Ուսումնական նյութեր, ռեսուրսներ, Սովորողների էջ

«Մոռացկոտ դդմիկը»․ հորինուկների փաթեթ

Դդմածեսին ընդառաջ ձմեռային ճամբարի ընթացքում իրականացնում ենք «Դդմանախագիծ»։

Սովորողները համացանցում փնտրել և գտել են դդմի մասին հետաքրքիր տեղեկություններ, հորինել են դդմախնդիրներ։ Իսկ այս գրառմամբ ձեզ ենք ներկայացնում «Մոռացկոտ դդմիկի» մասին հորինուկների շարքը։

Հեղինակ՝ Ադրինա Անդոնյան

Մոռացկոտ դդումը շատ բաներ էր մոռանում։

Չէր կարողանում մի բան հիշել։

Ամեն օր մի բան էր մոռանում և չգիտեր ինչ անել։

Ամեն օր ոնց որ նույն օրը լինի։

Դդումը ջուր պիտի խմի,հաց պիտի ուտի։

Դդումը մտածում է, որ չի մեծանում։

Ու ամեն օր ուրիշ դդումներ էին գալիս Մոռացկոտ դդումի մոտ և ասում էին․

– Այ դդում, կարող ես տերևներ հավաքես։

-Այո,- ասաց Մոռացկոտ դդումը,- ես քո համար տերևներ կհավաքեմ։

Ու շատ խոսացին ու Մոռաացկոտ դդումը մոռացավ տերևներ հավաքել։ Նրա ընկերները դժգոհում էին իրենից և այլևս ընկերնություն էին անում, իսկ նա չէր էլ հիշում, որ ընկերներ է ունեցել։

Հեղինակ՝ Նարե Մկրտչյան

Այս պատմությունը մի դդումի մասին է։ Նա շատ մոռացկոտ էր, ամեն ինչ մոռանում էր։ Մի օր ուզում էր նա հասկանալ․ նա միրգ է, թե՞ բանջարեղեն։ Մտածեց, մտածեց և ասաց․

– Լավ ես հասկացա, ես բանջարեղ եմ։

Հաջորդ օրը ասաց․

– Ես մոռացել եմ,ես միրգ եմ, թե՞ բանջարեղեն; Լավ, հիշեցի, ես միրգ եմ։

Մի անգամ մարդը գալիս է և նրանից պատրաստում է խմորեղեն, ղափամա, գաթա և այլ։ Այդ դդումը մոռանում է, որ մի մարդ նրանից պատրաստել է ամեն ինչ ; Մեկ ուրիշ անգամ էլ դդումը մոռանում է իր անունը և ասում է․

– Իմ անունը ի՞նչ է ես մոռացել եմ, լա՜վ, հիշեցի․ իմ անունը խնձոր է։

Հեղինակ՝ Գագիկ Դանիելյան

Լինում է,չի լինում մի դդումների ընտանիք է լինում։ Այդ ընտանիքում կար մի դդում, որը ամեն ինչ մոռանում էր, անգամ իր մայրիկին։ Մի օր,նրա մայրիկը ասաց․

– Գնա՛ խանութ և գնի՛ր կաթ, հաց, ձու և թթվասեր։

Մոռացկոտ դդումը ասաց ․

-Լավ, – գնաց խանութ ։

ճանապարհին մոռանում է , թե ուր է գնում , իր տան տեղն էլ է մոռանում։ Սկսում է անհանգստանալ , հետո մտածում է, որ կարող է ապրել ձեռքի եղած գումարով։

Հեղինակ՝ Աիդա Բաղիրյան

Լինում է, չի լինում մի փոքր դդում։ Նա շատ է սիրում դդմի կուտ։

Նա գնում է պարի ։Նա մի անգամ հանդիպեց իր ընկերոջը և ասաց.

