Այսօր առաջին դասարանցիները լողի պարապմունքն անցկացրեցին կրթահամալիրի փակ լողավազանում։ Սովորողների ոգևորությունը շատ մեծ էր, նրանցից շատերն առաջին անգամ էին այսպիսի մեծ լողավազանում լողում։ Տեսանյութում պատմում ենք, ներկայացնում փակ լողավազանի տարածը, հարմարությունները, մի փոքր հատված էլ պարապմունքից։ Ցանկանում եմ, որ ուստարվա ավարտին հրաշալի լողի ստուգատես ունենանք, որի ժամանակ սովորողները կլողան առանց թևիկների և օղակների։ https://youtu.be/yk-1hP3_rs8?feature=shared
День: 14 сентября 2023
Զրույց հայելու առաջ. «Բարև՛, ես եմ..»
« Ես» ուսումնական նախագծի շրջանակում սովորողները ներկայանում են, մի փոքր պատմում իրենց մասին, իրենց նախասիրությունների մասին։ Սովորողներին ավելի անկաշկանդ օգնում է ներկայանալ , երբ նրանք պատմում են իրենց մասին հայելու առաջ։ https://youtu.be/Wv264xBN04w?feature=shared Սովորողները պատրաստեցին իրենց կերպարները նաեւ պլաստերինից.