Նախագծեր, Ազգագրական Փառատոն

Ազգագրության ձմեռային փառատոն 2024 նախագիծ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1.1 և 4.1 դասարանի սովորողներ։

Նպատակը

  • ազգային մշակույթի յուրացում, փոխանցում, տարածում

Խնդիրներ

  • փառատոնի մասնակցության համապատասխան ուղղության ընտրություն, թեմատիկ ուսումնական նյութերի ուսումնասիրություն, հետազոտություն, հավաքագրում, ներկայացում
  • «Բլեյան» կրթական ցանցով՝ ազգային փառատոնի հիմքով, կրթամշակութային բաց, լայն, տեսանելի, շոշափելի մշակութային երկխոսության, կամուրջների, կապերի ստեղծում, տարածում
  • կրթահամալիրի ուսումնական օրացույցից ելնելով` գործուն, երկարաժամկետ, շուրջտարյա, համագործակցային, միջառարկայական, ուսումնական, հեղինակային նախագծերի իրականացում

Անոտացիա

Ուսումնասիրելով 2024 թվականի Ազգագրական փառատոնի 2024-ի ուղղությունները, նախընտրեցինք 1-ին դասարանի սովորողների հետ շարունակել, ավելի ճիշտ՝ վերսկսել «Ազգային TV» դասարանական հաղորդաշարը։ Սկզբնական փուլում հաղորդումներին կմասնակցեն նաև 4.1 դասարանի սովորողները «Սովորող-սովորեցնող» նախագծի շրջանակում կօգնեն կրտսեր ընկերներին արագ յուրացնել պարային շարժումները, սովորել պարերգերը, տեղեկատվական նյութեր կգտնեն և կընթերցեն համացանցից, կօգնեն աշխատել տեսախցիկի հետ և նրա առջև։

«Ազգային TV»-ի նախագիծը՝ այստեղ։

Ազգագրության փառատոնի ուղղություններ՝

Սովորողները կընտրեն հետեւյալ ուղղություններից 3-ը, կնկարահանենք երեք հաղորդաշար և կներկայացնենք Ազգագրության փառատոնին։

Պարեր՝

  • ազգային պարեր, պարերգեր
  • ձմեռային տոներ, ծեսեր
  • ազգային խաղեր

կամ

Խոհանոց՝

  • ազգային խոհանոց

Գյուղի, քաղաքի ֆոլկլոր՝

բարբառով հեքիաթի ընթերցում . մենք ունենք գյումրեցի, լոռեցի սովորողներ, ովքեր տիրապետում են բարբառի և կարող են հեքիաթ պատմել իրենց ընկերների համար։

Անցկացման ժամանակահատվածը՝ հունվարի 8-26, 2024 թ.

Ազգագրության փառատոնի մասնակցության ձևը՝

ուսումնական նյութերի, փաթեթների ստեղծում, հանրայնացում, տարածում։

Ամփոփումը՝

Ստուգատեսն ամփոփվում է հունվարի 26-ին` Ղափամայի համայնքային ծեսով՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մարմարյա սրահում (հասցե՝ Բաբաջանյան 25 )։

Գործունեության ամփոփում՝

Ազգային խոհանոցը ներկայացնում է Ավետ Հովհաննիսյանի ընտանեկան դպրոցը՝

«Թանապուր», «Սպաս»

Оставьте комментарий