2023-2024 ուսումնական տարի

Ամառային ճամբարի մեկնարկը

Ահա և մեկնարկեց սովորողների կողմից այդքան ապասված ուսումնական 4-րդ շրջանը՝ ամառային ուսումնական ճամբարը։ Օրը սկսեցինք զրույցով։ Ճամբարականները կիսվեցին իրենց ճամբարի մասին պատկերացումներով, որոշեցին ջոկատի անունը, քննարկեցին օրակարգը. մարզվելու ենք, ընդմիջելու ենք, պատրաստվելու ենք դասրաանական շրխկան համերգին, իսկ օրվա վերջում Paint ծրագրով նկարելու ենք մեր ճամբարի լոգոն։ https://youtu.be/dZA4Kty5A4Y?feature=shared

2023-2024 ուսումնական տարի, Նախագծեր

Ամառային ուսումնական ճամբար. ամփոփում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Հարավային  դպրոց-պարտեզ Թամարա Մարիմյան և «… » 1-ին ջոկատ Ամառային  ճամբար. մայիսի 27-ից հունիսի 7-ը Ամառային ճամբարին մասնակցությունը բաց է, կարող են մասնակցել նաև տարատարիք սովորողներ հանրապետության այլ դպրոցներից, արտերկրից:  Բովանդակություն՝ Ճամբարային միասնական տոնախմբություններ Հունիսի 1- «Պաշտպանված երեխա»  Հունիսի 5 — Երկրի օր «Ամառային պարտեզ» նախագծի մեկնարկԱմառային ստուգատեսների նախապատրաստումՈւսումնահայրենագիտական ճամփորդություններՄարզական մրցաշարեր, լող,… Читать далее Ամառային ուսումնական ճամբար. ամփոփում

Ուսումնական ճամփորդություններ

Ճամփորդական նախագծի ամփոփում

Մայիսի 20-ին Հարավային դպրոցի 1- ին դասարանցիները այցելեցին Օշական։ Նախագիծը՝ այստեղ։ Նպատակը այցելել տառերի պուրակ, Մեսրոպ Մաշտոցի անվան դպրատուն, եկեղեցի, հաղթահարել Դիդի կոնդի բարձունքը, իրականացնել Համբարձման ծես։ Անելիքները շատ էին, սակայն 1-ին դասարանցիների ինքնակազմակերպումը, միասնական գործելու կարողությունը օգնեց, որ նախապես որոշված ծրագրից ոչինչ դուրս չմնա, տեղավորվենք ժամանակի մեջ։ Օրվա լուսանկարները հրապարակել եմ իմ ֆեյսբուքյան էջում՝… Читать далее Ճամփորդական նախագծի ամփոփում

Նախագծեր, Սովորողների էջ

Տառթխիկ ընտանեկան դպրոցներում

Տիգրան Նալբանդյանի ընտանեկան դպրոցի տառթխիկը ա՜յ այսպիսի բարձր տրամադրություն է հաղորդում։ Միքայելի Գասպարյանի տեսանյութում մենք կտեսնենք միասնական -ընտանեկան տառթխիկի նախագիծ, երբ սովորողն ու մայրը թխում են, ձեւավորում, քույր-եղբայր նկարահանում են ընթացքը, օգնում կադրից դուրս։ Միայն այսպիսի միասնականության շնորհիվ կարելի է հասնել այսպիսի գեղեցիկ արդյունքի։ Հայկ Ղարիբյանը մայրիկի հետ թխում է թխվածքաբլիթները, այնուհետև մարցեպանից կտրատում տառեր… Читать далее Տառթխիկ ընտանեկան դպրոցներում

Նախագծեր, Սովորողների էջ

Միքայել Գասպարյանի առաջին տառթխիկն ընտանեկան դպրոցում

Միքայելի տեսանյութում մենք կտեսնենք միասնական -ընտանեկան տառթխիկի նախագիծ, երբ սովորողն ու մայրը թխում են, ձեւավորում, քույր-եղբայր նկարահանում են ընթացքը, օգնում կադրից դուրս։ Միայն այսպիսի միասնականության շնորհիվ կարելի է հասնել այսպիսի գեղեցիկ արդյունքի. https://youtube.com/shorts/vrIDCwRqon8?feature=shared

Նախագծեր, Սովորողների էջ

Հայկ Ղարիբյանի տառթխիկը

Հայկը մայրիկի հետ թխում է թխվածքաբլիթները, այնուհետև մարցեպաից տրաատում տառեր և զարդարում նախապես թխված բլիթները։ Շատ գեղեցիկ է ստացվում, ինքներդ համոզվեք. https://youtu.be/5qD-VD6cJJQ?feature=shared

Նախագծեր, Սովորողների էջ

Տառթխիկը Ճաղարյանների ընտանիքում

Սոնան, Էդգարն ու Տաթևը մի սեբաստացի ընտանիքից են։ Էդգարը ավագ եղբայրն է, միշտ քույրերին օգնող և սատարող։ Այսօր երեխաները ներկայացնում են իրենց միասնականությունը խոհանոցում. Տեսեք ի՜նչ գեղեցիկ թխվածքաբլիթներ են թխում. https://youtu.be/qaDDWFjw6ZE?feature=shared

Без рубрики, Նախագծեր, Սովորողների էջ

Տառթխիկը Մարինա Խաչատրյանի ընտանեկան դպրոցում

Մարինան այս տեսանյությում ներկայացնում է թխվածքաբլիթների թխման ընթացքը, իսկ տառերը բլիթների վրա գրելու է ծորուն շոկոլադով։ https://youtu.be/nRC0uAtG2ME?feature=shared

Նախագծեր, Սովորողների էջ

Գարո Լուիս Մանուչյանի առաջին տառթխիկը ընտանեկան դպրոցում

Գարոն մեզ միացել է ուսումնական 2-րդ շրջանից։ Արդեն մեդիագետ է, կարողանում է օգտվել համակարգչից, հմտորեն բացել-փակել տարբեր ծրագրեր, բառեր մուտքագրել, իսկ այսօր նա մայրիկի հետ որոշել է տառաբլիթներ պատրաստել, գրել դասվարի և երկարացված օրվա կազմակերպչի անունները. https://youtu.be/PIsCGVnJJmI?feature=shared