Եվա Ցիրունյանի պապիկի խաղողի այգիներից մի փոքր հեռու գտնվում էր սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին։ Իհարկե շրջեցինք եկեղեցու տարածքում, երգեցինք կոմիտասյան շարականներ։ https://youtu.be/fDElJj0KbfQ
Месяц: Сентябрь 2021
Գինու արարման ծես Վեդիում
Նախագիծը՝ այստեղ Խաղողաքաղից հետո Գագիկ պապիկը մեզ հրավիրեց իր տուն, որտեղ մեծ բակ կար և բոլոր հարմարությունները խաղողի հատիկներն առանձնացնելու, խաղողը ճզմելու համար։ Գինու արաման ծեսը իրականացրեցինք ծիսական երգերով։ Գեղեցիկ լուսանկարների շարք (ծնող՝ Մարինե Մուրադյանի օբյեկտիվից) https://youtu.be/qMMkoMpb-F4
Խաղողահավաք Վեդիում
Նախագիծը՝ այստեղ Ուղիղ հեռարձակում Ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/tamara.marimyan/videos/1092740901132744/?d=n https://youtu.be/V5RTSbSKTsY
Նորարարական մեթորդներ եւ միջոցներ. լոգոռթմիկան որպես կրտսեր դպրոցականների խոսքի զարգացման միջոց
Ներկայումս ՀՀ կրթական համակարգն անցում է կատարում համընդհանուր ներառականության, ինչով պայմանավորված՝ կրթական հաստատություններում, մասնավորապես՝ նախակրթարաններում ուսուցման գործընթացը ճկուն եւ ընդհանուր զարգացնող մեթոդներով եւ միջոցներով հագեցնելու անհրաժեշտություն է առաջանում։ Վերջին տարվա ընթացքում, Քովիդով պայմանավորված, 5 տարեկան սաներից շատերը չհաճախեցին նախակրթարան եւ դպրոց եկան խոսքի տարբեր խանգարումներով։ Այս պարագայում դասվարը մեծ գործ ունի անելու՝ սովորողի խոսքը շտկելու,… Читать далее Նորարարական մեթորդներ եւ միջոցներ. լոգոռթմիկան որպես կրտսեր դպրոցականների խոսքի զարգացման միջոց
Լուսեի ծննդյան ծեսը
Այսօր մեր ամենակրտսեր սովորող Լուսե Կյուրեղյանի ծննդյան 6-րդ ամյակն էր։ Նշեցինք դպրոցում, բաց միջավայրում, ջերմ ընկերական մթնոլորտում։ Լուսեին շնորհավորեցինք եւ ուրախ ժպիտներ նվիրեցինք։ https://youtu.be/pm2Ekd51Q20
Մանկավարժական ընդհանուր բաղադրիչ. պարապմունք 1
Վերապատրաստող՝ Մարիետ Սիմոնյան Կարդալ կարգը, քննարկել, անել առաջարկություններ, դիտարկումներ Ուսումնական նախագծի մշակման և իրականացման կարգ Նորարությունը դարի պահանջ է: Նորարարական մոտեցումներն այսօր բացում են զարգացման հեռանկարներ բոլոր բնագավառներում: Իսկ կրթական ոլորտը պետք է միշտ առաջատար դիրքերում լինի: Նորարար է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային «Իմացումի հրճվանք» ծրագիրը, որն իրականացվում է նախագծային ուսուցման մեթոդով: Աշխատանքի այս ձևը… Читать далее Մանկավարժական ընդհանուր բաղադրիչ. պարապմունք 1
Հանրակրթության բնագավառի օրենսդրություն
Վերապատրաստող՝ Գեւորգ Հակոբյան Առաջին պարապմունք․ 2 ժամ Տեսական մաս․ Ընդհանուր ծանոթություն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։ Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները, ՀՀ Սահմանադրություն, գլուխ 2։ Գործնական մաս․ ՀՀ Սահմանադրության 25-29, 34, 36-43, 60 հոդվածներով որոշված մարդու իրավունքների և ազատությունների իրականացումը Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքում։ Յուրաքանչյուր մասնակից ընդհանուր ծանոթացումից հետո ընտրում է որևէ իրավունք և գրավոր ներկայացնում է… Читать далее Հանրակրթության բնագավառի օրենսդրություն
Արեգայի ծննդյան ծեսը
Սեպտեմբերի 10-ին ծնվել է մեր արեգակը, մեր խելացի Արեգա Հովհաննիսյանը։ Իսկ այսօր նրա ընկերների հետ՝ դպրոցում, նշեցինք Արեգայի ծննդյան ծեսը, խաղացինք ուրախ եւ հետաքրքիր բակային խաղեր, քաղցր ընդմիջում արեցինք։ https://youtu.be/utFuoRk0_Us
Ընտրությամբ մաթեմատիկական գործունեություն. 14.09 եւ 17.09
1. Մաթեմատիկական խաղ-պարապմունք Սովորողները բաժանվում են 5 հոգանոց թիմերի, նրանց տրվում են քարտեր, որոնց վրա նշված են գործողություններ, եւ փազլային քարտեր, որոնց հետեւի կողմում նշված են այդ գործողությունների ճիշտ պատասխանները. գուշակելով գործողությունների պատասխանները եւ հերթականությամբ տեղադրելով փազլը իր տեղում, կհավաքվի նաեւ նկարը։ 2. Շարունակի'ր խնդիրը՝ ձեւակերպելով խնդրի պահանջը։ Միան հավաքեց 13 կգ խաղող, իսկ Նանեն… Читать далее Ընտրությամբ մաթեմատիկական գործունեություն. 14.09 եւ 17.09
«ՌոդարիկներTV» նոր եթերաշրջան
Հեռուստաթատրոն #1 https://youtu.be/a0apejV1YsI Հ. Թումանյանի «Էս էն է» հեքիաթը մի փոքր ձեւափոխեցինք ռոդարիական հնարքով՝ ավելացնելով խաղողը , մաճառը, գինին, մառանը, եւ ստացվեց շատ զվարճալի ներկայացում։ Սովորողները հանդես կգան դերային խաղով, դիմանկարված։ Հեքիաթի ձեւափոխված սյուժեն . Էս էն տունն է, որ շինել է վարպետ Օհանը։2. Էս էն մառանն է, որ փակված է էն տանը,որ շինել է… Читать далее «ՌոդարիկներTV» նոր եթերաշրջան