2022-2023 ուստարի, Դասարանական օրացույց

Աշխատանքային նախագիծ. սեպտեմբերի 12-ից 16-ը

Բլոգուսուցման նախագիծ Բարձունքի հաղթահարում. Թեժառույք Ընթերցանության նյութերը՝ «Գետակ» Հ. Թուշանյան, «Մանուկն ու ջուրը» Հ. Թումանյան, « Առուն» Հ. Սահյան «Թռչունի մտածմունքը» Հ. Թումանյան Մաթեմատիկա՝ 15.09.20.docxСкачать 16.09.20.docxСкачать 17.09.20.docxСкачать 18.09.20.docxСкачать Ես և շրջակա աշխարհ՝ Սովորողները համացանցում գտնում են Թեժառույքի վանական համալիրի, Մարմարիկ գետի մասին տեղեկություններ, հրապարակում բլոգում։ Երգ-Տեխնոլոգիա՝ Երգի դասին կազմակերպում ենք երաժշտության ունկնդրում։ Երաժշտություն լսելով՝ սովորողները… Читать далее Աշխատանքային նախագիծ. սեպտեմբերի 12-ից 16-ը

Ուսումնական ճամփորդություններ

Նախապատրաստական. բարձունքի հաղթահարում

Սովորողները ծանոթացել են սեպտեմբերի 21-ին ընդառաջ բարձունքի հաղթահարման նախագծին եւ սիրով նախապատրաստվում են։ Նախապես համացանցում ուսումնասիրել են տարածը ՝ Մարմարիկ գետը , Թեժառույքի բարձունքը, Մեղրաձորի բնությունը , եղանակը եւ այլն։ Անգամ նկարչական պլեներ կազմակերպեցինք, որտեղ սովորողները գուաշով նկարում են Մարմարիկ գետը, գետի ափերը, մտովի պատկերացնում են, թե ինչ տեսք ունի գետը։ https://youtu.be/xGadtekzzFw

2022-2023 ուստարի, Ուսուցչի օրագիր

Հեծանվավարություն. սեպտեմբեր

https://youtu.be/elORix0S3nU Սեպտեմբերին հեծանվավարում ենք առաջին անգամ եւ ուրախությամբ արձանագրում, որ երկանիվ հեծանիվ վարող սովորողների թիվը ամառվա ընթացքում կրկնապատկվել է։ Շատերը ձեռք են բերել նոր հեծանիվներ։ Սա լավ լուր է եւ կարեւոր նախապայման 3-րդ դասարանում հեծանվաերթեր կազմակերպելու համար։