Սովորողները ծանոթացել են սեպտեմբերի 21-ին ընդառաջ բարձունքի հաղթահարման նախագծին եւ սիրով նախապատրաստվում են։ Նախապես համացանցում ուսումնասիրել են տարածը ՝ Մարմարիկ գետը , Թեժառույքի բարձունքը, Մեղրաձորի բնությունը , եղանակը եւ այլն։ Անգամ նկարչական պլեներ կազմակերպեցինք, որտեղ սովորողները գուաշով նկարում են Մարմարիկ գետը, գետի ափերը, մտովի պատկերացնում են, թե ինչ տեսք ունի գետը։ https://youtu.be/xGadtekzzFw
Месяц: Сентябрь 2022
Հեծանվավարություն. սեպտեմբեր
https://youtu.be/elORix0S3nU Սեպտեմբերին հեծանվավարում ենք առաջին անգամ եւ ուրախությամբ արձանագրում, որ երկանիվ հեծանիվ վարող սովորողների թիվը ամառվա ընթացքում կրկնապատկվել է։ Շատերը ձեռք են բերել նոր հեծանիվներ։ Սա լավ լուր է եւ կարեւոր նախապայման 3-րդ դասարանում հեծանվաերթեր կազմակերպելու համար։
Մաթեմատիկական ֆլեշմոբի խնդրի քննարկում դասարանում
Արատես գետում լողալու իջավ ճամբարականների երկու խումբ: Մի խմբում կար 20, մյուսում՝ 22 մասնակից: Գետում լողացին ճամբարականների կեսը և երեք դասավանդող: Քանի՞ մարդ լողաց Արատես գետում: Լուծում՝ 3-րդ դասարանցիների հետ քայլերը դասավորեցինք հետևյալ հաջորդականությամբ՝ «խառնենցինք, հետո կիսեցինք» , երկու խմբի ճամբարականները միասին եղան 20+22=42 ճամբարական: Եթե լողաց նրանց կեսը, հետևաբար` 42:2=21 ճամբարական: Գումարում ենք 3… Читать далее Մաթեմատիկական ֆլեշմոբի խնդրի քննարկում դասարանում
Մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիր
Դասարանի 23 սովորող խաղում էր պահմտոցի։ Նրանցից մեկը փնտրողն էր։ Որոշ ժամանակ անց նա գտավ 18 սովորողի։ Այդ ժամանակ քանի՞ սովորող էր թաքնված: https://youtu.be/fcCBF1-ViIE