Ուսումնական ճամփորդություններ

Ամանորյա ներկայացում

Ստանիսլավսկու անվան երաժշտական թատրոնում դիտեցինք «Մաուգլի» մյուզիքլը։ Շատ գեղեցիկ բեմադրությամբ, ռուսերեն լեզվով ներկայացում էր: Ակտիվ պարային-համարներով ներկայացվում էր Մաուգլիի ջունգլիներում հայտնվելը, կապիկների եւ գայլրի կողմից նրա դաստիարակվելը, սիրահարվելը, մարդկային զգացողությունները, ապրումները։ Դերասանները հրաշալի խաղով զարմացրին կրտսեր հանդիսատեսին։ Իսկ մինչ ներկյացումը սկսելը թատրոն այցելած դպրոցականներին ողջունեցին Ձմեռ պապն ու ձյունանուշը։ Օրվա լուսանկարները՝ իմ ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/100007104002147/posts/3143096422603794/?d=n

Դասարանական TV, ռադիո

«Ռոդարիկներ TV», տոնական հաղորդում

Տարեվերջյան ամանորյա հեռուստաթատրոնը իրենից ներկայացնում է երաժշտական համար, որտեղ «Ռոդարիկները» երգում եւ պարում են «I want to be an elf» ամանորյա անգլերեն ուրախ երգը։ Համագործակցային աշխատանք անգլերենի դասավանդող Աննա Գանջալյանի հետ։ https://youtu.be/PpY79_tOQQE

Без рубрики, Նախագծեր, Ուսումնական նյութեր, ռեսուրսներ

Մեր հետաքրքիր եւ անսովոր տոնածառը

Արդեն ավանդույթ դարձած նախատոնական ստեղծագործական, տեխնոլոգիական աշխատանքներից է անսովոր տոնածառների պատրաստումը։ Ճյուղը գտանք, մեր ձեռքերով ներկեցինք, խաղալիքները պատրաստեցինք երաժշտական հին սկավառակներից։ Իսկ զարդարելիս երգեցինք Սուրբ ծննդյան ավետիսներ։ https://youtu.be/Z2zBFAzSzO0