեխաները մասնակցում են ուսումնական ծրագրին, զուգահեռաբար մասնակցում են արտադասարանական գործունեությունների և ունեն համապատասխան զբաղվածություն.
  • բոլոր երեխաներն են օգտվում համագործակցությունից՝ ընտանիքների, դպրոցների միջև և համայնքում:

Հոդվածում առանձնացվում են ներառական կրթության հիմնական առանձնահատկությունները, որոնցից ես կառանձնացնեի այս երեք կարեւոր կետերը՝

  • Ավելի շատ կարևոր է, թե ինչ կարող են անել սովորողները, քան այն, ինչ չեն կարող անել։
  • Կրթական արդյունքները պետք է դիտարկել ըստ յուրաքանչյուր երեխայի կարողությունների, քանի որ միևնույն դասարանում սովորողները կարող են ունենալ տարբեր խնդիրներ և արդյունքներ:
  • Դպրոցները և դասընթացները պետք է այնպես կազմակերպել, որ օգնեն երեխաներին սովորել և բացահայտել իրենց ամենամեծ ներուժը:

Ինձ համար շատ կարեւոր էին հոդվածում առանձնացված ներառական կրթության առավելությունները, այն, որ բոլոր երեխաները կարող են դառնալ իրենց համայնքի մի մասնիկը և ունենալ պատկանելության զգացում: Այն, որ տարբեր ունակություններ ունեցող երեխաները հաճախ ավելի լավ են մոտիվացվում, երբ նրանք սովորում են այլ երեխաների հետ: Առավելություն է, որ ներառական կրթությունը հնարավորություն է տալիս զարգացնել անհատի ուժերն ու տաղանդը: Այն նաև խրախուսում է ծնողների մասնակցությունը իրենց երեխայի կրթությանը: Այն թույլ է տալիս ծանոթանալու եւ հարգելու անհատների տարբերությունները։ Հնարավորություն է տալիս բոլոր երեխաներին ընկերանալու միմյանց հետ։

3. Բլոգում ներկայացնել հատուկ կարիքով սովորողի հետ աշխատանքի հաջողած մեկ փորձ. Հաջողություն, դժվարություններ,զարգացում։

Հատուկ կարիքով սովորողներ դասարանական խմբում միշտ եմ ունեցել։ Կցանկանայի առանձնացնել առաջին դասարանում սովորող Ջուլիա Աճեմյանին( սովորողի մոտ գնահատման ժամանակ հայտնաբերվել էր Աուտիզմ):

Ջուլիան դպրոց հաճախում էր տատիկի հետ, Ջուլիայի համար կազմել էի անհատական ուսումնական պլան, սակայն նա ներառված էր ուսումնական բոլոր նախագծերում։ Գերակտիվության պատճառով եւ հաշվի առնելով անվտանգությունը քաղաքից դուրս ուսումնական ճամփորդություններին չէր մասնակցում։ Ջուլիայի ծնողների դերը շատ մեծ էր . նրանք օգնում էին ինձ նրա հետ աշխատելիս, օգնում սովորողին կենտրոնացնել կոնկրետ աշխատանք կատարելիս։

Երբ Ջուլիան տեղափոխվեց Իսպանիա, մենք շարունակեցինք 3 ամիս աշխատել նրա հետ հեռավար։ Ջուլիայի համար Մարիամ Միրզոյանի հետ կազմեցինք աշխատանքային փաթեթ( այնպիսի աշխատանքներ ընդգրկեցինք, որոնց կհետաքրքրեն Ջուլիային, նա սիրով կանի) ։ Քանի որ Ջուլիայն չէր նստում համակարգչի էկրանի դիմաց՝ գերակտիվության եւ կենտրոնացման բացակայության պատճառով, մայրիկի հետ պայմանավորվել էինք, որ նա յուրաքանչյուր աշխատանքի համար տեսանյութեր կպատրաստի, պահպանում էինք նամակագրական կապ բոլոր սոց-ցանցերով։ Աշխատանքը շարունակեցինք մինչեւ այնքան, որ Ջուլիան հաճախեց տվյան քաղաքում դպրոց եւ արդեն ծանրաբեռնվածությունը թույլ չտվեց շարունակել հեռավար աշխատանքը։

Ահա Ջուլիայի Աճեմյանի էջը իմ բլոգում։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s