Без рубрики, Մասնագիտական զարգացում, Ուսուցչի լաբորատորիա

Մանկավարժական ճամբար. դասվարների մասնակցությունը մարզական պարապմունքներին

Մանկավարժական ճամբարի ընթացքում դասավանդողները հայտագրվեցին եւ մասնակցեցին իրենց նախընտրած մարզական պարապմունքներին։ Օգոստոսի 24-ին եւ 26-ին մի խումբ մանկավարժներով մասնակցեցինք հրաձգության մարզական պարապմունքներին։ Մարզիչ Գոհար Դանիելյանը տեսականորեն ներկայացրեց մի քանի տեխնիկական հնարքներ, որից հետո կիրառեցինք դրանք գործնականում։ Մասնակիցներիս շատ հետաքրքիր էին հրաձգությունից հետո վերջնական արդյուքները, ոգեւորությամբ հաշվում էինք նշանակետին դիպած գնդակները, նշումներ կատարում։ Երկրորդ պարապմունքի ժամանակ… Читать далее Մանկավարժական ճամբար. դասվարների մասնակցությունը մարզական պարապմունքներին

Մասնագիտական զարգացում, Ուսուցչի լաբորատորիա, Վերապատրաստում

Հեռավար ՏՀՏ վերապատրաստում

Մանկավարժական աշխատողների ատեստավորման համար ՏՀՏ վերապատրաստումը անց կկացնի Նվարդ Սարգսյանը։ Թեմա՝ «Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումն ուսումնական գործընթացում» Ժամաքանակը՝ 20 ժամ, տևողությունը՝ 24.08 -10.09 Հեռավար-առցանց ուսուցման հարթակների կիրառման բազային գիտելիքների ապահովում- Նվարդ Սարգսյանի բլոգում։ Վեբինարի օրը եւ ժամ՝ օգոստոսի 27-28, ժամը՝ 11:30

Մասնագիտական զարգացում, Ուսուցչի լաբորատորիա

Մանկավարժական աշխատողների մարզական պարապմունք

Որպես մանկավարժական աշխատանք՝ կրթահամալիրի մանկավարժները կմասնակցեն իրենց նախընտրած մարզական պարապմունքին։ Այսօր կրթահամալիրի մի խումբ մանկավարժներով մասնակցեցինք հրաձգության պարապմունքին։ Տիկին Գոհարը նախապես ներկայացրեց մի քանի տեխնիկական հնարքներ, որից հետո սկսեցինք կրակել։ Մասնակիցներին շատ հետաքրքիր էին հրաձգությունից հետո վերջնարդյուքները, ոգեւորությամբ հաշվում էին դիպած գնդակները։ Պարապմունքները կկրեն շարունակական բնույթ, կհասցնենք բարելավել ձեռք բերված հմտությունները։

Մասնագիտական զարգացում, Ուսուցչի լաբորատորիա, Վերապատրաստում

Վերապատրաստման դասընթացների մեկնարկ

Օգոստոսի 23-ին, ժամը՝ 15:00, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մայր դպրոցի (Հասցե՝ Առնո Բաբաջանյան 25) «Սեբաստիա» համերգասրահում տեղի ունենցավ հանդիպում վերապատրաստման կազմակերպիչների և վերապատրաստողների հետ: Վերապատրաստվողները ծանոթացան դասընթացների աշխատակարգերին, լսեցին հուզող հարցերի պատասխանները: Հանդիպման ժամանակ մասնակիցները ծանոթացան վերապատրաստման ժամկերտներին, առաջին փուլի անելիքներին։ Այսպիսով՝ վերապատրաստումները կկազմակերպվեն առկա, հեռավար եւ համակցված ձեւաչափերով։ Վերապատրաստող մասնագետները իրենց խմբի անդամների հետ կապ… Читать далее Վերապատրաստման դասընթացների մեկնարկ

Մասնագիտական զարգացում, Ֆլեշմոբեր

Ֆլեշմոբի խնդիր

Արմենը առավոտյան դպրոց եկավ 08:45-ին և դպրոցից դուրս եկավ 13:35-ին: Քանի՞ ժամ և քանի՞ րոպե է նա եղել դպրոցում: Դասարանում սովորողների հետ քննարկելիս՝ սովորողները նախ պատկերացրեցին խնդրում նշված ժամերը ժամացույցի վրա. և՛ դպրոց եկած ժամը և ՛ դուրս գալու ժամը պատկերեցինք մեկ ժամացույցի վրա՝ երկու տարբեր գույնի սլաքներով / հերթով ասացին, թե 08:45-ի, 13:35 -ի… Читать далее Ֆլեշմոբի խնդիր

