Նախագծեր, Ուսումնական ճամփորդություններ

Ուսումնական ճամփորդություն դեպի Երևաանի Բուսաբանական այգի

Վայրը՝ Երևանի բուսաբանական այգի

Հեռավորությունը դպրոցից՝ 14,4 կմ, 33 րոպե

Քարտեզը՝

Վայրը՝ Երևանի բուսաբանական այգի

Եղանակի կանխատեսումը՝ 7-12 C

Մասնակիցները՝ Հարավային դպրոցի 2.1 դասարանի սովորողներ

Ճամփորդության  ղեկավարը՝ Թամարա Մարիմյան

Օգնականը՝ Լուսինե Սարգսյան

Ֆոտո-տեսա նկարահանման, ուղիղ եթերների պատասխանատուն՝ Թամարա Մարիմյան, Լուսինե Սարգսյան

Ճամփորդության ամսաթիվը՝ նոյեմբերի 19

Մեկնումը դպրոցից / ժամը/՝ 10:30

Ժամանումը դպրոց / ժամը/՝ 14:30

Մեքենան / մակնիշը, համարանիշը/ Sprinter, 36 VS 747

Վարորդը / անուն, ազգանուն/ Արարատ Դալլաքյան

Ճամփորդության նպատակը՝ աշնանային զբոսանք, աշնանային ընթերցումներ, «Աշուն» թեմայով ֆոտո-նկարչական պլեների իրականացում

Խնդիրները՝

  • բնագիտական, տեխնոլոգիական գիտելիքների զարգացում,
  • միասնական ընթերցումներ, պլեներ,
  • քայլարշավ իրականացնելու հմտությունների զարգացում,

Անհրաժեշտ իրեր, ուսումնական նյութեր

  • ախտահանիչ նյութեր, չոր և թաց անձեռոցիկներ
  • գուաշ, ջրաման, թուղթ, վրձին, գոգնոց
  • թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ, բջջային հեռախոս,
  • Ճամփորդական ուսապարկ, սնունդ, ջուր

Ճամփորդության նկարագրությունը՝ Երևանի բուսաբանական այգու գիդի հետ կքայլենք այգում, կուսումնասիրենք բույսերը, կիրականացնենք աշնանային խշխշան քայլք։ Զրույց եղանակային փոփոխություների մասին, կկարդանք աշնան մասին բանաստեղծություններ: Մի խումբ սովորողներ իրենց թվային միջոցներով կլուսանկարեն, կտեսագրեն աշնանային գեղեցիկ տեսարաններ, մի խումբը կնկարի աշնանային տեսարանը գուաշով։ Սեբաստացիների տոնի շրջանակներում սովորողները կներկայացնեն իրենց աշխատանքները Գեղարվեստը կրթահամալիրում ցուցահանդես-վաճառքին։

Փոքրիկ ընդմիջում այգում՝ տաղավարային հատվածում( ջերմոցի դիմաց) ։

Նախապատրաստական փուլ․ ընթերցողական ֆլեշմոբի համար սովորողները յուրացնում են աշնան մասին բանաստեղծությունները, որոշում են, թե որ նկարչական պլեներն են ցանկանում իրականացնել՝ լուսանկարչական, թե գուաշով նկարչություն։

Ուսումնական ռեսուրսներ՝

Կոմիտաս՝

«Աշուն օր»

Սևուկ ամպեր վար եկան
        Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
        Ծագեց առավոտ
        Պաղեց, սառավ օդ։

Տեղաց անձրև մաղ տալով,
        Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Հ. Թումանյան

«Ամպն ու սարը»

«Աշուն» Աշուն_Հովհաննես Թումանյան

«Տերևաթափ» Տերևաթափ_Հովհաննես Թումանյան

«Իրիկուն» Իրիկուն_Հովհաննես Թումանյան

«Ծիտիկի օրոր» Ծիտիկի օրորը_հովհաննես Թումանյան

Աթ. Խնկոյան

«Անտերև ծառը» Անտերև ծառ_Աթաբեկ Խնկոյան

Ամփոփում․ ուղիղ եթերներ, սովորողների ֆոտո-նկարչական պլեների արդյունքում ստեղծած նկարների հրապարակում բլոգում

Գործունեության ամփոփում՝

Նախապատրաստական աշխատանքներից՝ սովորողները բերանացի յուրացրել են աշնան մասին բանաստեղծությունները, ընթերցանության պարապմունքներին քննարկել են, նկարել, ստեղծել նոր հորինուկներ;

Դավիթ Գաբրիելյանը ներկայացնում է իր պատրաստած աուդիոբանաստեղծությունը՝

Աիդա Բաղիրյան

«Աշնան տերեւներ»-ի եւ «Աշնան գույներ»-ի մասին տեսանյութեր՝

«Աշուն», աուդիոբանաստեղծություն

Արեգա Հովհաննիսյան՝

Նախագծի ամփոփումը՝ այստեղ

Оставьте комментарий