Հ. Թումանյան «Մի աքաղաղ կարմրապեծիկ» բանաստեղծության ներկայացումը խաղ-բեմականացմամբ։ Ուղիղ եթեր տեխնոլոգիական գործունեության ընթացքում՝
Լողուսուցում
Այսօր առաջին դասարանցիները լողի պարապմունքն անցկացրեցին կրթահամալիրի փակ լողավազանում։ Սովորողների ոգևորությունը շատ մեծ էր, նրանցից շատերն առաջին անգամ էին այսպիսի մեծ լողավազանում լողում։ Տեսանյութում պատմում ենք, ներկայացնում փակ լողավազանի տարածը, հարմարությունները, մի փոքր հատված էլ պարապմունքից։ Ցանկանում եմ, որ ուստարվա ավարտին հրաշալի լողի ստուգատես ունենանք, որի ժամանակ սովորողները կլողան առանց թևիկների և օղակների։ https://youtu.be/yk-1hP3_rs8?feature=shared
Զրույց հայելու առաջ. «Բարև՛, ես եմ..»
« Ես» ուսումնական նախագծի շրջանակում սովորողները ներկայանում են, մի փոքր պատմում իրենց մասին, իրենց նախասիրությունների մասին։ Սովորողներին ավելի անկաշկանդ օգնում է ներկայանալ , երբ նրանք պատմում են իրենց մասին հայելու առաջ։ https://youtu.be/Wv264xBN04w?feature=shared Սովորողները պատրաստեցին իրենց կերպարները նաեւ պլաստերինից.
Անաղբ միջավայր
Իրենց ուսումնական միջավայրի խնամքով սկսել են զբաղվել 6 տարեկնները. սովորողները շրջեցին դպրոցի տարածքում և մանրակրկիտ մաքրեցին աղբից։ Սա 6 տարեկանների հետ իրականացվող առաջին էկոնախագիծն է, ուրախ եմ, որ սովորողներս իրականացրեցին աշխատանքը սիրով և ոգևորությամբ՝ գիտակցելով դրա կարևորությունը. https://youtu.be/0bqcesEBX5Q?feature=shared
«Լողափնյա աշուն» նախագիծ
Աշնան տաք օրերին սովորողները շարունակելու են լողալ Հարավային դպրոցի բացօթյա լողավազաններում, ինչպես ամռան ջերմ օրերին: Լողուսուցումը դիտարկվում է որպես մարմնակրթության բաղկացուցիչ: Այն բացի լողալու հիմնական հմտություններ զարգացնելուց, մարմինը կոփելուց, հոգնածությունն ու լարվածությունը թոթափելուց զատ, սովորողներին օգնում է ձեռք բերել մի շարք կարևոր հմտություններ: Լողին նախապատրաստվելը դիտարկվում է որպես ինքնուրույնության ու ինքնասպասարկման կարևոր հմտությունների ձեռք բերման… Читать далее «Լողափնյա աշուն» նախագիծ
«Ես» ուսումնական նախագիծ. ամփոփում
Նախագծի ընթացք- սեպտեմբեր ամիսՆախագծի մասնակիցներ- 1-ին դասարանի սովորողներ Նախագծի նպատակ— սովորողների մոտ ձևավորել սեփական ես-ի հանդեպ վստահություն, զարգացնել հաղորդակցական կարողություններ: Ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ադապտացմանը (յուրացմանը), անհրաժեշտ փոխհարաբերությունների (սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ) հաստատմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները: Խթանել ստեղծագործական մտածողության, երևակայության զարգացմանը: Ինչպես նաև, սովորողների ընտանիքներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու: Խնդիրները` Ադապտացում… Читать далее «Ես» ուսումնական նախագիծ. ամփոփում
Շաբաթվա աշխատակարգ. 11.09-15.09
Շաբաթվա աշխատանքային նախագիծ՝ «Ես» նախագիծ «Լողափնյա աշուն» Շաբաթվա ընթերցանության նյութեր՝ Հովհաննես Թումանյան «Ծիտը» Հովհաննես Թումանյան «Ճամփորդները» Հովհաննես Թումանյան «Լուսաբացին» Մաթեմատիկա- Բանավոր համրանք, աջ-ձախ,հեռու-մոտիկ, ներս-դուրս հասկացություններ:Խմբավորել աջ և ձախ կողմում նստած աղջիկներն ու տղաներին, առարկաները, դասարանի ներսում և դասարանից դուրս գտնվող առարկաները և այլն: Առարկաների համեմատումն ըստ չափի, ձևի և երկարության։ Սեպտեմբերի 11, երկուշաբթի 08:30-Սովորողների դիմավորում Մայր դպրոցում… Читать далее Շաբաթվա աշխատակարգ. 11.09-15.09
Հեռավար սովորողի էջ
Հեռավար ուսուցման կազմակերպման կարգ Ուսումնառությանը վերաբերող փաստաթղթեր. Հեռավար ուսուցման 1.1 դասարանի սովորող՝ Նարե Հովեյան Էլեկտրոնային հասցե՝ Nare-hoveyan@mskh.am Բնակության վայրը՝ Չինաստան։ Շաբաթական աշխատակարգի հղումներ՝ 2023-2024 ուստարվա դասարանական օրացույցի հղումը։ Սեպտեմբերի 1-8 ՝ կրթական շքերթ, «Բարե՛ւ, ես եմ…» , «Ես» ուսումնական նախագիծ Շաբաթվա աշխատակարգ. 11.09-15.09 Շաբաթվա աշխատակարգ․ 18.09-22.09 Շաբաթվա աշխատակարգ. 25.09- 29.09 Շաբաթվա աշխատակարգ․ 02.10-06.10 Աշխատանքային նախագիծ. 09.10… Читать далее Հեռավար սովորողի էջ
Քաղցրագլոր օր
Շարունակելով տոնական շաբաթը՝ իրականացնում ենք ուրախ օր - նախագծեր։ Այսօրվա հետաքրքիր գործունեության ձեւերից 6 տարեկանների համար ընտրել էինք մարզական էստաֆետային խաղեր ձմերուկով։ https://youtu.be/sUkI4MEyKYc?feature=shared https://youtu.be/_JUNzxyF1bQ?feature=shared
Տոնական շաբաթվա մեկնարկը. «Ծափեր, դոփյուններ, չլմփոցներ…»
Օրը սկսեցինք տոնական ընդհանուր պարապմունքով և ամփոփեցինք փրփուրի մեջ չլմփոցներով… Ուղիղ եթեր անձնական ֆեյսբուքյան էջից՝ https://www.facebook.com/tamara.marimyan/videos/629864462310307/?mibextid=cr9u03 Օրվա ուրախ նկարաշարը՝ այստեղ։ https://www.facebook.com/100007104002147/posts/pfbid0pKtCd1yyTSyKwyGtyQEF1BJnKJBTbYDJDfXuoN6onJXNXokPgfaR8ncgphpy9oCBl/?mibextid=cr9u03