Մայիսի 20-ին Հարավային դպրոցի 1- ին դասարանցիները այցելեցին Օշական։ Նախագիծը՝ այստեղ։ Նպատակը այցելել տառերի պուրակ, Մեսրոպ Մաշտոցի անվան դպրատուն, եկեղեցի, հաղթահարել Դիդի կոնդի բարձունքը, իրականացնել Համբարձման ծես։ Անելիքները շատ էին, սակայն 1-ին դասարանցիների ինքնակազմակերպումը, միասնական գործելու կարողությունը օգնեց, որ նախապես որոշված ծրագրից ոչինչ դուրս չմնա, տեղավորվենք ժամանակի մեջ։ Օրվա լուսանկարները հրապարակել եմ իմ ֆեյսբուքյան էջում՝… Читать далее Ճամփորդական նախագծի ամփոփում
День: 20 мая 2024
Տառթխիկ ընտանեկան դպրոցներում
Տիգրան Նալբանդյանի ընտանեկան դպրոցի տառթխիկը ա՜յ այսպիսի բարձր տրամադրություն է հաղորդում։ Միքայելի Գասպարյանի տեսանյութում մենք կտեսնենք միասնական -ընտանեկան տառթխիկի նախագիծ, երբ սովորողն ու մայրը թխում են, ձեւավորում, քույր-եղբայր նկարահանում են ընթացքը, օգնում կադրից դուրս։ Միայն այսպիսի միասնականության շնորհիվ կարելի է հասնել այսպիսի գեղեցիկ արդյունքի։ Հայկ Ղարիբյանը մայրիկի հետ թխում է թխվածքաբլիթները, այնուհետև մարցեպանից կտրատում տառեր… Читать далее Տառթխիկ ընտանեկան դպրոցներում