Նախագծեր

«Ձոն» տեխնոլոգիական նախագիծ

Իրականացման տևողությունը՝ մարտ ամիս

Խումբը՝ 3-րդ դասարանի սովորողներ

Նպատակը` Ձեռք բերած տեխնոլոգիական հմտությունների շնորհիվ նպաստել շրջակա միջավայրի պահպանման, մաքրման, բարելավման աշխատանքներին:

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • անսովոր լուծումներ գտնելու կարողության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • մեդիահմտությունների զարգացում
  • ուսումնասիրելու, դիտարկելու, արձանագրելու հմտությունների զարգացում
  • հոգատարության (խնամք), պատասխանատվության, հետևողականության դրսևորում ուսումնական (աշխատանքային) գործունեության ընթացքում. 

Միջավայրը՝ դասասենյակ, բնագիտության լաբորատորիա, խեցեգործարան, բակ:

Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նոթբուք, ձայնագրիչ, ֆոտոխցիկ, գունավոր թղթեր, ժապավեններ, սոսինձ, մկրատ, կավ, ջրաներկ, գուաշ, վրձին, թափոններ , այլ նյութեր:

Սովորողների նախնական կարողություններ և հմտություններ

Կատարում են վերադիր աշխատանք գունավոր թղթերով եւ մկրատով , պատրաստում են տոնական շարժական բացիկներ , սովորողները ունեն մեդիատեխնոլոգիական հմտություններ: Խնամում են սենյակային բույսեր:

Սովորողները կարողանում են աշխատել համակարգչային paint, ms office word, power point ծրագրով, վարում են անձնական բլոգ։

Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ

  • Հովհաննես Թումանյան
  • «Մարտ»
  • «Աղբյուրը»
  • «Թռչունի մտածմունքը»
  • «Ամենից լավ տունը»
  • «Մանուկն ու ջուրը»
  • «Գարնան առավոտ»
  • «Համբարձման առավոտ»
  • «Վարդը», Վ․ Գյոթե, թարգմանությունը՝ Հ․ Թումանյան
  • «Ձնծաղիկ»
  • «Մանուշակ»
  • «Գետակը»
  • Ծաղիկները
  • «Գարուն» Աթ. Խնկոյան
  • Երաժշտական ստեղծագործությունների ցանկ
  • Ախ, ինչ լավ են
  • Խնկի ծառ
  • Ախ, գարուն է
  • Պաղ աղպուր զուլալ ջուր
  • այլ (ուսումնական ֆիլմ, մուլտֆիլմ, տեսանյութ, տեսադաս)

Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)

«Ձոն» ուսումնական նախագիծն ուղղված է արձանագրելու սովորողների տեխնոլոգիական կարողություններն ու հմտությունները: Կրտսեր դպրոցում, մասնավորապես երրորդ դասարանում, նախագծի հիմնական թեման, ուղղությունը մայրիկն է, բնությունը: Որպես գարնան առաջին նախագիծ այն նախատեսում է հանրօգուտ (ներքին, արտաքին միջավայրի մաքրություն, բարեկարգում, նորացում, թարմացում) աշխատանքների իրականացում, բույսերի խնամք, նոր ծաղկե թաղարների ստեղծում, ծառատունկ: Իհարկե, նախագիծը կարող է խաչվել թումանյանական օրերի ամփոփման, Զատիկի, ռոդիարիական, աղայանական օրերի մեկնարկի հետ:

Նախագծի իրականացումը ըստ գործունեության ոլորտների ՝

Մայրենի լեզու + ստեղծականություն + մեդիա

Բանավոր և գրավոր պատումներ մայրիկների մասին (նկարագրել, բնութագրել մայրիկներին):

Հորինել ու գրել ակրոստիկոսներ մայիկների համար:

Հորինել ու գրել շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ:

Տեխնոլոգիա + մեդիա

Գարնանային պլեներ Հարավի բակում(հարակից այգիներում)

Տոնական բացիկների պատրաստում (թղթային, էլեկտրոնային):

Պատրաստում ենք …. , վերադիր աշխատանք(ուսուցողական նյութը )

Մայրիկների դիմանկարների շարք (թղթի թափոններից): Նկարի շրջանակների պատրաստում, ստեղծած նկարների ցուցահանդես, տեղադրում շրջանակների մեջ՝ նվեր մայրիկներին։

Բնագիտություն + մեդիա

Թափոնների տեսակավորում

Էկոլոգիական աշխատանքներ (Հարավային դպրոցի հարակից տարածքի մաքրում )

Սենյակային բույսերի տնկում՝ այլընտրանքային տարբերակ, խնամք, դիտարկումներ: Ծառատունկ, ծաղկատունկ Հարավի բակում։

Նախագծի ընթացքում նախատեսվող ուսումնական ճամփորդություններ՝

….

Նախագծի ընթացքում նախատեսվում է (ակնկալիքներ, արդյունքներ)

Նախագծի ընթացքում ստեղծված աշխատանքները, հրապարակվում են դասարանական բլոգում, սովորողների բլոգներում, ենթակայքում, կայքում: Նախատեսվում է ստեղծել՝

  • Դիմանկար — նվեր մայրիկներին
  • էլեկտորնային շարժական բացիկներ
  • Մայրիկապատումներ (տեսաֆիլմ, ռադիոհաղորդում)
  • բուսերի անսովոր աճեցում եւ խնամք
  • ճամփորդապատումներ

Արդյունքներ (ստեղծված ուսումնական նյութեր…….)

Оставьте комментарий