-Դու կցանկանաս գաս պարի. -ասաց դդումը ։

-Ոչ , ես պար չեմ սիրում,- ասաց խնձորը ։

– լավ. ուրեմն ես մենակով կգնամ պարի, ընկեր Լիլիթի մոտ,- ասաց դդումը։

Դդումը մենակ ու մենակ գնաց պարի։

Իսկ հետո դդումը հիշեց, որ իր պայուսակը տանն է մոռացել։

Հեղինակ՝ Լուսե Կյուրեղյան

Լինում է, չի լինում մի մոռացկոտ դդում է լինում ։Այդ մոռացկոտ դդումը իր ընկերներին չէր հիշում։ Մի օր իր ընկերը գալիս է, որ իրեն տեսնի ու գնա։ Դդումը եկավ ու իր ընկերոջը ասաց,

– Դու ո՞վ ես։

Զարմացած ընկերը ասաց,

– Ոնց դու ինձ չես հիշում։ Ուրեմն մյուս ընկերներիդ էլ չես հիշում։ Քո անունը Մոռացկոտ դդում է, իսկ իմ անունն ի՞նչ էր դու չես հիշում։

Նա ամաչեց, որ ինքն իր անունը չգիտեր։ Մոռացկոտ դդումին իր ընկերն ասաց, որ նա պետք է գնա դպրոց։ Ուսուցիչներն ամեն ինչ անում էին, որ դդումը հիշի ամեն ինչ։ Նրան տալիս էին օգտակար և համեղ ուտելիքներ, մարզանքներ էին անում հիշուղությունը վերականգնող։ Դդումը շատ շնորհակալ էր իր ուսուցիչներից։ Նրա մոտ կամաց-կամաց ստացվում էր չմոռանալ;

Հեղինակ՝ Մովսես Մովսիսյան

Լինում է,չի լինում մի դդում է լինում։ Էս դդումը շատ խելացի է լինում, նա մտածում է, որ կարող է հասակ առնել, բայց նրա մոտ ոչ մի կերպ չէր ստացվում։ Մի քանի ժամ հետո նա մոռանում է, որ ուզում էր հասակ առնել և երջանկանում է։

Որովհետև նա հասկացավ, որ նա միրգ է և չի կարող հասակ առել կամ չափից շատ մեծանալ։ Այսպես դդումը ամեն օր մի ցանկություն է մտածում և մոռանում։

Հեղինակ՝ Նանե Կյուրեղյան

Կար-չկար աշխարհում մի դդում կար, նա դեղին էր։ Բայց մի օր էլ նրա մարմինը մի քիչ մեծանում է և նրա գույնը մգանում է ու նա նայում է հայլու մեջ , ասում է․

— Սա ես չեմ, ես դեղին եմ և փոքր, սա ո՞վ է։

Մի խելացի մարդ նրան ասում է․

— Դու չգիտես, որ քո նման դդումները մեծանում են և գույնը փողում։

Բայց այս դդումը մոռացկոտ էր և մի քանի օր հետո նա նորից նայում էր հայլեուն և ասում․

— Սա ես չեմ, ես դեղին եմ և փոքր, սա ո՞վ է։

Եվ նա ամեն օր նույնն էր ասում։ Նա ծերացավ, և խելացի մարդը եկավ և ասեց․

— Դու արդեն շատ հասած ես, քեզ հիմա ես կտանեմ իմ տուն և քեզ կսովորացնեմ , թե ոնց են քո նման դդումները մեծանում և գույնը փոխում։

Հեղինակ՝ Վազգեն Մկրտչյան

Կար, չկար մի դդում կար, այս դդումը ամեն օր մոռանում է, թե ինչ են իրենից պատրաստում։ Մի օր էլ մի կախարդ նրան ասաց․

-Եթե դու մեկ անգամ էլ մոռանաս, թե քեզնից ինչ են պատրաստում , ես քեզ կկտրեմ ու կուտեմ;

Դդումը ամեն գիշեր փորձում էր, որ չմոռանա, թե իրենից ինչ են պատրաստում, բայց միևնույնն է մոռացավ ։ Որոշում է փախչել այդտեղից , որպեսզի կախարդը նրան չգտնի։ Նա ախչում է անտառի խորքերը ու էլ ետ չի գալիս, բայց նա մի բան էլ մոռացավ , որ նրանից կարող են ուրիշ բան էլ պատրաստել, Օրինակ, Հելոուինի համար կերպար։ Որոշեց, որ Ամանորին ետ կգա, բայց նա մոռացել էր, թե երբ է Ամանորը ու նա այդպես էլ ետ չեկավ անտառի խորքերից։ Նա մի տնակ գտավ ու ամբողջ օրերը անցկացրեց այդ տնակում, որը գտնվում է անտառի խորքերում։

Հեղինակ՝ Ռոբերտ էվոյան

Լինում է չի լինում մի մեծ դդում է լինում: Այդ դդումը մի օր իր ծննդյան օրը մոռանում է և իր Մայրիկը և իր Հայրիկը դդումին նվեր են անում ;

Այդ ժամանակ դդումը դիմում է իր ծնողներին .

