Նախագծեր, Սովորողների էջ

Միքայել Գասպարյանի առաջին տառթխիկն ընտանեկան դպրոցում

Միքայելի տեսանյութում մենք կտեսնենք միասնական -ընտանեկան տառթխիկի նախագիծ, երբ սովորողն ու մայրը թխում են, ձեւավորում, քույր-եղբայր նկարահանում են ընթացքը, օգնում կադրից դուրս։ Միայն այսպիսի միասնականության շնորհիվ կարելի է հասնել այսպիսի գեղեցիկ արդյունքի. https://youtube.com/shorts/vrIDCwRqon8?feature=shared

Նախագծեր, Սովորողների էջ

Հայկ Ղարիբյանի տառթխիկը

Հայկը մայրիկի հետ թխում է թխվածքաբլիթները, այնուհետև մարցեպաից տրաատում տառեր և զարդարում նախապես թխված բլիթները։ Շատ գեղեցիկ է ստացվում, ինքներդ համոզվեք. https://youtu.be/5qD-VD6cJJQ?feature=shared

Նախագծեր, Սովորողների էջ

Տառթխիկը Ճաղարյանների ընտանիքում

Սոնան, Էդգարն ու Տաթևը մի սեբաստացի ընտանիքից են։ Էդգարը ավագ եղբայրն է, միշտ քույրերին օգնող և սատարող։ Այսօր երեխաները ներկայացնում են իրենց միասնականությունը խոհանոցում. Տեսեք ի՜նչ գեղեցիկ թխվածքաբլիթներ են թխում. https://youtu.be/qaDDWFjw6ZE?feature=shared

Без рубрики, Նախագծեր, Սովորողների էջ

Տառթխիկը Մարինա Խաչատրյանի ընտանեկան դպրոցում

Մարինան այս տեսանյությում ներկայացնում է թխվածքաբլիթների թխման ընթացքը, իսկ տառերը բլիթների վրա գրելու է ծորուն շոկոլադով։ https://youtu.be/nRC0uAtG2ME?feature=shared

Նախագծեր, Սովորողների էջ

Գարո Լուիս Մանուչյանի առաջին տառթխիկը ընտանեկան դպրոցում

Գարոն մեզ միացել է ուսումնական 2-րդ շրջանից։ Արդեն մեդիագետ է, կարողանում է օգտվել համակարգչից, հմտորեն բացել-փակել տարբեր ծրագրեր, բառեր մուտքագրել, իսկ այսօր նա մայրիկի հետ որոշել է տառաբլիթներ պատրաստել, գրել դասվարի և երկարացված օրվա կազմակերպչի անունները. https://youtu.be/PIsCGVnJJmI?feature=shared

Նախագծեր, Սովորողների էջ

Արփիի և Արիանայի միասնական տառթխիկը

Աղջիկները քույրեր են, միասին ընդունվել են սեբաստացի պարտեզ, այնուհետեւ ընդունվել դպրոց և շարունակել իրենց ուսումը միևնույն դասարանում։ Կարելի է ասել, որ քույրերն անբաժան են, շատ են սիրում միասին կատարել ցանկացած ուսումնական գործունեություն։ Միասին ավարտեցին 1-ին ուսումնառության տարին, արդեն տառաճանաչ են ։ Իսկ այսօր ներկայացրեցին իրենց միասնական տառթխուկը՝ https://youtu.be/D_J_AfLAGks?feature=shared

Դասարանական օրացույց

Մայիսյան 19-րդ բաց հավաք․ 3-րդ շաբաթ (20.05-24.05)

«Աղայան+Ռոդարի» ուսումնական նախագիծ Մայիսյան ստեղծագործական 19-րդ հավաք «Բարձունքի հաղթահարում». Օշական, Դիդի կոնդ Ընթերցանության նյութը՝  «Ճուտիկը», «Գիտե՞ս որ…» տեղեկատվական տեքստ Մաթեմատիկա- Բանավոր համրանք 1-100-ը՝մեկական, զույգերով, հնգյակներվ, տասնյակներով։ Գտնում բացակա թվերը 1-100 թվային շարքի վրա։ Անվանում թվի նախորդ և հաջորդ թիվը, հարևան տասնյակները(100-ի սահմանում) ։ Կատարում գումարման, հանման գործողություններ առանց կարգային անցման 100-ի սահմանում։ 20-ի սահմանում կարգային անցումով։ Համեմատում… Читать далее Մայիսյան 19-րդ բաց հավաք․ 3-րդ շաբաթ (20.05-24.05)