2022-2023 ուստարի, Հաշվետվություն, Նախագծեր, Ես կարողանում եմ...

«Ելք» ստուգատես՝ «Ես կարողանում եմ»

Ժամանակահատվածը՝ մայիս

Մասնակից խումբ՝ Հարավային դպրոցի 3.1 դասարանի սովորողներ

Նպատակը՝

Սովորողները, անհատական և խմբային նախագծեր իրականացնելով, կներկայացնեն երրորդ դասարանում ձեռք բերած իրենց կարողություններն և ձեռբերումները:

Խնդիրները, ընթացքը եւ արդյունքներն ՝ըստ գործունեության ձեւերի։

Արդյունքները կամփոփվեն անմիջապես նախագծում, սովորղների բլոգներում։

  • Մեդիատեխնոլոգիա
    • Սովորողների բլոգների դիտարկումներ
    • Դասվարի տեսակետը սովորողների բլոգներին ներկայացվող պահանջների մասին

Երրորդ դասարանից սկսած, յուրաքանչյուր սովորող պետք է ունենա իր անհատական բլոգը: Բլոգային ուսուցումը կարևոր հարթակ է ուսուցչի, սովորողի և ծնողի համար: Երրորդ դասարանում դասարանական բլոգն արդեն դառնում է ամփոփումների դարան, որից բացի՝ սովորողներին անհրաժեշտ է ունենալ`անհատական բլոգ, որտեղ սովորողներն իրականացնում են իրենց աշխատանքային գործունեությունը ողջ տարվա ընթացքում: Անհատական բլոգները սովորողներին իրենց հորինած պատմությունները, առաջադրանքները հրապարակելու հնարավորություն են տալիս։ Բլոգային ուսուցումը բաց, թափանցիկ ուսուցման հնարավորություն է տալիս։ Սովորողներն իրենց բլոգներում պատմում են ցանկացած իրականացրած գործունեության մասին՝ նախասիրությունների, ուսումնական ճամբարի, ուսումնական արձակուրդների, ճամփորդությունների մասին։ Ստեղծագործական և խմբագրման աշխատանքներն իրականացնում ենք ինչպես ուսումնական դասապրոցեսի ընթացքում, այնպես էլ՝ հեռավար։ Ես ուղարկում եմ էլեկտրոնային փոստով գրառման այն հատվածը , որտեղ վրիպում կա(կետադրական, ուղղագրական, ոճական) , խնդրում եմ կրկին անգամ կարդալ եւ գտնել վրիպումը, խմբագրել նյութը։

Հորինած պատմությունները գրելուց հետո սովորողները նկարազարդում են իրենց հորինուկի էլեկտրոնային էջը՝ տեղադրելով նկար, նկարաշար կամ գլխանկար։

Վստահ կարող եմ ասել , որ նրանք վարժ տիրապետում են edubolgs.org համակարգի գործիքաշարին , կարողանում են նյութեր հրապարակել, խմբագրել արդեն հրապարակված նյութը, փոխել տառերի չափը, գույնը, բառի վրա հղում դնել, կիսել հրապարակված նյութը, որպեսզի բլոգի գլխավոր էջում երեւա նյութից մի հատված։Կարողանում են Youtube-ից , Soundcloud-ից հղումներ տեղադրել բլոգում,կարողանում են բաժիններ ավելացնել, նշել համապատասխան բաժինը։ Կարողանում են հրապարակված նյութի էլեկտոնային էջի հղումն ուղարկել էլեկտրոնային փոստով։ Գիտեն իրենց ընկերների բլոգների հասցեները։ Նրանք մեծ հետաքրքրությամբ են կարդում իրենց դասընկերների հորինած պատմություններն ու հեքիաթները: Անգամ գտնում են վրիպումները եւ տեղյակ պահում դրանց մասին։ Բլոգի միջոցով զարգանում է սովորողի մեդիահմտությունը, գրագետ մուտքագրելու կարողությունը: Ես սիրով եմ ընթերցում սովորողների գրած պատումները։ Միշտ օրինակելի բլոգավարներին խրախուսում եմ, գովեստի արժանացնում։

