Без рубрики

«Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ». ամանորյա նախագիծ

Նպատակը՝  պատրաստություն ամանորի տոնախմբությանը, սեպտեմբեր — նոյեմբերի ամիսների ուսումնական գործունեության ամփոփում

Տևողությունը՝ 2 շաբաթ ( դեկտեմբերի 11— դեկտեմբերի 22)

Խնդիրները՝

Զարգացնել տեղեկատվական աղբյուրներից անհրաժեշտ տեղեկատվությունը դիտելու, լսելու և վերարտադրելու (լսելու, կարդալու միջոցով) կարողություններ։

Ձևավորել նամակներ գրելու կարողություններ

Ձևավորել բացիկներ պատրաստելու կարողություններ (թղթային, էլեկտրոնային)

Ձևավորել հրավիրատոմսեր պատրաստելու կարողություններ (թղթային, էլեկտրոնային)

Ձևավորել, զարգացնել տեխնոլոգիական, աշխատանքային կարողություններ

Ձևավորել, զարգացնել շրջապատում, միջավայրում մաթեմատիկական գործողություններ տեսնելու, համեմատություններ կատարելու, օրինաչափություններ կռահելու կարողություններ

Զարգացնել միասին երգելու, պարելու կարողություններ

Ինտեգրված առարկաներ՝ մայրենի, մաթեմատիկա, ես և շրջակա աշխարհը, կերպարվեստ, տեխնոլոգիա, երաժշտություն, օտար լեզուներ 

Գործունեությունը՝

Պատրաստվել Ամանորի տոնախմբությանը

Երաժշտության փաթեթը (երգեր, ավետիսներ)

Հեքիաթներ, ոտանավորներ, առածասացվածքներ, օրհնանքներ, հանելուկներ՝

  1. Ա. Խնկոյան «Ձմեռ»
  2. Հ. Թումանյան «Առաջին ձյուն»
  3. Ջ. Ռոդարի «Կոնֆետի անձրև»
  4. Ջ․ Ռոդարի «Ցանկությունների ծառը»

— Հորինել պատմություն ձմռան, ձյան, Ձմեռ պապիկի, … մասին: Պատմությունը նկարազարդել:

Բառուսուցում՝ 

Աղանկարչության միջոցով, ստեղծել բառաքարտեր «Նոր տարի», «Ամանոր» բառերով (ո երկհնչյունը)։

— Նամակներ գրել Ձմեռ պապիկին։

Էլ հասցե՝ Dzmerpapik@mskh.am

Մաթեմատիկական գործունեություն

— Կազմել խնդիրներ, առաջադրանքներ, խաղեր ամանորի թեմայի շուրջ:

Կազմակերպել ստուգատեսեր (տրիաթլոն), գրանցել սովորողների անհատական արդյունքները։

Տեխնոլոգիական աշխատանքներ

— Ստեղծել դեկտեմբեր ամսվա օրացույց, հետ հաշվարկ կատարել մինչեւ Ամանոր։

— Անսովոր տոնածառ և խաղալիքներ պատրաստել

— Ձևավորել դասասենյակը:

Մեդիաբացիկների ստեղծում

Սովորողները ստեղծում են էլեկտրոնային բացիկ-շնորհավորանքներ

Խոհանոցային գործունեություն

— Տարեգաթա թխել , պատրաստել տոնական թխվածքաբլիթներ։

Ուսումնական ճամփորդություն՝

Դեկտեմբերի 19-ին ժամը 11:00 այցելել Մաչանենց տուն և դիտել ամանորյա «Ինչպես Գրինչըգողացավ Սուրբ ծնունդը» ներկայացումը։

Արդյունքը՝

Նշված գործունեությունները կներկայացվեն բլոգում՝ տեսանյութերի, ֆոտոպատումների տեսքով։

Գործունեության ամփոփում՝

Оставьте комментарий