-Ինչու եք ինձ նվեր անում այսօր ինչ տոն է:

Մայրիկը և հայրիկը ապշեցին: Հայրիկը ասաց.

-Դու մոռացել ես, թե այսօր ինչ օր է:

-Եվ ինչ օր է, -ասաց դդումը:

Փաստորեն դդումը բոլոր տոները մոռացել էր:-Երբ դդումը մոռացել էր ամեն ինչ նա նաև մոռացել երբ է ինքը գնալու դպրոց:

Հեղինակ՝ Մարալ Ավագյան

Լինում է, չի լինում մի քաղաք է լինում։Այս քաղաքում ապրում էին բանջարեղենները և մրգերը միասին։ նՔաղաքում ՝ մի շատ գեղեցիկ կանաչ բակում ապրում էր դդումների ընտանիքը։

Փոքրիկ դդումը շատ մոռացկոտ էր եւ մոռանում էր իրեն հանձնարարված ամեն բան։

Մի օր դդումի ուսոցչուհի գազարը հանձնարարեց տնային աշխատանք,

նա պետք է նկարեր երեք ծաղիկ եւ ներկեր այդ ծաղիկները՝ կարմիր,դեղին եւ մանուշակագույն։

Փոքրիկ դդումը գնաց տուն եւ սկսեց կատարել տնայինը , որը հանձնարարվել էր նրան , բայց նա չէր հիշում, թե ինչ պետք է նկարեր ։Մի պահ հիշեց․ <Հիշեցի՜ ,պետք է երկու հատ փուչիկ նկարեի եւ դրանք ներկեի վարդագույն եւ կապույտ>>։ Շատ ուրախ սկսեց նկարել եւ ներկել փուչիկները։

Հաջորդ օրը դպրոցում դդումը հանձնեց տնայինը ուսուցչուհի գազարին, ուսուցչուհին նայեց նկարին եւ ասաց․

-Վա՜յ, դդում ջա, բալես , դու էլի մոռացել ես տնայինդ ինչ էր, սրանից հետո մի փոքրիկ տետրում գրիր հանձնարարությունները, որ չմոռանաս։

Դդումը ասաց․

-Լավ ։

Այդ օրվանից սկսեց գրիառնել ամեն ինչ, որ հանկարծ սխալ չկատարի։

Հեղինակ՝ Փյունիկ Առաքել

Այս պատմությունը մի դդմի մասին է։ Նա ամեն ինչ կարող է անել, բայց չէր հիշում։ Նա միայն հիշում էր, որ կարող է շատ գեղեցիկ նկարել; Բայց, որ կարող է պարել, չէր հիշում։ Դդմիկը դպրոցում նկարում էր և ուսուցիչին ցույց է տալիս․

-Ընկեր Լիլի, գեղեցի՞կ եմ նկարել։

-Այո, շատ գեղեցիկ ես նկարել, բայց ում ես նկարել։

-Ես նկարել եմ ձեզ , ընկեր Լիլի։

-Շատ հրաշալի է, կեցցե՛ս։

Նա մյուս օրը նորից նկարեց նրա ուսուցիչին և ամեն օր մոռանում էր, որ նկարել է իր ուսուցչին և այդպես շարունակ , ամեն օր։

Հեղինակ՝ Արեգա Հովհաննիսյան

Սա մի պատմություն է մոռացկոտ դդումի մասին։

Կար-չկար մի դդում, բայց նա շատ մոռացկոտ էր։ Նա մոռանում էր ընկերներին, ընտանիքը, իր գույնը, տեսքը։ Մի օր նա զբոսնում էր այգում և հանկարծ իր մոռացկոտության պատճառով մոլորվեց։ Նա քայլում էր, հոգնել էր երկար ճանապարհից, արդեն հասել էր անտառ ու վախենում էր։ Այնտեղ դդումներ էին շրջում, բայց գազազած։ Դդումը վախեցած ասաց․

