Ֆլեշմոբեր

Մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիր

Մանուելը լողավազան մտավ ժամը 12:35 և դուրս եկավ 24 րոպե անց: Մանուելը լողավազանից Ժամը քանիսի՞ն դուրս եկավ:

Խնդրի օգտագործումը դասարանում՝

Վերհիշենք ժամը, ժամանակի չափման միավորները, դիտենք ժամացույցին, սլաքների աշխատանքին։ Ո՞ր սլաքն է ցույց տալիս ժամը, որը՞՝ րոպեն։

1ժամը= 60րոպե

1րոպեն=60 վայրկյան

1օրը=24 ժամ

Բանավոր հաշիվ հնգական, քանի՞ 5 րոպե հաշվեցինք 1 ժամվա համար։

Այս ամենը վերհիշելուց հետո, խնդրի պայմանը եւս մեկ անգամ ընթերցում ենք. քանի որ 24 րոպե անց է դուրս եկել ջրից, հետեւաբար մտնելու ժամի րոպեներին գումարում ենք ջրում եղած րոպեները։ Կստացվի՝

35ր +24ր= 59ր

իսկ 59րոպեն 1 ժամ չէ, նշանակում է ժամը չի փոխվել, փոքր սլաքը իր տեղում է մնացել՝ 12-ի վրա, շարժվել է միայն մեծ սլաքը։

Պատասխան ՝ ժամը 12:59

Հետաքրքիր տեխնոլոգիական աշխատանք կազմակերպել եւ Կինդեր ձվիկից դուրս եկած խաղալիքներով պատրաստել ժամացույց։

Оставьте комментарий