Նախագիծը՝ տե՛ս այստեղ։ Խաղում ենք Աթ. Խնկոյանի «Մեղու» բանաստեղծությունը. https://youtu.be/6yZ9ENfJzMU?feature=shared 👨🎨Գուաշով կամ ջրաներկով նկարեցինք մեղու։ Փոխանցեցի մեղուների մասին տեղեկատվական գիտելիքներ , այնուհետեւ պատմեցինք-ներկայացրեցինք մեր նկարած նկարները։ https://youtu.be/VxHVnoLo_rY?feature=shared
Ճամփորդության ամփոփում
Նախագիծը՝ այստեղ 6 տարեկանների առաջին բարձունքը հաղթահարված է։ Չնայած նրան, որ ճամփորդության մասնակից սովորողներն եւ ծնողները իսկապես բարձունք առաջին անգամ էին հաղթահարում, տեւական երկար քայլքը պատվով հաղթահարեցին, առանց տրտնջոցի։ Ծաղկեվանքի բարձունքից երեւում էին գեղեցիկ ժայռերը, համաձայն լեգենդի «մատնիչ Հովիվն ու Գառները»։ Սովորողները մատուռից փորձեցին մի փոքր սուրբ ջուր հավաքել, մոմ վառեցին և լիւսանկարվեցին։ Վանքի հարակից… Читать далее Ճամփորդության ամփոփում
Աշխատանքային նախագիծ. 25.09- 29.09
Շաբաթվա աշխատանքային նախագիծ՝ «Ես» նախագիծ Բարձունքի նվաճում ամփոփում Շաբաթվա ընթերցանության նյութեր՝ Հովհաննես Թումանյան «Ճամփորդները» Ժողովրդական խաղիկ «Բութ մատն ասաց» Մաթեմատիկա- Բանավոր համրանք, աջ-ձախ,հեռու-մոտիկ, ներս-դուրս հասկացություններ:Խմբավորել աջ և ձախ կողմում նստած աղջիկներն ու տղաներին, առարկաները, դասարանի ներսում և դասարանից դուրս գտնվող առարկաները և այլն: Առարկաների համեմատումն ըստ չափի, ձևի և երկարության։ Աշխատանքային փաթեթ մաթեմատիկա 1.1 (1).docxСКАЧАТЬ Սեպտեմբերի… Читать далее Աշխատանքային նախագիծ. 25.09- 29.09
Բարձունքի նվաճում
Օրը՝ սեպտեմբերի 22Մեկնումը՝ 10:00Ժամանումը՝ 16:00Մասնակիցներ՝ Հրավային դպրոցի 1-ին դասարանի սովորողներ Վայրը` Արագածիտնի մարզ, Արա լեռան ստորոտ, Ծաղկեվանք Երևան- Արա լեռ, հեռավորությունը՝ 54,7կմ Եղանակը՝ այստեղ(19C) Պատասխանատուներ՝ Մերի Գրիգորյան, Թամարա Մարիմյան Օգնականներ` Բելլա Մովսիսյան, Լուսինե Սարգսյան Երթուղի՝ Երևան-Աշտարակ- Ծաղկեվանք (վերադարձը՝ նույն երթուղով), քայլուղի-քայլք՝ 2-2․5կմ։ Ընթացքը՝ 10:00- մեկնում Հարավային դպրոցի մոտիցԱռաջին կանգառ ջրանցքի մոտ (խնձորի այգու վերջնամաս)։Քալարշավ-քայլք ջրանցքի… Читать далее Բարձունքի նվաճում
Աշխատանքային նախագիծ. 18.09- 22.09
Շաբաթվա աշխատանքային նախագիծ՝ «Ես» նախագիծ Բարձունքի նվաճում Շաբաթվա ընթերցանության նյութեր՝ Հովհաննես Թումանյան «Ծիտը» Հովհաննես Թումանյան «Ճամփորդները» Հովհաննես Թումանյան «Լուսաբացին» Մաթեմատիկա- Բանավոր համրանք, աջ-ձախ,հեռու-մոտիկ, ներս-դուրս հասկացություններ:Խմբավորել աջ և ձախ կողմում նստած աղջիկներն ու տղաներին, առարկաները, դասարանի ներսում և դասարանից դուրս գտնվող առարկաները և այլն: Առարկաների համեմատումն ըստ չափի, ձևի և երկարության։ Աշխատանքային փաթեթ մաթեմատիկա 1.1 (1).docxСкачать Սեպտեմբերի… Читать далее Աշխատանքային նախագիծ. 18.09- 22.09
«Ծուղրուղո՜ւ օր»
Հ. Թումանյան «Մի աքաղաղ կարմրապեծիկ» բանաստեղծության ներկայացումը խաղ-բեմականացմամբ։ Ուղիղ եթեր տեխնոլոգիական գործունեության ընթացքում՝
Լողուսուցում
Այսօր առաջին դասարանցիները լողի պարապմունքն անցկացրեցին կրթահամալիրի փակ լողավազանում։ Սովորողների ոգևորությունը շատ մեծ էր, նրանցից շատերն առաջին անգամ էին այսպիսի մեծ լողավազանում լողում։ Տեսանյութում պատմում ենք, ներկայացնում փակ լողավազանի տարածը, հարմարությունները, մի փոքր հատված էլ պարապմունքից։ Ցանկանում եմ, որ ուստարվա ավարտին հրաշալի լողի ստուգատես ունենանք, որի ժամանակ սովորողները կլողան առանց թևիկների և օղակների։ https://youtu.be/yk-1hP3_rs8?feature=shared
Զրույց հայելու առաջ. «Բարև՛, ես եմ..»
« Ես» ուսումնական նախագծի շրջանակում սովորողները ներկայանում են, մի փոքր պատմում իրենց մասին, իրենց նախասիրությունների մասին։ Սովորողներին ավելի անկաշկանդ օգնում է ներկայանալ , երբ նրանք պատմում են իրենց մասին հայելու առաջ։ https://youtu.be/Wv264xBN04w?feature=shared Սովորողները պատրաստեցին իրենց կերպարները նաեւ պլաստերինից.
Անաղբ միջավայր
Իրենց ուսումնական միջավայրի խնամքով սկսել են զբաղվել 6 տարեկնները. սովորողները շրջեցին դպրոցի տարածքում և մանրակրկիտ մաքրեցին աղբից։ Սա 6 տարեկանների հետ իրականացվող առաջին էկոնախագիծն է, ուրախ եմ, որ սովորողներս իրականացրեցին աշխատանքը սիրով և ոգևորությամբ՝ գիտակցելով դրա կարևորությունը. https://youtu.be/0bqcesEBX5Q?feature=shared
«Լողափնյա աշուն» նախագիծ
Աշնան տաք օրերին սովորողները շարունակելու են լողալ Հարավային դպրոցի բացօթյա լողավազաններում, ինչպես ամռան ջերմ օրերին: Լողուսուցումը դիտարկվում է որպես մարմնակրթության բաղկացուցիչ: Այն բացի լողալու հիմնական հմտություններ զարգացնելուց, մարմինը կոփելուց, հոգնածությունն ու լարվածությունը թոթափելուց զատ, սովորողներին օգնում է ձեռք բերել մի շարք կարևոր հմտություններ: Լողին նախապատրաստվելը դիտարկվում է որպես ինքնուրույնության ու ինքնասպասարկման կարևոր հմտությունների ձեռք բերման… Читать далее «Լողափնյա աշուն» նախագիծ