2021-2022 ուսումնական տարի, Դասարանական օրացույց

Դեկտեմբերի 6-ից 17-ը աշխատանքային նախագիծ

Ընթացիկ նախագծեր՝ 

«Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ»

Շաբաթվա ստեղծագործություններ՝

Դոնալդ Բիսեթ «Ցանկություների ծառը»

Գեղամ Սահյան «Փափուկ ձյուն»

Հ. Թումանյան «Մի բաց նամակ ամենքին»

Լեզվագործունեության աշխատանքային փաթեթը՝ այստեղ

Հայոց լեզվի աշխատանքային գիրք-տետր, էջ 45-50:

Մաթեմատիկա՝ 

Թեմա ՝ «Զույգ եւ կենտ թվեր»,«Բազմապատկում», «Բաժանում» , «Չափման միավորներ»

Էլեկտրոնային աշխատանքային փաթեթը՝ Matematika-2-4-L.P (1).docxСКАЧАТЬ

Տեխնոլոգիա՝ 

Պատրաստում ենք տոնական օրացույց,

Կախազարդեր երաժշտական կոշտ սկավառակներից։ Տեսադասը՝ այստեղ

Անսովոր տոնածառ կոշտ սկավառակներից

Ուրախ օտար լեզուներ՝

Անգլերեն՝ Աննա Գանջալյան

Ռուսերեն՝ Վիկտորյա Հովսեփյան

Շախմատ և տրամաբանություն

Ընտությամբ մաթեմատիկական գործունեություն 

Ես և շրջակա աշխարհը՝ 

«Ցանկությունների ծառը» աուդիոգրքի ստեղծում։

Նամակ Ձշեռ պապիկին

Մարմնակրթություն՝ լող, հեծանվավարություն, նախավարժանք, շարային վարժություններ

Երգ՝

Պարային ֆլեշմոբ «I want to be an elf»

https://youtu.be/te81q3wyYsg

Ընթերցանության նյութերը՝

«Ցանկությունների ծառը»

Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին նրա վրա, քամին թեթև վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկությո՜ւն, ցանկությո՜ւն, ցանկությու՜ն պահի՛ր»: Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր: Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին: Մի օր նա կանգնեց կախարդական ծառի տակ ու ասաց.

— Ուզում եմ, որ մեր թաղում ապրող բոլոր աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա: Հենց նա այս բառերն ասում է, բոլոր տղաներն ու աղջիկները հայտնվում են Լուսնի վրա: Այնտեղ ցուրտ էր ու տխուր, փոքրիկները սկսում են լաց լինել: Բայց նրանք այնքան հեռու էին, որ մայրիկները չէին կարող լսել նրանց ձայները: Հենց որ երեխաները հայտնվում են Լուսնի վրա, ծառի վրայի բոլոր թռչունները էլ չեն երգում: Իսկ մի կեռնեխ նայում է պարոն Սմիթին ու ասում.

— Ես ուզում եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան: Պարոն Քեդոգան Սմիթն ասում է.

— Ուզում եմ, որ Լուսնի վրա հայտնվեն: Իսկ կեռնեխը` «Ուզում եմ, որ վերադառնան»: Երեխաները գնալով ավելի ու ավելի են շփոթվում, չեն հասկանում, թե որտեղ են` Երկրի՞, թե՞ Լուսնի վրա: Պարոն Սմիթը ոտքը խփեց գետնին ու ասաց. «Ուզում եմ… », բայց չհասցրեց շարունակել, որովհետև կեռնեխը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա»: Եվ պարոն Սմիթը, ով հենց նոր պատրաստվում էր ասել. «Ուզում եմ, որ բոլոր երեխաները հայտնվեն Լուսնի վրա», հանկարծ միտքը փոխեց, քորեց գլուխն ու ասաց.

— Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք: Իսկ ես այլևս օճառ չեմ վաճառի, փոխարենը հրուշակեղենի խանութ կբացեմ, թող բոլորն ինձ Ուիլիամ Քեդոգան Սմիթի փոխարեն պարզապես Բիլ Սմիթ ասեն: Հեյ-հո՜, հեյ-հո՜: Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, իսկ ծառի վրայի թռչունները նորից սկսեցին երգել: Արևը շողում էր, քամին կամացուկ վազվզում էր ծառի ճյուղերի մեջ, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկությո՜ւն, ցանկությո՜ւն, ցանկությու՜ն պահիր»:

  1. Դուրս գրի՛ր անհականալի բառերը ու բացատրի՛ր առցանց բառարանի կամ մեծերի օգնությամբ:
  2. Պատմի՛ր ծառի մասին: Ինչո՞ւ այն սովորական ծառ չէր:
  3. Դուրս գրիր քեզ դուր եկած հատվածը:
  4. Ինքդ վերնագրիր պատմությունը:
  5. Դուրս գրի՛ր կեռնեխի ցանկությունը:
  6. Ցանկությունների ծառին ի՞նչ ցանկություններ կհայտնես:

«Փափուկ ձյուն», Գեղամ Սահյան

Ձյուն, փափուկ ձյուն, սպիտակ ձյուն,
Զգույշ իջիր դաշտերին,
Ծաղիկները մտել են քուն,
Հողն է նրանց անկողին:

Հանդարտ, կամաց իջիր այնպես,
Ծաղիկները չարթնանան,
Ծածկիր նրանց քնքուշ ու հեզ,
Զգույշ, զգույշ անսահման:

Ձյուն, փափուկ ձյուն, սպիտակ ձյուն,
Հանգիստ, խաղաղ իջիր վար,
Ծաղիկները մտել են քուն,
Ծաղիկները ցրտահար:

«Մի բաց նամակ ամենքին», Հ. Թումանյան

Դաշտ ու անտառ, գյուղի ճամփան
Ծածկվել են մի թիզ ձյունով,
Էլ չի ճարվում ուտելու բան,
Ո՞վ էր տեսել էս տեսակ սով։
Ոչ մի ցորեն, ոչ մի հատիկ…
Խնդրում ենք ձեզ, բարի՛ մարդիկ,
Աստծու սիրուն, մի կտոր հաց,
Կոտորվեցինք, մեռանք սոված։

 

Շուտով կգան օրեր գարնան,
Մենք ձեզ համար կերգենք զվարթ
Ու փոխարեն ձեր լավության՝
Ձեր պարտեզը, այգին ու արտ
Կմաքրենք մենք թրթուրներից,
Ճիճուներից ու որդերից,
Միայն հիմի մի կտոր հաց,
Կոտորվեցինք, մեռանք սոված։

Մի խումբ ծիտիկների կողմից՝
Ծիտիկ Ճնճղուկյան

Оставьте комментарий