2021-2022 ուսումնական տարի, Հավաքից-հավաք, Հարթակում ծնողն է

Հարթակում ծնողն է. մանրադիտակը որպես ուսումնական հետազոտական գործիք

Կրթահամալիրում մեկնարկել է «Աշնանային ամենամյա բաց մանկավարժական հավաքը»։

Հավաքի օրերին հարթակում նաեւ ծնողներն են, ովքեր վարպետության դասերի միջոցով կիսվում են իրենց մասնագիտական գիտելիքներով եւ հմտություններով։


Օրը՝ 06.10.2021
Ժամը՝ 12:30

Վայրը՝ Հարավի 2.1 դասարան-լաբորատորիա
Վարպետության դասը կանցկացնի Արեգա Հովհաննիսյանի հայրիկը՝ Վահագն Հովհաննիսյանը,
Նպատակը՝
աշնանային ամենամյա 17-րդ հավաքի շրջանակներում սովորողներին ծանոթացնել մանրադիտակ գործիքին, կատարել լաբորատոր փորձ, հետազոտություններ։

Խնդիրները՝

  • նոր հմտությունների ձեռքբերում
  • ծնողը սովորողի ուսումնական գործունեության ակտիվ մասնակից-կազմակերպիչ
  • հմտության կիրառում պրակտիկայում
  • լաբորատոր փորձեր կատարելու հմտության ձեւավորում
  • ծանոթացում «փոքր բաներին» , «փոքր իրերի աշխարհին»
  • հետազոտելու, համեմատելու կարողությունների ձեւավորում
  • խմբով աշխատելու կարողության զարգացում

Ընթացքը՝

Նախ սովորողները կծանոթանան մանրադիտակին, կառուցվածքին, տարբեր փոքրիկ իրեր կհետազոտեն մարադիտակի տակ։

Հետո կկատարեն լաբորատոր փորձ շաքարով։ Որի համար անհրաժեշտ է՝

*շաքար

*ջուր

*գունանյութ։

Փորձի ընթացքը՝

Յուրաքանչյուր սովորող կատարում է փորձը ինքնուրույն։

Բրգաձեւ շարել շաքարի կտորները
2 ափսեների մեջ։ 2 բաժակ ջրերից մեկը գունավորել , առաջին ափսեի մեջ լցնել սովորական ջուրը, իսկ մյուսի մեջ՝ գունավորված ջուր։
Երկու դեպքում էլ շաքարից բուրգը ներքեւից վերեւ թրջվում է, ներծծում ջուրը, սակայն սովորական ջրի դեպքում դա անտեսանելի է, իսկ գունավորված ջրի դեպքում գույնը աստիճանաբար բարձրանում է՝ գունավորելով շաքարից բուրգն ամբողջությամբ։
Երկու բուրգերն էլ փլվում են, քանի որ շաքարը կորցնում է իր ամրությունը թրջվելիս, այսնուհետեւ ամողջությամբ հալվում է եւ անհետանում, իսկ համը մնում է։
Սա լավ օրինակ է ջրհեղեղներից շինությունների քանվելու հետ համեմատելու , ջրի հատկությունների մասին խոսելու համար։
Ինչպես նաեւ այն ամենի մասին, ինչը հալվում է ջրի մեջ, անհետանում ։ Օրինակ՝ աղը, սոդան։

Սովորողները մանրադիտակի տակ դիտում են մանրացված շաքարը(շաքարավազը), գունավոր եւ անգույն ջրի կաթիլը, սոդա, աղ, մազ, տերեւ, ամեն հնարավոր բան, քննարկում, համեմատություններ կատարում։

Գործունեության ամփոփումը՝ դասարանական տեսանյութի, սովորողների անմիջական պատումների, ռադիոնյութի միջոցով։

Արդյունքը՝ տե՛ս այստեղ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s