Ուսուցչի լաբորատորիա, Ուսուցչի օրագիր

Լոգոպեդական սեմինար «Դիսգրաֆիա» (գրավոր խոսքի խանգարումներ) թեմայով. ՏՄԱԿ N3

Սեմինար-պարապմունքը համակարգում էր լոգոպեդ Անահիտ Ներսիսյանը։

Պարապմունքը կազմակերպվեց հարց ու պատասխանի ձեւով՝ առավելագույնս ակտիվ քննարկումներով։

Ծանոթացանք գրավոր խոսքի խանգարումների տեսակներին՝ Ակուստիկական (օրինակ՝ թլվատության դեպքում) , հնչույթային եւ վանկային վերլուծություն եւ համադրություն կատարելու խանգարում, ագրամատիկական, օպտիկական ( տարածական ընկալման խախտման հետեւանքով )

այնուհետեւ գործնական աշխատանքի միջոցով փորձեցինք առկա գրավոր աշխատանքների միջից գտնել եւ առանձնացնել մեր խմբին բաժին ընկած խանգարման օրինակներ։

Կարեւորեցինք գրավոր խոսքի խանգարումների բացահայտումը եւ կանխարգելումը։

Ծանոթացանք գրավոր խոսքի խանգարման առկայության դեպքում շտկողական աշխատանքների տեսակներին, ձեւերին։

Ցուցադրվեցին տարբեր ուսումնական նյութեր, միջոցներ , որոնց միջոցով հնարավոր է աշխատանք տանել դիսգրաֆիայով լոգոպադի հետ։

Սեմինար-քննարկումը լավ առիթ էր համալսարանական գիտելիքները վերհիշելու, աշխատանքային նոր մեթոդներին ծանոթանալու համար։

Ընդունելով սեմինարավարի խորհուրդը՝ կրկնեմ, որ դասվարի համար շատ կարեւոր է կարողանալ սովորողի մոտ բացահայտել խանգարումը, այսպիսի խանգարումները արտահայտվում են կայուն , կրկնվող բնույթի սխալների տեսքով։ Կարեւոր է առանձնացնել խանգարման տեսակը եւ ճիշտ աշխատանք տանել լոգոպեդի հետ միասին։

Դիսգրաֆիայի մասին մանրամասն կարդա՛ այստեղ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s