Ուսումնական ճամփորդություններ

Բարձունքի հաղթահարում նախագծով դեպի Թեժառույքի վանք. 3-րդ դասարան

Վայրը՝ Մեղրաձոր՝  «Թեժառույք» Վանական համալիր

Հեռավորությունը Երևանից / դպրոցից՝ Երևանից 70,5 կմ

Ճանապարհի տևողությունը՝ մեքենայով ՝ 1 ժամ 11 րոպե

Քարտեզը՝ այստեղ

Երթուղին, կանգառները /`Երևան-Մեղրաձոր-Մարմարիկ գետի ձախ ափ-Թեժառույքի վանական համալիր

Եղանակի կանխատեսումը՝ foreca.com

Մասնակիցները՝ 3-րդ դասարանի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ/կցել անվանացանկը/

Մասնակիցների անվանացանկ

Ճամփորդության ղեկավարը՝ Թամարա Մարիմյան, Անահիտ Մելքոնյան

Օգնականը՝ Լուսինե Սարգսյան,

Ֆոտո-տեսա նկարահանման, ուղիղ եթերների պատասխանատուն՝ Թամարա Մարիմյան

Ճամփորդության ամսաթիվը՝ սեպտեմբերի 22

Մեկնումը դպրոցից / ժամը/ 9:30

Ժամանումը դպրոց / ժամը/ 16:00

Մեքենան / մակնիշը,համարանիշը/

Վարորդը / անուն, ազգանուն/ հեռախոսահամրը պետք չէ հրապարակել- Սամվել Հարությունյան

Ճամփորդության նպատակը՝ 

  • Հայրենաճանաչողություն ուսումնական ճամփորդության միջոցով:
  • Սովորողների ուսման կազմակերպում ճամփորդության միջոցով։
  • Բարձունքի հաղթահարում:

Խնդիրները՝

  • Գործունեության նախատեսում եւ իրականացում
  • Որևէ գործունեության նախապատրաստվելու հմտության զարգացում
  • Տեղեկատվության փնտրտուք
  • Ձեռք բերած տեղեկությունները համադրելու, համեմատելու, դրանց մասին տեղեկատվություն պատրաստելու և ներկայացնելու կարողությունների զարգացում
  • Թիմով ընդհանուր խնդիրներ լուծելուխմբով աշխատելու կարողություններիզարգացում
  • Ընտանիքին ներառել դպրոցական կրթությանը, մասնակից դարձնել ուսումնական գործընթացին
  • Սովորողների ֆիզիկական զարգացում
  • Շրջակա միջավայրի ուսումնասիրումճանաչումմշակումճանաչողություն

Նախապատրաստական փուլ․ խնդիրները, գործունեության համառոտ նկարագրությունը

Սովորողները համացանցում տեղեկություններ են փնտրում տեղանքի մասին: Google.map ծրագրով գտնում են տեղանքը, ուսումնասիրում 3 D ֆորմատի նկարները, ծրագրի գործիքների օգնությամբ հայտնվում տարածքում, վերտուալ շրջայց անցկացնում:

Նույն ծրագրի օգնությամբ հաշվում են Երևանից-Մեղրաձոր/Թեժառույքի վանական համալիր/ հեռավորությունը՝ մեքենայով, ոտքով: Երկու  դեպքերում հաշվարկում ճամփորդության ընթացքը/ տևողությունը/;

Դիտում են կրթահամալիրի սովորողների նախկին ճամփորդությունների հաշվետու ֆիլմերը, ուղիղ եթերներ, կցված են ուսումնական ռեսուրսներ, սովորողների կողմից ստեղծված տեսանյութեր՝ դիտման համար:

Մինչ ճամփորդությունը յուրաքանչյուր սովորող պետք է իմանա իր դերն ու նշանակությունը` ինչի համար է պատասխանատու, որն է իր անելիքը ճամփորդության ընթացքում: Սովորողներնըստ նախասիրությունների բաժանվում ենխմբերի: Օրինակ` սանիտարների խումբը, որն իր հետ կունենա անհրաժեշտ բժշկական պարագաներ և անհրաժեշտության դեպքում կօգնի վնասված կամ հիվանդ երեխային:

Մաթեմատիկների խումբը կհաշվարկի ճամփորդության ծախսերը, վարորդի օգնությամբ կգրանցի ճանապարհի երկարությունը, որքան ժամանակում կհասնենք նշված վայրը, կփորձենք քայլերով հաշվել բարձունքի բարձրությունը:

Սննդի պատասխանատուները կկազմեն սննդի ցուցակը, կհաշվեն սննդի ծախսերը, կպատրաստեն բուտերբրոտները և հոգ կտանեն որպեսզի բոլորը սնվեն:

Լրագրողների խումբը պետք է ներկայանաՏՀՏ միջոցներով: Տեսախցիկ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ` կայքի նյութը, ֆոտոշարքը կամ ֆիլմը պատրաստելու համար:

Կարող է լինել բնագետների խումբ: Այդ խումբը կարող է կազմակերպել տեղանքի մաքրումը , հանրօգուտ աշխատանքը, ձեռքբերել բույսերի, տերևների, քարերի տեսակներ: Դասարանում քննարկելու, ծանոթանալու և ձեռարվեստին որպես նյութ օգտագործելու համար:

Հ. Թումանյան «Գետակը» , Հ. Սահյան «Առուն», Հ. Թումանյան «Մանուկն ու ջուրը» բանաստեղծությունները տեղադրում են իրենց բլոգներում, «իմ ընթերցարանը» բաժնում։

Իրակացման փուլ․ խնդիրները, գործունեության համառոտ նկարագրությունը 

Հաղթահարում ենք Թեժառույքի բարձունքը, ուսումնասիրում տեղանքը, վանական համալիրը, աղբից մաքրում տարածքը, լուսանկարում, ապա բարձունքում գտնվող բացատում երգում, պարում Համբարձման ծեսի երգեր, իրականացնում նկարչական պլեներ: 

Մարմարիկ գետի ափին կարդում են Թումանյան, Սահյանի բանաստեղծությունները։

Ամփոփում․ խնդիրները, գործունեության համառոտ նկարագրություն

  • Ծանոթանում են տեղանքին
  • Հավաքում են տեղեկություններ, պատմում և գրում են իրենց տեսածի և լսածի մասին բլոգում, զարգանում է բանավոր խոսքը
  • Կատարում են չափումներ և հաշվարկներ, ձեռք են բերում մաթեմատիկական գիտելիքներ
  • ՏՀՏ հմտություններ` պրոզենտացիաների պատրաստում, ֆոտոխցիկի, ձայնագրիչի կիրառում, ֆոտոշարքի և անհատական ֆիլմերի ստեղծում, ուղիղ եթերներ սոցցանցերով

Նախապատրաստական աշխատանքներ՝

Մարմարիկ գետի մասին տեղեկատության հավաքագրում սովորողների բլոգում։

Նկարչական պլեներ

Գործունեության ամփոփումը՝ այստեղ

Оставьте комментарий