Ազգային TV

«Ազգային TV». նախագիծ

Նախագծի անվանումը՝ «Ազգային TV»

Ժամկետները՝ շուրջտարյա

Համակարգումը՝ Թամարա Մարիմյան, Մարիամ Մնացականյան

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի 3.1 դասարանի սովորողներ

Նպատակը՝ դասարանական հաղորդաշարերի միջոցով փոխանցել ազգային ավանդույթները՝ խաղերը, պարերն ու պարերգերը։ Մասնակից լինելով՝ պատմել ազգային ծեսերի, ծիսական խոհանոցի եւ խորհրդանիշների մասին։

Նախատեսվում է` շաբաթական մեկ հաղորդաշար։

Այս հաղրդաշարերի շնորհիվ սովորողների մոտ զարգանում է՝

  • Ազգային արժեհամակարգ
  • նախաձեռնելու, համախմբված աշխատելու հմտություններ: Նկարահանումների ընթացքում նրանց մոտ ձևավորվում է փոխզիջման եւ փոխըմբռման հատկանիշներ:
  • Ինքնարտահայտվելու կարողություն: Սովորում են հստակ արտաբերել բառերը, կառավարել իրենց ձայնը, խոսքի տեմպը։
  • ՏՀՏ հմտություններ. հեռախոսի համապատասխան գործիքներից օգտվելու հմտություններ (տեսագրում, ձայնագրում)
  • Ազգային երգերի, պարերգրի բերանացի ուսուցում
    • Գեղագիտական ճաշակը
    • Տեխնոլոգիական հմտությունները:
  • Արագ կողմնորոշվելու կարողությունների զարգացում: Սովորողներն իրենց զգում են իբրև հաղորդաշարի իրական վարողներ։
  • Աշխատասիրության, պատասխանատվության, ուշադրության դրսևորում:
  • Բարդույթներից ազատագրում: Տեսախցիկի առջեւ խոսելը, պարելը, երգելը, այլ գործողություններ ցուցադրելը նպաստում է , որ մի շարք սովորողներ դառնան ավելի ազատ ու անկաշկանդ:

Ընթացքը՝

Յուրաքանչյուր շաբաթվա ընթացքում ընտրվում է ազգային մեկ թեմա (ազգային ծես, ծիսական երգ, պար, ասույթ կամ ավանդական խաղ, ուտեստ):

Սովորողները երգ-երաժշտության ուսումնական պարապմունքներին յուրացնում են, քննարկում են նյութը, անելիքները։ Երբ նյութը վերջնականորեն յուրացված է լինում սովորողների կողմից բերանացի կամ ավարտում են կոնկրետ պարի պարուսուցումը, որոշվում է , թե ինչպես եւ որտեղ են ներկայացնելու։

Շաբաթվա հաղորդման մասնակիցները ինքնաառաջադրվում են շաբաթվա սկզբում։

Հաղոդումները հրապարակվում են յուրաքանչյուր ուրբաթ օր։

Յուրաքանյուր հաղորդում համակարգողների բլոգում կունենա իր անոտացիան, հակիրճ ներկայացումը։

Բլոգում, ենթակայքում եւ TVmskh-ում կհրապարակվի հետեւյալ լոգոյով՝

Նախագծի ամփոփում՝

«Ազգային TV», հաղորդաշար #1

Оставьте комментарий