Նախագծեր, Դասարանական օրացույց

Պատրաստվում ենք տոնահանդես- հանգանակությանը. աշխատանքային շաբաթը նոյեմբերի 21-ից 26-ը

3.1 դասարանի սովորողները , ընտանեկան դպրոցների հետ միասին, պատրաստվում են նոյեմբերի 26-ին՝ Հարիսայի ծեսին, որի ժամանակ կմասնակցեն նաեւ ցուցահանդես — հանգանակությանը։

Արդեն պատրաստ են մեր անսովոր թթուները, որոնց տարաների համար պատրաստել ենք պիտակներ։

  • Սովորող Արեգա Հովհաննիսյանի ընտանեկան դպրոցը կիրականացնի չմաքրած դդմի կորիզների փաթեթավորում փոքրիկ տոպրակների մեջ
  • Դասարանում՝ դդմի կորիզներով փաթեթի համար պիտակի պատրաստում՝ դդմի կուտերի նկարով եւ դրա օգտակարության մասին ինֆորմացիայով։
  • Ինքնաշեն խաղալիքի պատրաստում սովորող Եվա Ցիրունյանի ընտանեկան դպրցում։
  • Դպրոցում՝ ինքնաշեն խաղալիքի համար հավաքել 100 հատ միատեսակ, համաչափ գլաքարեր
  • Օճառների պատրաստում Եւվա Ցիրունյանի ընտանեկան դպրցում։
  • Գաթաթխիկ սովորող Մարալ Ավագյանի ընտանեկան դպրոցում։ Տոնահանդես — հանգանակություն համար գաթաների ձեւավորում։
  • Դասարանում՝ ցուցահանդես-հանգանակություն համար գաթաների ձեւավորում
  • Մրգային կոմպոտի պատրաստում սովորող Մոսվսես Մովսիսյանի ընտանեկան դպրոցում։ Շշալցում , տոնահանդես
  • Դասարանում՝ ցուցահանդես-հանգանակություն համար շշերի ձեւավորում ։
  • Գիպսե խաղալիքների պատրաստում Աիդա Բաղիրյանի ընտանեկան դպրոցում։

Երեքշաբթի՝ 22.11 , ժամը 11:00

Ցուցահանդես հանգանակություն Հարավային դպրոցում

Չորեքշաբթի՝ 23.11

Նախապատրաստվում ենք ուսումնական ճամփորդության. սովորողները բլոգում հրապարկում են «Թանգարանում…» խորագրով տեղեկատվական նյութ, որտեղ նշում են կարեւոր կանոններ, որոնց պետք է հետեւել թանգարանում գտնվելիս։

Քանի որ տիրապետում են քարտեզագրության տարրական գիտելիքներին, հրապարակում են ճամփորդության երթուղին՝ Հարավային դպրոցից մինչեւ Հ. Թումանյանի տուն-թանգարան։

Ուրբաթ՝ 25. 11

Ժամը 10:10- 14:00 — Ուսումնական ճամփորդություն դեպի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան։

Շաբաթ՝ 26.11

Ժամը 10:00- Ժամերգություն Սբ. Երրորդություն եկեղեցում, Հարիսայի օրհնման արարողություն

ժամը 10:30-11:30- Պարատուն եկեղեցու բակում

12:00 — ցուցահանդես — հանգանակություն

Հարիսայի համտես

Արդյուքում՝

Оставьте комментарий