— Դուք ովքե՞ր եք, ես ձեր մասին չեմ լսել։

Իսկ նրանք պատասխանում են․

— Մենք վայրի դդումներն ենք։ Մեզ բռնել են մարդիկ։

Նրանք ընկերացան, բայց էլի դդումիկը մոռացավ իր ընկերներին և վախենալով նրանցից հեռացավ, իսկ ընկերները հետևից գնացին։ Նրանք մոռացկոտ դդումին սովորեցրեցին չմոռանալ։ Մեր դդումը միևնույն է մոռանում էր։ Ընկերները նրան օգնում էին չմոռանալ և նա սովորեց։ Այլևս չէր մոռանում, խառնաշփոթ չէր ստեղծում, ամեն ինչ լավ էր։ Նա էլ մոռացկոտ չէր, նրան անվանում էին խելացի դդում։

Հեքիաթը վերջացավ։

Հեղինակ՝ Միքայել Համբարձումյան

Կար -չկար մի դդում կար: Այդ դդումը կախարդական էր։ Նա վաճառվում էր։ Նա ուներ աչքեր, քիթ, բերան, ոտքեր, ձեռքեր։ Նրան եկավ մեկը գնեց։ Այդ մարդը դդմի ընկերն էր, բայց դդումը շատ չար էր։ Այդ մարդը մի օր դդմին ասաց։

-Լսի՞ր , ես տեղ եմ գնում , կլինի՞ դու տան գործերը անես։

-Այո, կանեմ

-Դե, լավ, ես գնամ։

ԵՎ դդումը անընդհատ չէր անում իր պարտականությունները, և այդպես շարունակ, և մարդը արդեն հոգնում է դդումից և նրան դուրս է շպրտում։ ԵՎ դդումը հետ է վերադառնում խանութ։ Նա պատմում է իր գլխի եկածը, թե ինչու են դդմին հետ տվել։ ԵՎ այնտեղից էլ են դուրս շպրտում։ Քանի որ այդ մոռացկոտ դդմին աընդատ չէին սիրի և անընդատ կբերեին և հետ կտային։

Հեղինակ՝ Միա Կյուրեղյան

Լինում է ,չի լինում մի մոռացկոտ դդում է լինում ։ Նա զբոսնում էր անտառում և հանդիպեց մի տղայի; Այդ տղան ասաց․

– Ես քեզ վերցնելու եմ , կոտլետ պատրաստեմ և ուտեմ։

Մյուս օրը նա վերցրեց այդ դդումին և սկսեց սարքել կոտլետ;

Դդումը արթնացավ և ասաց․

-Այս ի՞նչ եմ ես, կոտլետ եմ, թե ՞ուրիշ բան, հաստատ ուտելու են ինձ ։

Այդպես էլ եղավ;

Այդպես էլ չհիշեց, որ դդում է եղել։

Հեղինակ՝ Ֆերդինանտ Եղոյան

Լինում է, չի լինում մի մոռացկոտ դդում է լինում։ Այդ դդումին ոչ մեկ չէր նկատում։ Երբ մարդիկ անցնում էին դդումի կողքով, նրաք ուշադրություն չէին դրձնում նրան։ Երբ մի Ֆերմեր էր անցնում, նա ուշադրություն դարձրեց այդ դդումի վրա և նա գնեց նրան;

Ֆերմերը ասաց․

-Մայրիկ ջան, այս ինչ փոքրիկ դդում է։

Ես այս դդումին աճեցնելու եմ և որպես դեկոր եմ օգտագործելու։

Հեղինակ՝ Արամ Ղազազյան

Լինում է, չի լինում, մի մոռացկոտ դդում։ Այդ դդումը ունենում է ընկերներ, բայց նրանց անունները չի հիշում։ Մի օր ընկերների հետ որոշում է խաղ կազմակերպել, բայց չի հիշում նրանց անունները, որ խաղը կազմակերպի։ Նստում է ծառի տակ և լաց լինում։ Դդումին մոտենում է մի բժիշկ և հարցնում է ինչու է լացում։ Երբ իմանում է լացելու պատճառը, ասում է մի տխրիր, ես քեզ կտամ մի դեղ, դու դա կխմես և կհիշես քո ընկերների անունները։ Այդ օրվանից շատ ուրախ խաղեր է կազմակերպում և էլ ոչինչ չի մոռանում։

Оставьте комментарий