Նախապատրաստվում ենք ուսումնական ճամփորդության Երգերի ուսուցմանը զուգահեռ սովորողները կարմիր կավով ծեփում են «հաց», «լավաշ» բառերը, Քուրիկ Զիզիին, հաց, ջրաղաց եւ այլն։ https://youtu.be/-Sp40aK7KLU
Месяц: Апрель 2021
Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «չ» տառով
«Աղայան+Ռոդարի» ուսումնական նախագիծ Սովորողները Ջ. Ռոդարիի «Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են չ տառով» հեքիաթը ունկնդրելուց, ընթերցելուց հետո, հորինել են նոր բառեր, որոնք սկսվում են «չ» տառով եւ փորձել են բացատրել այդ բառերի նշանակությունը։ Արդյունքում ստացվեց ահա այսպիսի ռադիոնյութ. https://youtu.be/YQy2dHIxpfg
Ասացվածքներ, ավանդույթներ լավաշի մասին
Շատ պատմություններ, հրաշքներ ու ավանդություններ կան հայկական հացի կամ լավաշի մասին։Ըստ ավանդության՝ խմորը հունցողը վերջում խմորի վրա ձեռքով «խաչ է» անում, հետո ծածկում այն: Խմորը հունցում է տան ավագ կինը՝ մեծ մայրը, ում օգնում են ավագ հարսն ու հարևան կանայք: Լավաշը թխում են վաղ առավոտյան, կրակը թոնրում վառում են աղոթրանին՝ այսինքն արևածագին: Վառած թոնրի շուրջը… Читать далее Ասացվածքներ, ավանդույթներ լավաշի մասին
«Ջրաղաց» ուսումնական ճամփորդական նախագիծ. ամփոփում
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1-ին դասարանցիներ, ծնողներ, ընտանիքի անդամներ, դասավանդողներ Պատասխանատուներ՝ Թամարա Մարիմյան, Մարիամ Մնացականյան Օրը՝ ապրիլի 28 Մեկնումը՝ 10:00, վերադարձը՝ 16:00 Վայրը՝ Աշտարակի Ջրաղաց, Կարմրավոր եկեղեցի, Գուրմե Դուրմե շոկոլադի գործարան Երթուղին- Ծվ.Իսակովի 52/6-Աշտարակի ջրաղաց-Կարմրավոր եկեղեցի-Գուրմե-Դուրմե շոկոլադի գործարան Երթուղին՝ Google Maps ծրագրով Նպատակը՝ Սովորողներին ծանոթացնել հացի ստեղծման պատմությանըՍովորողներին ծանոթացնել շոկոլադի ստեղծման գործընթացին«Հակաբացիլ Կոմիտաս» նախագծի շրջանակներում փոքրիկ… Читать далее «Ջրաղաց» ուսումնական ճամփորդական նախագիծ. ամփոփում
«ՌոդարիկներTV», հեռուստաթատրոն#18
Աղայան+Ռոդարի նախագծի շրջանակներում էլ ստեղծվեց մեր այս աղայանական ներկայացումը՝ «Ամենաուժեղը»։ https://youtu.be/TLh89IEMhBQ
Մեր ուրախ փեյնթադարան-մեդիաայբբենարանները
Ամփոփելով բառուսուցման փուլը, կիրառելով ձեռք բերած մեդիահմտությունները՝ սովորողները պատրաստել են իրենց անհատական մեդիաայբբենարանները; Ստորև ներկայացնում եմ սովորողների աշխատանքները: Աիդա ԲաղիրյանСкачать Նարե Մկրտչյան Վազգեն Մկրտչյան Արամ ՂազազյանСкачать Արման ԱղաջանյանСкачать Էրիկ ՈսկանյանСкачать Հարություն ՏարախչյանСкачать Մարկ ՆազարյանСкачать Ֆրեդ ՀակոբյանСкачать Փյունիկ ԱռաքելСкачать Դավիթ ԿարապետյանСкачать
Նկարչական պլեներ Հարավի պարտեզում
«Աղայանական օրեր» նախագծի շրջանակներում Հարավային դպրոցի ծաղկած պարտեզում կազմակերպեցինք գեղեցիկ նկարչական պլեներ. խոտածածկի վրա նստած՝ սովորողները գուաշով, ջրաներկով նկարեցին «Կամակոր այծիկները» առակը։ Օրվա գործունեության մասին պատմող տեսանյութը՝ https://youtu.be/UEp0ZWc2X04 ։
Ղ. Աղայան, «Կենդանիների վեճը»
Ընթացիկ նախագիծը՝ այստեղ Կիրառելով համակարգչային Paint նկարչական և PowerPoint ծրագրերը՝ սովորողները պատրաստել են էլեկտրոնային գրքեր Ղ. Աղայանի «Կենդանիների վեճը» հեքիաթի համար; Էլեկտրոնային գիրքը՝ հարցաշարով, դասվարի կողմից նախապես պատրաստվել է և ուղարկվել սովորողների էլեկտրոնային փոստին; Սովորողները ներբեռնել են իրենց անհատական համակարգիչների մեջ; Աշխատել են ինքնուրույն; Այսպիսի աշխատանքի նպատակն է` Ընթերցողական կարողությունների զարգացում Լեզվամտածողության զարգացում մեդիահմտությունների զարգացում… Читать далее Ղ. Աղայան, «Կենդանիների վեճը»
Հոգատարություն Հարավում
Ապրիլի 2-ին Հարավային դպրոցում կազմակերպված ցուցադրություն-հանգանակությանը մասնակցեցին նաեւ 1.1 դասարանի սովորողները, նրանք փոքրիկ, բայց իրենց լուման ներդրեցին այս հոգատար գործում. Աիդա Բաղիրյանի ընտանիքը «Ներկիր ինքդ» կավե ձվիկներ էր պատրաստել: Արամ Ղազազյանի, Արման Աղաջանյանի ընտանիքները ածիկ էին բերել՝ ներկած, զարդարված ձվերով։ Դավիթ Կարապետյանը՝ ձվիկ -կոնֆետներ։ Արեգա Հովհաննիսյանը՝ ձեռագործ մոմակալ։ Կյուրեղյան քույրերը՝ գեղեցիկ փաթեթավորված չրեր։ Հավաքված գումարի… Читать далее Հոգատարություն Հարավում
Գարունը Արեգայի աչքերով
Ընտանեկան նախագիծ «Ուսումնական գարուն» նախագծի շրջանակներում. https://youtu.be/B42bbQlSUi4