Մասնագիտական զարգացում, Ուսուցչի լաբորատորիա

Ֆլեշմոբի խնդիր

Հունվարի 11-ը երկուշաբթի է։ Շաբաթվա ի՞նչ օր կլինի հունվարի 28-ը: Առաջին դասարանի սովորողների հետ նման խնդիրներ քննարկելիս. կարդալ խնդիրը սովորողների համար հարցադրումների միջոցով պարզել, թե ինչ հասկացան հարցեր, որոնք կօգնեն հասկանալ խնդիրը: օրինակ՝ շաբաթն քանի՞ օր ունի, ամսի 13-ը շաբաթվա ո՞ր օրն էր, եկեք 13-ից մինչև 28-ը հաշվենք մեզ կօգնի Paint նկարչական ծրագիրը, կնկարենք խնդիրը… Читать далее Ֆլեշմոբի խնդիր

Մասնագիտական զարգացում, Ուսուցչի լաբորատորիա

Մասնագիտական զարգացում. տեխնոլոգիական սեմինար

Շարունակում եմ մեծ ոգեւորությամբ մասնակցել նոյեմբերից մեկնարկած եւ մինչ այսօր ընթացող տեխնոլոգիական սեմինար-պարապմունքներին։ Պարապմունքներն անց է կացնում Արուսյակ Գեւորգյանը։ Ցուցանահանդես վաճառքի համար յոււրաքանչյուր շաբաթ մի նոր, հետաքրքիր աշխատանք ենք անում։ Ինձ եւ աղջնակիս, ով գրեթե բոլոր պարապմունքներին ինձ ընկերակցում է, շատ դուր եկավ դեկուպաժը։ Բավականին արագ եւ հեշտ տեխնոլոգիայով կարող ենք գեղեցիկ իրեր պատրաստել։ Նախագիծը՝… Читать далее Մասնագիտական զարգացում. տեխնոլոգիական սեմինար

Մասնագիտական զարգացում, Նախագծեր, Սեփական փորձի ներկայացում

Գորիսի բարբառով հեքիաթի ընթերցում 5-6 տարեկանների համար

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի «Բարբառներ» ակումբի անդամները սկսել են ուսումնասիրել Հայաստանի տարբեր մարզերի բարբառները, մշակույթը, ավանդույթներն ու սովորույթները; Ակումբի գործունեությանն ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ ակումբի բլոգում: https://youtu.be/8JwTj3_yi_M Նախագիծը՝ ստորեւ. Նախագծի իրականացման օրը՝ դեկտեմբերի 10, ժամը 12:00 Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ Նախագծի նպատակը՝ բարբառով հեքիաթի ընթերցման միջոցով կրտսեր տարիքի սովորողների մեջ հետաքրքրության ձևավորում բարբառների հանդեպ, լեզվական հմտությունների… Читать далее Գորիսի բարբառով հեքիաթի ընթերցում 5-6 տարեկանների համար

Մասնագիտական զարգացում

Ֆլեշմոբային խնդրի լուծում

Ունենք 9 շարք թվեր, ընդ որում այդ թվերը հաջորդական չեն, բայց յուրաքանչյուր տողում կամ սյունակում գրված թվերի մեջ կա ինչ որ օրինաչափություն, եւ մեր խնդիրն է գտնել այդ օրինաչափությունը եւ լրացնել ? - ն նշանի փոխարեն գրվող թիվը։ Սկսենք առաջին տողից. ունենք՝ 7, 16, 9։ Պետք է հասկանանք, թե ինչ օրինաչափություն կա այս երեք թվերի… Читать далее Ֆլեշմոբային խնդրի լուծում

Մասնագիտական զարգացում, Ուսուցչի լաբորատորիա

Մասնագիտական զարգացում. նոյեմբերի 2-ից 6-ը

Նոյեմբերի 2-ից 6-ը անց եմ կացրել Հարավային դպրոցում՝ ֆիզիկական միջավայրում։ Միացել եմ առաջնագծին որպես օգնություն գլխարկագործության խմբին եւ հելյունով սովորել գլխարկ գործել։ Մասնակցել եմ մանկավարժական ընդհանուր ժողովին, իսկ նոյեմբերի 4-ին, ժամը 15:30 մասնակցել եմ 5-6 տարեկանների մասնագիտական խմբի հեռավար-առցանց հանդիպում-քննարկմանը։ Նոյեմբերի 2-ին 13:30-14:30 Քոլեջ-պարտեզում մասնակցել եմ Լաերտ Հ._ի պարի պարապմունքին։