Ազգային TV

ԱզգայինTV, #10

«Էջմիածին» պարերգը կրթահամալիրում՝ կրտսեր դպրոցականների շրջանում, կարելի է համարել ամենասիրելի պարերգերից մեկը։

«ԱզգայինTV» -ին սիրով ներկայացնում է պարը և երգից մի հատված։

Բարի դիտում…

Հակիրճ տեղեկություն պարերգի մասին.

«Էջմիածինը» Կարնո պարանմուշներից է, պատկանում է կլոր պարերի «ետ ու առաջ» տեսակին։

Պարը շատ հին է: Ձեռքերը վեր պարզած բռնելու ձևը համեմատում են եկեղեցու գմբեթի հետ, սակայն այն, ըստ երևույթին, հեթանոսական ծագում ունի, և վեր պարզած ձեռքերը հիշեցնում են Ձոն Արևին:
Պարն ունի երեք մաս․ առաջին մասը ետ ու առաջ է, երկրորդը՝ աջ ու հավասար, երրորդը՝ տեղում: Մեղեդին նույնպես կարելի է տարանջատել երեք մասի, որը նաև համընկնում է պարաքայլերի հետ: Պարում են խառը, ձեռքերը ափ-ափի, արմունկները՝ դեպի վեր ծալած, դաստակները՝ գլխի, իսկ արմունկները՝ կրծքի մակարդակին: Պարի տեմպը միջին արագության է, ռիթմը՝ հավասարաչափ:

Оставьте комментарий