Սովորողի բլոգն ինքնարտահայտման, սեփական նախագծերը ներկայացնելու, ուսումնական նյութեր ստեղծելու հնարավորության լավ հարթակ է։ Հարմար է առցանց-հեռավար ուսուցումը արագ եւ արդյունավետ կազմակերպելու հարցում։ Սովորողը լինի տանը, թե դպրոցում, երկրից բացակայի կամ լինի վատառողջ, դրանից նրա կրթությունը չի տուժում. սովորողը իր էլ․ հասցեին ստանում է շաբաթվա աշխատանքները, այնուհետև իր կատարած աշխատանքները տեղադրում է իր բլոգում: Այս դեպքում ուսուցչի աշխատանքն էլ ավելի համակարգված, արդյունավետ և տեսանելի է լինում։

  • Սովորողները դիտարկում են իրենց ընկերների բլոգները եւ կարծիք արտահայտում իրենց բլոգում։

/լրացվում է/

  • Սովորողները տարբեր մեդիահմտությունների, նոր ծրագրերի, բլոգի գործիքաշարի վերաբերյալ տեսադասեր են պատրաստում եւ ներկայացնում
  • «Սովորող-սովորեցնող» նախագծի շրջանակներում ՝ սովորողն իր ուսումնասիրած եւ յուրացրած մոնտաժային ծրագրի մասին վարպետության առցանց դաս է անցկացնում։
  • Ընտրությամբ մաթեմատիկական գործունեություն

/լրացվում է/

  • Ընթերցողական եւ տեխնոլոգիական՝ յուրաքանչյուր սովորող բլոգում կներկայացնի իր ընթերցանության փաթեթը , հորինուկների փաթեթը եւ նախագծի ընթացքում իր paint-ով նկարած մուլտֆիլմերը։
  • Մաթեմատիկական՝ սովորողները մաթեմատիկայի մայիսյան ֆլեշմոբի խնդիրներից կընտրեն մեկ խնդիր և լուծման տարբերակը կներկայացնեն տեսանյութի կամ ռադիոնյութի տեսքով: Կներկայացնեն իրենց բլոգի «Մաթեմատիկա» բաժինը, աշխատանքային թերթիկների փաթեթը։

/լրացվում է/

  • Մարզական՝ սովորողները ցույց կտան իրենց մարզական հնարավորությունները:
    • Ամենօրյա մարզումներ, մարզական քայլք
    • Անիվների վրա
    • Վազքի մարաթոն

/լրացվում է/

  • Բնագիտական՝
    • միջավայրի խնամք. ծառատունկ, ծաղկատունկ, ջրում և այլն։
    • Մարդու օրգանիզմը. հիգենիա, առողջ ապրելակերպի կանոններ

Ամփոփում՝

Նախագիծն ափոփվում է սովորողների բլոգներում «Ես կարողանում եմ » փաթեթների հրապարակմամբ ,« Ելք » ստուգատես-համերգով։ Հյուրեր՝ ծնողներ, 1-ին դասարան դիմած սովորողներ , դասավանդողներ, սովորողներ։

Համերգի ամփոփումը՝

Սովորողների «Ես կարողանում եմ» փաթեթները բլոգներում՝

Արեգա Հովսեփյան

Վիկտորյա Սահակյան

Աիդա Բաղիրյան

Գաբրիելլա Բաղումյան

Եվա Ցիրունյան

Փյունիկ Առաքել

Նանե Կյուրեղյան

Միա

Լուսե

Նարե Մկրտչյան

Վազգեն Մկրտչյան

Գագիկ Դանիելյան

Արամ Ղազազյան

Միքայել Համբարձումյան

Ֆերդինանտ Եղոյան

Ռոբերտ Էվոյան

Ֆրեդ Հակոբյան (մարտից հեռավար)

Ալեքսեյ Ստեփանյան

Արման Աղաջանյան

Ադրինա Անդոնյան

Մարալ Ավագյան

Վահե Հովհաննիսյան

Դավիթ Գաբրիելյան

Սոֆյա Հարոյան

Оставьте комментарий