2022-2023 ուստարի, Ուսուցչի օրագիր

Հեծանվավարություն. սեպտեմբեր

https://youtu.be/elORix0S3nU Սեպտեմբերին հեծանվավարում ենք առաջին անգամ եւ ուրախությամբ արձանագրում, որ երկանիվ հեծանիվ վարող սովորողների թիվը ամառվա ընթացքում կրկնապատկվել է։ Շատերը ձեռք են բերել նոր հեծանիվներ։ Սա լավ լուր է եւ կարեւոր նախապայման 3-րդ դասարանում հեծանվաերթեր կազմակերպելու համար։

Ուսուցչի լաբորատորիա, Ուսուցչի օրագիր

Մանկավարժական վրանային ճամբար Արտավանում

Օգոստոսի 18-ից 20-ը մի շարք կրթահամալիրյան դասավանդողների եւ սովորողների համար տպավորվեցին որպես հրաշալի ճամբարային օրեր։ Առաջին օրը համատեղեցինք հաճելին օգտակարի հետ. ծանոթացանք տեղանքին, ունեցանք հայրենագիտական ճամփորդություն՝ բարձրացանք դեպի Մարաթուս, հին բնակատեղի, Փառակատար։ https://www.facebook.com/100007104002147/posts/pfbid02XNLjPq7sAFFM9MgRtKmgKzFfEXi93vURnMNWGHWPoVeBKBTa27kQZKumoMUxoz3tl/?d=n Կեսօրին մեզ միացավ կրթահամալիրի մենթոր տիար Աշոտ Բլեյանը, արտավանցիներից մեկը մեզ հյուրընկալեց իր թոնրատանը, որտեղ իրականացրեցինք լավաշթխիկի եւ գաթաթխիկի ծես։ https://www.facebook.com/100007104002147/posts/pfbid02h3F7UjSMGUjPxZJaZV1rVHgMw6yvoroUTdCXXCzYXFn6iMQAYoXBzZXMs4ApPreWl/?d=n Երեկոյան… Читать далее Մանկավարժական վրանային ճամբար Արտավանում

Ուսուցչի լաբորատորիա, Ուսուցչի օրագիր

Անվանական մրցանակակրի թեկնածուների հայտերի բաց ներկայացում

Այսօր, ըստ մանկավարժական ճամբարի օրակարգի, Տիգրան Հայրապետյան գրադարանում տեղի ունեցավ անվանական մրցանակակրի թեկնածուի հայտերի բաց ներկայացումը։ Թեկնածուները՝ կարգի համաձայն ներկայացրեցին իրենց փաթեթները հանձնաժողովի անդամներին, պատասխանեցին իրենց ուղղված հարցերին։ Օրվա լուսաբանումը՝ հակիրճ տեսանյութով։ https://youtu.be/5bDEbYJ83ps

Ուսուցչի լաբորատորիա, Ուսուցչի օրագիր

Մանկավարժական ճամբար. կլոր սեղան

Այսօր՝ հունիսի 20-ին, ըստ օրակարգի, մանկավարժական ճամբարի մասնակից դասավանդողները կլոր սեղանի շուրջ ներկայացրին իրենց տարվա հաջողված նախագծերը։ Կլոր սեղանին մասնակից եղան նաեւ 1-ին դասարանցիների Մուտքի ճամբարին եկած ծնողները, դասավանդողներ կրթահամալիրի մյուս դպրոցներից։ Ներկայացված նախագծեր՝ Մարիամ Մնացականյանը ( երաժշտության դասավանդող) Աննա Գանջալյանը (Անգլերենի դասավանդող) Շուշան Ալեքսանյանը (Բնագիտության դասավանդող) Արաքս Հովհաննիսյանը (դասվար) Թամարա Մարիմյանը (դասվար)

Ուսուցչի օրագիր

Անսովոր սանրվածքների օր. Ճամբարային օր 3

Այսօր դասարան-լաբորատորիաները վերածվեցին մեծ գեղեցկության սրահների, սովորողները՝ վարսահարդարների, հաճախորդների։ Աղջիկները սանրվում էին , ամենաանսովոր սանրվածքներն էին պատվիրում տղաների մոտ եւ հակառակը։ Տղաներից շատերը առաջին անգամ փորձեցին երկար մազ սանրել. զգույշ, առանց ձգելու, խճճելու։ Առաջին անգամ սովորեցին մազակալ փաթաթել վարսերի վրա մատների ճկուն շարժումներով։ Տղաներից շատերին անգամ հետաքրքիր էր, թե ինչ զգացողություն են ունենում աղջիկները ,… Читать далее Անսովոր սանրվածքների օր. Ճամբարային օր 3

Ուսուցչի օրագիր, Դասարանական TV, ռադիո

«ՌոդարիկներTV». հեռուստաթատրոն «Թարս օրվա թարս երգը»

Ճամբարային երկրորդ օրը Հարավային դպրոց-պարտեզում հայտարարված էր թարս օր։ Մենք էլ որոշեցինք առանձնանալ եւ երգել թարա օրվա թարս երգը՝ https://youtu.be/-vTPafQ2epE

Ուսուցչի օրագիր

Ամառային ճամբար. օր 1

Դեպի արեւոտ երկինք ուղղելով թափանցիկ պղպջակները՝ ճամբարականները հայտարարեցին ուրախ ճամբարի մեկնարկի մասին։ Արեւն ու անմպ երկինքը՝ մեզ ուղեկից ողջ ճամբարային օրերի ընթացքում... https://youtu.be/CcWUvZXr8UQ