Ուսուցչի լաբորատորիա

Ծնողական համայնքի հանդիպում

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1.1 դասարանի ծնողական համայնք Օր՝ սեպտեմբերի 8 Ժամը՝ 19:00 Հանդիպման հղումը՝ այստեղ Օրակարգում՝ Կրթահամալիրի այսօրի ներկայացում Կրթահամալիրի կառավարման խորհրդի ներկայացրած փաստթղթաշրջանառություն Սպետեմբերի 9. Ծնողական ասուլիս Սեպտեմբերի 14. Դպրոցի պատրաստություն Նախաձեռնություններ, հրապարակումներ, միասնակակն հեշթեգեր Տեղեկանք Հավաքի ձայնագրության հղումը՝ ներբեռնվում է) այստեղ Հավաքին Մասնակցեց 11 ծնող՝

1-ին դասարանի ծրագիր, «Իմացումի հրճվանք», Հեռավար ուսուցում, Ընտրությամբ մաթեմատիկական գործունեություն

Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության առարկայական ծրագիրը «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր»-ի կրտսեր դպրոցում

 Ուսուցման  նպատակները .  Դասընթացի հիմնական նպատակն է. իրական աշխարհի երևույթները մաթեմատիկորեն հետազոտելու ունակության դաստիարակումը,  հնարավորություն տալու  երեխաներին բացահայտելու իրենց,  զարգացնել  սովորողների  ստեղծագործական   ընդունակությունները,  տրամաբանական մտածողությունը, խորացնել գիտելիքները, որոնք  նրանք ստացել են դասերի ժամանակ,   սովորեցնել ստեղծագործաբար մոտենալ յուրաքանչյուր խնդրի լուծմանը, կարողանալ  տրամաբանական  դատողություններ կատարել, ինքնուրույն մտածել,  զարգացնել մտածողության ընդհանուր կուլտուրա, որպեսզի նրանք կարողանան  արտահայտել իրենց մտքերը,… Читать далее Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության առարկայական ծրագիրը «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր»-ի կրտսեր դպրոցում

2020-2021 ուսումնական տարի, Ուսուցչի օրագիր

Դասվարի օրագիր #4

Սեպտեմբերի 4-ի կրթական շքերթին նախապարաստվել էինք օգոստոսյան եռօրյա ճամբարի ժամանակ։ Ծրագիրն իրականացավ նոր սեբաստացի դպրոցականների եւ ծնողների համախմբվածության, միասնականության շնորհիվ։ Սովորողները եկել էին գեղեցիկ տոնական շապիկներով, փուչիկներով եւ վարդի թփերով։ Միասնական վարդատունկը նվիրված էր կրթահամալիրի տօրեն Աշոտ Բլեյանի 65 ամյակին։ Կրթական շքերթի մասնակիցները քայլեցին դեպի Սասնալանջ դարձած սարալանջ, երգով, պարով , թմբուկով իջան Մայր դպրոց,… Читать далее Դասվարի օրագիր #4

Ուսուցչի լաբորատորիա, Ուսուցչի օրագիր

Դասվարի օրագիր #3

Նվեր տիար տնօրենին 1-ին դասարանցիներից Սեպտեմբրեի 4-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն Աշոտ Բլեյանի ծննդյան օրն է։ Մի մարդու, ով շունչ է տվել ստեղծագործական, նորարար մանկավարժությանը։ Իր ստեղծած կրթական «մեղվանոցում« նա շուրջ 31 տարի է ուժ է տալիս շուրջը համախմբված 3000 սովորողներին, հանդիսանում կրթական համայնքի շարժիչ ուժը։ Սովորողները նրան իրենց ձեռքերով նվերներ են պատրաստում, որ այդ… Читать далее Դասվարի օրագիր #3

Ուսուցչի լաբորատորիա, Ուսուցչի օրագիր

Դասվարի օրագիր #2

Մանկավարժի կյանքում սովորողների հետ կապված զվարճալի պատմություններ շատ են լինում։ Այսպիսի միջադեպեր, պատմություններ հիշելիս եւս մեկ անգամ համոզվում ես, թե որքան անծայր ու անտակ է երեխայի միտքը, իսկ եթե այդ մտքերը մտածելու տեղիք են տալիս, ապա դրանք գրի չառնել չես կարող. նման մտքերը կարող են դառնալ ընկերների, ուսուցիչների համար հետաքրքիր հուրինուկի, պատմության սկիզբ, հումք։ Այս… Читать далее Դասվարի օրագիր #2

Ուսուցչի լաբորատորիա, Ուսուցչի օրագիր

Դասվարի օրագիր #1

Առաջին անգամ սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրը, հանրապետության դպրոցների ճանապարհները դատարկ էին, անաղմուկ, դպրոցների պատերը սառն ու անկենդան... սակայն Բանգլադեշում կա մի լուսավոր բաց ցանց՝ Բլեյանի դպրոցը, որի անդամները ժրաջան մեղուների պես օրնիբուն աշխատող, ստեղծագործող սեբաստացիներն են։ Այս օրերին, երբ շատ դպրոցականներ ձանձրանում են տներում, անհամբեր սպասում, թե երբ են վերջապես բացվելու իրենց դպրոցի ճաղավանդակներով դռները,… Читать далее Դասվարի օրագիր #1

Ուսուցչի լաբորատորիա

ՏԵՂԵԿԱՆՔ «ՍԵԲԱՍՏԱՑԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱՑ ՀԱՎԱՔ»

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1.1 դասարանի ծնողներ, սովորողներ,հյուրեր. օր՝ սեպտեմբերի 1, ժամ՝ 19:00-ին, համակարգող՝ Թամարա Մարիմյան, մասնակիցների թիվը՝ 18 Հարցադրումներ՝ ՔՆնարկել ենք կրթահամալիրի տնօրենի սուրհանդակը, սեպտեմբերի ուղեցույցը, կրթահամալիրի ՊՈԱԿ-ից հիմնադրամ վերափոխվելու պահանջը: Հիմնական հարցեր՝ 1)Ուսումնական տարվա մեկնարկ 2) Կրթական շքերթ 3) Սննդի, տրանսպորտի, երկարացված օրվա կազմակերպման մանրամասներ: 4) Անվտանգության պահպանման կանոններ 2)Որպես համայնքի անդամ՝ ծնողները ի՞նչ… Читать далее ՏԵՂԵԿԱՆՔ «ՍԵԲԱՍՏԱՑԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱՑ ՀԱՎԱՔ»