Նախագծեր

Տոնում ենք Տյառնընդառաջը

Ընթացիկ նախագիծը՝ Մարիամ Մանացականյանի բլոգում Այսօր Հարավում տոն էր, ամենուր ուրախ տրնդեզյան տրամադրություն էր ։ Սովորողները նախապես քաղցրեղեն էին պատրաստել, աղանձ, համեղ հալվա ու գաթա էին բերել, որ տոնական հյուրասիրությամբ նշեին Տյառնընդառաջը։ Խմբով երգեցինք ծիսական պարերգեր ու ցատկեցինք կրակի վրայով՝ https://youtu.be/Yu2uYgaXA0U

Նախագծեր, Սովորողների էջ

Փյունիկ Առաքելի ընտանիքի պատրաստությունը Տյառնընդառաջին

Փյունիկն իր ընտանիքի հետ պատրաստում է հալվա, ընթացքում նրա հայրիկը պատմում է Տյառնընդառաջի, տոնի ծագման, խորհրդի մասին։ Շատ հետաքրքիր է. https://youtu.be/e6zOadnbEoI

Նախագծեր, Ուսումնական ճամփորդություններ

Ուսումնական ճամփորդություն Թումանյանական օրերի շրջանակում

Ընթացիկ նախագիծը՝ «Թումանյանական օրեր» Մասնակիցներ՝ 1.1 և 1.2 դասարանի սովորողներ Վայրը՝ Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն Ժամկետը՝ Փետրվարի 16-ին, ժամը՝11:30-12:30 Նպատակը՝  Թումանյանական օրեր նախագծի շրջանակներում «Թումանայանի հեքիաթները» ներկայացման դիտում: Երթուղի՝ Խնդիրները՝ Թումանյանի հեքիաթների տարբերակում թատրոնում, ներկայացման մեջ:Բանավոր խոսքի զարգացում, տեսածը, լսածը վերապատմելու, մտքերը շարադրելու կարողության ձևավորում:Ներկայացում դիտելու հմտությունների, թատրոնում պահելու, վարքագծի ձևավորում:Թիմային աշխատանքի կազմակերպում, ճամփորդության նախապատրաստվելու կարողությունների ձևավորում: Նկարագրությունը՝ 1.1 դասարանի… Читать далее Ուսումնական ճամփորդություն Թումանյանական օրերի շրջանակում