2021-2022 ուսումնական տարի, Հեռավար ուսուցում, Նախագծեր

«Ես․ իմ անձնագիրը» ուսումնական նախագիծ. ամփոփում

Նախագծի նպատակը՝      

«Ես», «Իմ ընտանիքը», «Իմ տունը», «Իմ ընկերները», «Իմ անունը» թեմաների շուրջ ստեղծագործական աշխատանքներ կատարելով՝ սովորողները կստեղծեն իրենց «անձնագրերը»:

Տևողությունը՝ 4 շաբաթ

Ընթացքը՝  Սովորողների ուսումնական գործունեությունը կկազմակերպվի նշված թեմաներից յուրաքանչյուրի շուրջ՝ թեմայի շուրջ ինտեգրելով ուսումնական պլանում ընդգրկված հիմնական առարկաները։

Շաբաթվա գործունեությունը կամփոփվի դասարանի բլոգում։

Նախագծի խնդիրները ՝

  • Նպաստել սեփական անձի ինքնաճանաչողությանը, ինքնաբացահայտմանը, ինքնադրսևորմանը (հույզեր, ցանկություններ, դրանց արտահայտման ձևեր)
  • Ձևավորել սեփական անձի նկատմամբ վստահություն, ինքնուրույնություն
  • Զարգացնել ինքնասպասարկման կարողություններ
  • Ձևավորել սեփական դերի նշանակության, իրավունքների և պարտականությունների մասին գիտակցություն (համայնքում՝ դասարանում, դպրոցում, ընտանիքում, բակում)
  • Զարգացնել հաղորդակցական, ստեղծագործական կարողություններ
  • Ձևավորել և զարգացնել սեփական մտքերը հասկանալի, պարզ, ամբողջական նախադասություններով արտահայտելու, սեփական կարծիքը հիմնավորելու կարողություններ
  • Զարգացնել դիմացինին լսելու, բարեկիրթ վարվելակերպ դրսևորելու կարողությունները (լսածի վերաբերյալ հարցեր ձևակերպել և արտահայտել, լսել մինչև վերջ, չընդհատել)
  • Զարգացնել նկարչական, տեխնոլոգիական պարագաներից ճիշտ օգտվելու կարողություններ
  • Ձևավորել դիմանկար, բնանկար նկարելու կարողություններ
  • Զարգացնել երևակայությունը (նկարելու, հորինելու միջոցով)
  • Զարգացնել մանր մոտորիկան
  • Զարգացնել ուշադրությունը, ճարպկությունը, հնարամտությունը, տրամաբանությունը, կառուցողական մտածողությունը
  • Զարգացնել մաթեմատիկական գիտելիքները
  • Սովորեցնել 20-100 թվանշանների գրությունը, տասնյակ եւ երկնիշ թվերի գումարման եւ հանման կարողություններ
  • Ձևավորել դասացուցակից, օրացույցից օգտվելու պարզագույն կարողություններ
  • Ձևավորել և զարգացնել համակարգչից օգտվելու կարողություններ
  • Զարգացնել Power Point ծրագրով աշխատելու կարողությունները
  • Ձևավորել էլեկտրոնային փոստից, բլոգից օգտվելու կարողություններ (բացել աշխատասեղանին երևացող պատուհանը, գտնել համապատասխան բաժինը)
  • Զարգացնել շարժումների հստակություն, ճկունություն, արագաշարժություն, հնարամտություն
  • Ձևավորել ընկերային պատասխանատվություն
  • Զարգացնել լողալու, հեծանիվ վարելու կարողություններ
  • Ձևավորել և զարգացնել խմբային վարժություններ, խաղեր կատարելու կարողություններ (խմբի մաս զգալու, խմբի համար պատասխանատվություն ստանձնելու կարողություններ):

Ինտեգրկված առարկաներ՝

  • Մայրենի
  • Ես և շրջակա աշխարհը
  • Կերպարվեստ
  • Տեխնոլոգիա
  • Մաթեմատիկա
  • Համակարգչային գրագիտություն
  • Մարմնամարզություն

Նախագծի ընթացքում ուսուցանվող ստեղծագործություններ՝

«Ես» Աթ. Խնկոյան

«Հնարագետ նապաստակը» Ստեփան Լիսիցյան

«Բարակ թել» Լեւ Տոլստոյ

Մաթեմատիկա, շարժական խաղեր՝

Կրկնում ենք երկրաչափական պատկերները, չափման միավորները։ Չափում են սենյակի երկարությունը, լայնությունը՝ քանոնով, ոտնաչափով, Սովորողները հաշվում են իրենց տան սենյակների քանակը։ Սովորում են հաշվել քառակուսու պարագիծը։

Մարմնամարզություն՝

Լող, հեծանվավարություն, մարմնամարզական վարժություններ, շարային վարժություններ, բակային եւ էստաֆետային խաղեր։

Տեխնոլոգիա՝

Ազատ նկարչություն նախագծի թեմաների շուրջ, ինքնանկար, դիմանկար

Փայտե գդալներով «Ես» տիկնիկների պատրաստում (Հարթակում ծնողն է)

Պլաստիրինով, կավով ծեփ

Ես և շրջակա աշխարհը՝

Բնագիտական փորձ շաքարով, ուսումնասիրություններ մանրադիտակով ( հարթակում ծնողն է)

Երգ, երաժշտություն՝ «Կոմիտասյան օրեր» նախագիծ

Նախագծի ամփոփումը՝

«Ես» ինքնանկարներ

«Ես. իմ անունը»

«Ես լողում եմ, հեծանիվ վարում»

«ես» տիկնիկաշինություն

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s