2021-2022 ուսումնական տարի, Նախագծեր

«Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ». ամփոփում

Նպատակը՝  պատրաստություն ամանորի տոնախմբությանը, սեպտեմբեր — նոյեմբերի ամիսների ուսումնական գործունեության ամփոփում

Տևողությունը՝ 3 շաբաթ (նոյեմբերի 30— դեկտեմբերի 24)

Խնդիրները՝

Զարգացնել տեղեկատվական աղբյուրներից անհրաժեշտ տեղեկատվությունը դիտելու, լսելու և վերարտադրելու (լսելու, կարդալու միջոցով) կարողություններ։

Ձևավորել նամակներ գրելու կարողություններ

Ձևավորել բացիկներ պատրաստելու կարողություններ (թղթային, էլեկտրոնային)

Ձևավորել հրավիրատոմսեր պատրաստելու կարողություններ (թղթային, էլեկտրոնային)

Ձևավորել, զարգացնել տեխնոլոգիական, աշխատանքային կարողություններ

Ձևավորել, զարգացնել շրջապատում, միջավայրում մաթեմատիկական գործողություններ տեսնելու, համեմատություններ կատարելու, օրինաչափություններ կռահելու կարողություններ

Զարգացնել միասին երգելու, պարելու կարողություններ

Ինտեգրված առարկաներ՝ մայրենի, մաթեմատիկա, ես և շրջակա աշխարհը, կերպարվեստ, տեխնոլոգիա, երաժշտություն, օտար լեզուներ

Երաժշտության փաթեթը

Գործունեությունը՝

Պատրաստվել ամանորյա ներկայացման, հանդես գալ հետքրքիր մանկական սպորտային պարերի ֆլեշմոբերով ( պար 1, պար 2, պար 3) , անգլերեն երգ եւ պար

ներկայացնել «Ռոդարիկներ TV»-ի եթերում։

Սովորել ձմռան մասին բանաստեղծություններ, երգեր, խաղիկներ, ասիկներ, օրհնանքներ:

  1. Ա. Խնկոյան «Ձմեռ»
  2. Հ. Թումանյան «Առաջին ձյուն»
  3. Ջ. Ռոդարի «Կոնֆետի անձրև»
  4. Ջ․ Ռոդարի «Ցանկությունների ծառը»
  5. Բասեն բարի
  6. Զար, զընգը
  7. Նոր տարի
  8. <a href="http://
    «>Փաթիլներ
  9. Համով-հոտով տոնածառ
  10. Little Snowflake | Kids Songs | Super Simple Songs
  11. Jingle Bells For Kids-Easy Version
  12. Hello Reindeer, Goodbye Snowman
  13. Я узнала маленький секрет
  14. В лесу родилась елочка

Հորինել պատմություն ձմռան, ձյան, Ձմեռ պապիկի, … մասին: Պատմությունը նկարազարդել:

Նամակներ գրել Ձմեռ պապիկին։

Էլ հասցե՝ Dzmerpapik@mskh.am

Դասարանում պատրաստել տոնական թխվածքաբլիթներ։

Ստեղծել դեկտեմբեր ամսվա օրացույց, հետ հաշվարկ կատարել մինչեւ Ամանոր։

Պատրաստել տոնածառի խաղալիքներ, մոմակալներ, բացիկներ:

Ստեղծել ձմեռային հեքիաթային անկյուն պենոպլաստից, բամբակից եւ լույսերից։

Ձևավորել դասասենյակը:

Կազմել խնդիրներ, առաջադրանքներ, խաղեր ամանորի թեմայի շուրջ:

Այցելել Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն՝ ամանորյա «Մաուգլի» ներկայացումը դիտելու:

Կազմակերպել ստուգատեսեր (տրիաթլոն), գրանցել սովորողների անհատական արդյունքները։

Արդյունքը՝

Նշված գործունեությունները կներկայացվեն բլոգում՝ տեսանյութերի, ֆոտոպատումների, հեռուստաթատրոնի միջոցով։

Գործունեության ամփոփում՝

Ամանորյա զարդարանքներ, մաս 1

Ամանորյա զարդարանքներ, մաս 2

Մեր հետաքրքիր եւ անսովոր տոնածառը

«Ցանկությունները ծառը» աուդիոհեքիաթ

Ճամփորդություն. ամանորյա ներկայացման դիտում

«ՌոդարիկներTV» տոնական հեռուստաթատրոն

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s