Ֆլեշմոբեր

Մաթեմատիկական ֆլեշմոբի խնդրի քննարկում

Մարտ ամսվա խնդիրներ

Երկու ծաղկամանում կա տարբեր քանակի ծաղիկներ։ Երբ առաջին ծաղկամանից 7 ծաղիկ տեղափոխեցին երկրորդ ծաղկամանի մեջ, յուրաքանչյուր ծաղկամանում դարձավ 28 ծաղիկ։ Քանի՞ ծաղիկ կար յուրաքանչյուր ծաղկամանում։

Այսպիսի խնդիրները սկսում ենք լուծել վերջից. 28 ծաղկին, եթե ավելացնենք 7 ծաղիկ , կստանանք 1-ին ծաղկամանի նախնական ծաղիկների թիվը։ Իսկ 28 ծաղկից , եթե հանենք 7 ծաղիկ, կստանանք երկրորդ ծաղկամանի ծաղիկների նախնական թիվը։

Լուծում՝

Առաջինում կար 35, իսկ երկրորդում կար 21:
28-7=21 (II)
28+7=35 (I)

Оставьте комментарий