Նախագծեր, Ուսումնական ճամփորդություններ

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԺՈՂՈՎՐԱԴԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2. 1դասարանի սովորողներ

Ժամկետը՝ մարտի 30-ին, ժամը՝ 12:00-14:00

Վայրը՝ Ժողովրդական արվեստի թանգարան

Նպատակը՝ Ձոն տեխնոլոգիական ստուգատեսի շրջանակում այց Ժողովրդայան արվեստի թանգարան, ժողովրդական, ազգային իրերի, տարրերի, բաղադրիչների ուսումնասիրում, դիտարկում։ Մասնակցություն «Գորգանախշեր» կրթական ծրագրին։

Երթուղի՝

271917625_279027837553698_1666561283874942184_n

Եղանակը՝ մարտի 30-ին,

Վարորդ՝ Սամվել Հարությունյան

Մակնիշ՝ Sprinter

Պատասխանատու՝ Թամարա Մարիմյան

Օգնական՝ Լուսինե Սարգսյան

Խնդիրներ՝

  • ուսումնասիրելու, դիտարկելու կարողության ձևավորում
  • տեսածի, լսածի մասին կարծիք կազմելու կարողության զարգացում
  • ազգային իրերը, տարրեը տարբերելու , ճանաչելու կարողության ձևավորում։

Անհրաժեշտ ճամփորդական իրերնյութեր

  • թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ, բջջային հեռախոս,
  • ուսապարկ, ջուր, սնունդ

Ընթացքը՝ Սովորողների հետ կայցելենք Ժողովրդական արվեստի թանգարան։ Գիդի ուղեկցությամբ կշրջենք, կուսումնասիրենք ազգային իրերը, գորգերը, գորգանախշերը։ Կմասնակցենք «Գորգանախշեր» կրթական ծրագրին։ Սովորողերը փայտյա դետալների վրա կնկարեն, կգունավորեն գորգանախշերը:

Նախապատրաստական աշխատանքներ՝

Սովորողների հետ կվերհիշենք՝ ինչպես պահել թանգարանում։ Կուսումնասիրենք հայկական ազգային տարազները, գորգանախշերը, համացանցից տեղեկություն կգտնենք գորգանախշերի մասին։ Համացանցից տեղեկություն կգտնենք նաև ճամփորդության վայրի մասին, կքարտեզագրենք։

Оставьте комментарий