Ազգագրական Փառատոն

Ձմեռային ազգագրական փառատոն 2022

Ուսումնական նախագծի անվանումը

«Հուշանվերներ ազգային զարդանախշերով»

Մասնակիցներ՝ 3.1 դասարանի «Փաթիլիկներ » ջոկատ
Տևողությունը՝ հունվարի 16-27-ը

Նպատակը՝ սովորողների հետ կստեղծենք ձեռքի աշխատանքներ, հուշանվերներ

Աշխատանքի ընթացքում ՝

Զարդանախշերի ուսումնասիրություն
Ծանոթացում զարդանախշերի կոմպոզիցիոն կառուցմանը,
գունային գամմայի ճիշտ ընտրությունը։

Տեխնոլոգիական աշխատանքի արդյունքում ճամբարականները բարակ կավե կտորի վրա կփորագրեն իրենց նախընտրած նախշը, իսկ չորանալուց հետո «հայկական գույներով» կգունավորեն այն։

Անհրաժեշտ նյութեր՝ թելեր, ակրիլ, գուաշ, կավ

Արդյունքում ՝

Սովորողները կծանոթանան հայկական զարդանախշերի տեսակներին (բուսական,երկրաչափական,կենդանական,հյուսվածքային), կառուցման սկզբունքներին, կճանաչեն «Հայկական գույները»։

Գործունեության ամփոփումը՝

Ազգային ավանկական խաղ՝ «Հոլ»

Оставьте комментарий