Նախագծեր, Ուսումնական ճամփորդություններ

Համագործակցային նախագիծ Ծաղկունքի Բաց Հիմնադրամ դպրոցի հետ

Նախագիծը՝ այստեղ

Ապրիլի 9-ին նախատեսում էինք Հարավային դպրոցի երկու 1-ին դասարանի սովորողներով Կրկնազատիկի ծեսը նշել Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի Բաց Հիմնադրամ դպրոցի սովորողների հետ։ Համագործակցային նախագծի համար նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերել կրթահամալիրի ծեսերի կենտրոնը՝ հանձինս Սյուզի Մարգարյանի, և մեզ աջակցում էր մասնախմբի ղեկավար՝ Անահիտ Հարությունյանը։

Միասնական նախագիծը մշակելուց հետո հասկացանք, որ եղանակային պայմանները խանգարում են բաց միջավայրում ծեսն անցկացնելու համար , այդ իսկ պատճառով հետաձգեցինք մինչև ապրիլի 12՝ ուրբաթ։

Օրն արևոտ էր, անգամ՝ շոգ, տրամադրող…

Շարժվեցինք ըստ ժամանակացույցի և 12:00 եղանք Ծաղկունքի դպրոցում, որտեղ մեզ սպասում էին դասվարներ Անահիտ Պապոյանի և Արփենիկ Մուրադյանի դասարանները։

Հյուրընկալ կողմը դպրոցի խոհանոցում հյուրասիրություն էր պատրաստել ընդմիջման համար. մեզ հյուրասիրեցին տեղում թխվող տարեկանի հաց, որը շատ համեղ էր և ախորժելի։

Ուսուցիչները պատմեցին, որ այս հացն ամեն օր թխվում է դպրոցի 1- 5-րդ դասարանի սովորողների համար և ընդմիջումը կազմակերպվում է անվճար։

Դպրոցի կազմակերպիչ Քրիստինեի հետ շրջեցինք դպրոցում, ծանոթացանք միջավայրին, սեբաստացի սովորողները զուգահեռներ էին անցկացնում երկու դպրոցների միջև և մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրում դպրոցի յուրաքանչյուր անկյունը։

Շրջայցից հետո միասնական ընդհանուր պարապմունք արեցինք. երգեցինք կոմիտասյան երգեր՝ «Արև, արև, ե՛կ, ե՛կ» , «Լորիկ», «Կաքավիկ», «Այլի հո՜»։ Իրենք էլ մեզ համար կաքավիկի մասին գեղեցիկ ազգային երգ կատարեցին։ Քանի որ պլանավորել էինք զատկական տեխնոլոգիական միասնական գործունեություն անցկացնել, բաժանվեցինք խմբերի. խմբերից մեկը միացավ Ծաղկունքի դպրոցի 1-ին դասարանցիներին, իսկ մյուս խումբը՝ 2-րդ դասարանցիներին։

Գուաշով մանրանկարչություն արեցինք ձվիկների վրա, ձվիկ փազլներ խաղացինք։

Մոտենում էր ծեսը նշելու ժամանակը. բոլորս դուրս եկանք դպրոցի հարակից ֆուտբոլի դաշտ։ Կանաչ տարաքում շուրջպար բռնեցինք, երաժիշտ Ջուլլի Ղազարյանի կոպալի նվագակցությամբ երգեցինք ու պարեցինք զատկական երգեր և պարերգեր,զատկական ասիկներ ասացինք։ Ծեսի վերջում ձվակռիվ խաղացինք և հրաժեշտ տվեցինք դպրոցի սովորողներին։

Չնայած նախատեսել էինք, որ իրենք մեզ հետ պետք է բարձրանան Սբ. Սարգիս եկեղեցու բարձունքը, սակայն նրանք աշխատանքային այլ պլաններ ունեին և մինչև եկեղեցու բլուր տեղափոխման խնդիր, այդ իսկ պատճառով մեզ հետ չբարձրացան։

Իսկ սեբաստացի «մրջունիկները» մի շնչում հաղթահարեցին եկեղեցու բարձունքը։ Եկեղեցում ժամերգություն անցկացրեցինք, որից հետո եկեղեցու հարակից կանաչ լանջերին մի փոքր հանգստացանք և ընդմիջեցինք։

Սովորողները թեք լանջերից ձու գլորոցի խաղացին և շարունակեցինք մեր ճանապարհը։

Այնքան տաք ու ձգող էր արևը, բաց դաշտն ու գյուղական միջավայրը, որ մի փոքր ժամանակի խնդիր առաջացավ վերադարձին։

Սովորողներից շատերը պետք է կրթահամալիրի երթուղայիններով տուն վերադառնային, իսկ քաղաքի խցանումներն իրենց հերթին սթափեցնում էին։ Մենք դեռ պետք է տիար Բլեյանի առաջարկած երթուղով վերադառնայինք և Հրազդանի լիճը տեսնեինք։

Օրվա մասին պատմող ուղիղ եթերները երկարացված օրվա կազմակերպիչ՝ Նարե Միրզոյանի ֆեյսբուքյան էջում.

https://www.facebook.com/share/v/DHdxwpHVwcaFy8FJ/?mibextid=WC7FNe

https://www.facebook.com/share/r/QMW3hinnhwU8R7H3/?mibextid=WC7FNe

https://www.facebook.com/share/v/mkMoMmomhr1gySi7/?mibextid=WC7FNe

Օրվա լուսանկարներն իմ ֆեյսբուքյան էջում՝

https://www.facebook.com/share/p/hvzbZmQGbpsDPSBU/?mibextid=WC7FNe

Տեսանյութ՝

Оставьте комментарий