Նախագծեր

Ամանորյա տոնախմբություն

Ահա և վրա հասավ տոնական օրը, երբ պիտի բոլորը զուգվեն, զարդարվեն, պիտի շուրջը վառվեն լույսեր, հնչեն ղողանջներ, մանուկները շուրջպար բռնեն ու կանչեն Ձմեռ պապիկին… դե՛ իհարկե, նվերներ ստանան Ձմեռ պապիկից… Մանրամասն ծրագիրը՝ այստեղ։ https://youtu.be/VDO2nYJKpio?feature=shared

Նախագծեր

Հայկական ծիսական տիկնիկներ՝ Ասիլ-վասիլ

2023 թվականի ավարտին, որով և ավարտվում է մեր ուսումնական առաջին տարին, ամփոփում ենք ամանորյա տոնախմբությամբ, ծիսական տիկնիկների թխումով, համտեսով։ Յուրահատուկ նշանակություն ունեին խմորից պատրաստված տիկնիկները` Ասիլիկ—Վասիլիկները (այլ անվանումները` Ասիլ—Վասիլ, Ասիլ—Բասիլ, Վասիլիկ Տիկին, Խրձիկ և այլն): Ծիսական այս տիկնիկները թխվում էին Ամանորի նախօրյակին`գալիք տարվան ուղղված գուշակություններ անելու և բարիք ապահովելու նպատակով: Ասիլիկ-Վասիլիկների թխմամբ կարծես ավարտվում էր… Читать далее Հայկական ծիսական տիկնիկներ՝ Ասիլ-վասիլ

Ուսումնական ճամփորդություններ

Ամանորյա ներկայացման դիտում. ճամփորդական նախագծի ամփոփում

Ցրտաշունչ դեկտեմբերի 19-ին Հարավային դպրոցի 1-ին դասարանցիները գտնվեցին Մաչանենց տաքուկ թատրոնում, որը գտնվում էր քաղաք Էջմիածնում։ Թատրոնում դիտեցին «Ինչպես Գրինչը գողացավ Սուրբ ծնունդը» ամանորյա ներկայացումը։ Ճամփորդության նախագիծը՝ այստեղ։ Ներկայացման մասին իրենց տպավորություններով կիսվում են սովորողները՝ https://youtu.be/NJiqvROClXY?feature=shared

Без рубрики, Ուսուցչի լաբորատորիա

Դեկտեմբերի 25-29.մանկավարժական ճամբարի աշխատակարգ

Մանկավարժության կենտրոնի ուղեցույցը Բովանդակությունը՝ -Ուսումնական առաջին շրջանի ամփոփումներ, աճի զարգացման բնութագրեր-Ձմեռային ճամբար 2024 նախագծերի լրամշակում Դեկտեմբերի 25 10:00-12:15՝ անհատական աշխատանք Հարավային դպրոցում, մանկավարժական խորհուրդներով հավաքներ ուսումնական 2-րդ շրջանի նախագծեր, ձմեռային ուսումնական ճամբարի կազմակերպում աճի զրագացման բնութագրերի լրացում 12:15՝ ընդմիջում, քայլք Մայր դպրոց 13:00՝ «Իմացումի հրճվանք» լաբորատորիա  մարմնամարզություն Արման Մատինյանի հետ Դեկտեմբերի 26 10:00-12:15՝ անհատական աշխատանք Հարավային… Читать далее Դեկտեմբերի 25-29.մանկավարժական ճամբարի աշխատակարգ

Ուսումնական ճամփորդություններ

Այցելություն Մաչանենց տուն, թատրոն

Ընթացիկ նախագիծը՝ «Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ» Մասնակիցներ՝ 1.1, 1.2, 2.1, 3.3 դասարանի սովորողներ Պատասխանատուներ՝ Թամարա Մարիմյան, Մերի Գրիգորյան, Նաիրուհի Համբարձումյան, Գոհար Սմբատյան Օգնականներ՝ Լուսինե Սարգսյան, Սյուզաննա Դանիելյան, Նարե Միրզոյան, Նելլի Կարապետյան Վայրը՝ ք. Էջմիածին, Մաչանենց տուն, թատրոն Ժամկետը՝ դեկտեմբերի 19-ին, ժամը՝10:00-13:30 Նպատակը՝ Ամանորյա նախագծի շրջանակներում «Ինչպես Գրինչը գողացավ Սուրբ ծնունդը» ներկայացման դիտում: Բեմադրությունը՝ Գրիշա… Читать далее Այցելություն Մաչանենց տուն, թատրոն

Без рубрики

«Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ». ամանորյա նախագիծ

Նպատակը՝  պատրաստություն ամանորի տոնախմբությանը, սեպտեմբեր — նոյեմբերի ամիսների ուսումնական գործունեության ամփոփում Տևողությունը՝ 2 շաբաթ ( դեկտեմբերի 11— դեկտեմբերի 22) Խնդիրները՝ Զարգացնել տեղեկատվական աղբյուրներից անհրաժեշտ տեղեկատվությունը դիտելու, լսելու և վերարտադրելու (լսելու, կարդալու միջոցով) կարողություններ։ Ձևավորել նամակներ գրելու կարողություններ Ձևավորել բացիկներ պատրաստելու կարողություններ (թղթային, էլեկտրոնային) Ձևավորել հրավիրատոմսեր պատրաստելու կարողություններ (թղթային, էլեկտրոնային) Ձևավորել, զարգացնել տեխնոլոգիական, աշխատանքային կարողություններ Ձևավորել, զարգացնել… Читать далее «Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ». ամանորյա նախագիծ

Դասարանական օրացույց

Աշխատանքային նախագիծ. 11.12-15.12

Ընթացիկ նախագծեր՝ «Լույսեր, գույներ, ղողանջներ» ամանորյա նախագիծ Մաթեմատիկա- Բանավոր համրանք 1-20-ը՝մեկական, զույգերով, ճանաչում ենք թվերը, հաշվում ենք 1-ով ավել, 1-ով պակաս առարկաները։ Գտնում բացակա թվերը թվային շարքի վրա։ Անվանում թվի նախորդ և հաջորդ թիվը(10-ի սահմանում) ։ Կատարում գումարման, հանման գործողություններ 10-ի սահմանում։ Համեմատում թվերը (համեմատության նշաններ՝ <,>,=), 1-10 Թվերի կազմություն։ Բառուսուցման փաթեթ.docxСКАЧАТЬ Դեկտեմբերի 11, երկուշաբթի… Читать далее Աշխատանքային նախագիծ. 11.12-15.12

Նախագծեր

Ատամփոխիկի ծիսական օրը՝

Օրեր շարունակ 6 տարկանները նախապատրաստվում էին իրենց «Ատամփոխիկի» ծեսին։ Իսկ այսօր իրականացրեցին ծեսը. սկսեցինք օրը չամչով փլավ պատրաստելով՝ https://youtu.be/0JvBUeAZaq4?feature=shared Երգեցինք, խաղացինք, շրխացրեցինք , գովեցինք մեր նոր ատամները։ Համտեսեցինք չամչով փլավ, նուշ, չրեղեն, պնդոկ-պոպոք, խուրմա-բադամ…, էլ ո՞ր մեկի անունը տամ… https://youtu.be/BDu5Y0fJyC0?feature=shared