Մարմնամարզական ստուգատես 2023

Մարմնամարզական ստուգատես. հունվարի 16-20

Մարզումներ մարմնամարզական պատին ( Շվեդական պատին)։

Այսօրվա մեր պարապմունքը սկսեցինք նախավարժանքով, որն անցկացրեց Գագիկ Դանիելյանը, այնուհետեւ բոլորը հերթականությամբ ձգումներ կատարեցին շվեդական պատին։

Մանուկների համար շվեդական պատ կոչվածը մանկական մարզագործիքների հավաքածու-համակարգ է: Այն տարբեր խաղերի հնարավորություններ է տալիս, նպաստում է երեխաների ֆիզիկական առողջ զարգացմանը, կոփում է հատկապես մկանները, կարգավորում է կեցվածքը: Շվեդական պատով մարզվելիս երեխաներն ավելի հեշտ, արագ, ճկուն են շարժվում, նստում-կանգնում:

Մարզական-խաղային վարժություններ:

Ամենատարածվածը ձգումն է. արդյունավետ է մեջքի վերին մկանների համար: Զուգափայտի վրա ձգումները բավականին զարգացնում են կեցվածքը, կազմվածքը. զուգափայտը բնական ծարաբեռնվածություն է ապահովում մանկան կմախքային մկաններին, որոնք կարգավորում են երեխայի շարժումները: Շվեդական պատը օգտակար է նաև վնասվածքները կանխելու համար: Վարժություններ կատարելիս երեխան սովորում է զգույշ լինել, պատը դրա համար հարմար է:

Оставьте комментарий