Ուսումանական ամառ, Ուսուցչի օրագիր

Ճամբարային շաբաթվա շարունակությունը

Շաբաթվա վերջում ճամբարականների հետ հասցրեցինք պատրաստել համեղ հոթ դոկեր, մրգային ֆրեշներ՝ https://youtu.be/bHp6XAd08Xs Մրգային ֆրեշներ պատրաստելու համար նախապես ճամբարականները լվացել եւ կտրատել էին մրգերը։ Յուրաքանչուրն ինք էր որոշում, որ ինչ մրգային խառնուրդից է ցանկանում ֆրեշը։ Ավելի շատ լուսանկարներ՝ տե՛ս իմ ֆեյսբուքյան էջում։

Ուսուցչի օրագիր

Ամառային լողափնյա ճամբարում

Հուլիսի 17-ից ղեկավարում եմ Հարավային դպրոց-պարտեզի ամառային լողափնյա ճամբարը, որին մասնակցում են տարատարիք սեբաստացի սովորողներ և սովորողներ այլ դպրոցներից։ Փորձում ենք մեր օրը կազմակերպել հետաքրքիր՝ սեբաստացիական ոճով և եռանդով, ակտիվությամբ ու տրամադրությամբ։ Արդեն հասցրել եմ ճանաչել ճամբարականներիս անհատապես։ Ամեն օր մեր ջոկատը համալրվում է նոր ճամբարականներով։ Առավոտյան ճամբարականների հաշվառմանը հաջորդում է լողավազանի բացումը։ Ճամբարականները ինքնուրույն… Читать далее Ամառային լողափնյա ճամբարում

2023-2024 ուսումնական տարի, Ընդունելություն

2023-2024 ուստարում սովորողին անհրաժեշտ ուսումնական նյութերի, պիտույքների ցանկ

Անհատական թվային-ուսումնական գործիք (նոթբուք կամ նեթբուք) Սպիտակ թուղթ (A4) Թուղթ (A3) Երկկողմանի գունավոր թուղթ Գուաշ (гамма) 10 կամ 12 գույն Գուաշի համար նախատեսված ջրաման Վրձին (որակով, հաստ ու բարակ) Ծեփամածուկ (պլաստիլին — гамма) Ծեփամածուկի տախտակ Խոշորացույց Չոր սոսինձ Գծագրական մատիտ (սև, հասարակ) Գունավոր մատիտներ (гамма կամ dolphin) Յուղամատիտ Սրիչ Ռետին Քանոն Մկրատ Թղթապանակ (երեսուն ֆայլով) Տեխնոլոգիական… Читать далее 2023-2024 ուստարում սովորողին անհրաժեշտ ուսումնական նյութերի, պիտույքների ցանկ

2023-2024 ուսումնական տարի, Ընդունելություն

Կրտսեր դպրոցականի թվային ուսումնական գործիքին ներկայացվող պահանջներ

Անհատական համակարգիչը «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրում ուսումնական հիմնական գործիքներից մեկն է: Էկրանի անկյունագիծը ամենաքիչը 10 Օպերատիվ հիշողությունը ոչ պակաս 1Գբ֊ից Կոշտ սկավառակի առկայություն (մինիմում 160 Գբ) Անլար կապի հնարավորություն (WiFI) USB և VGA ելք (անհրաժեշտության դեպքում` պրոյեկտորին միացնելու համար) Օֆիսային փաթեթի առկայություն (Microsoft office) Օպերացիոն համակարգը Windows 10 և բարձր: MS Word (տեքստային խմբագիր) MS… Читать далее Կրտսեր դպրոցականի թվային ուսումնական գործիքին ներկայացվող պահանջներ

Նախագծեր, Ուսուցչի լաբորատորիա

Ամառային լողափնյա ճամբար. հուլիսի 17-ից 21-ը

Ամառային ճամբարը նպատակ ունի համախմբելու նրանց, ովքեր ցանկանում են ստեղծագործել, իրենց արձակուրդային ազատ ժամանակը հարստացնել, ամրապնդել երևակայության, ստեղծականության փորձը, ընկերների հետ լինել, ձեռք բերել նոր ընկերներ, ճամփորդել: Ճամբարականների մոտ զարգացնել աշխատասիրությունը, նպատակասլացությունը, ինքնուրույնությունը, հնարամտությունը, հետազոտելու, վերլուծելու, ընդհանրացնելու, դատողություններ անելու, կոնկրետ իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողությունները… Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներ, երևանցի, Երևանում հյուր, մարզերից դիմող սովորողներ։ Գործունեությունը՝ երգ,… Читать далее Ամառային լողափնյա ճամբար. հուլիսի 17-ից 21-ը