Ուսումանական ամառ

Ուսումնական ամառ 2022

Մասնակիցներ ` 2.1 դասարանի սովորողներ

Նպատակը՝  

Զարգացնել և ամրապնդել կարդալու, մտածելու, ստեղծագործելու կարողությունները, ամառային ուսումնական արձակուրդի ընթացքում վերհիշել սովորածը և ամրապնդել:

Ժամկետը՝ մինչև ամառային արձակուրդների ավարտը

Խնդիրները՝

  • վերհիշել ուսումնասիրած ստեղծագործությունները,
  • նոր գեղարվեստական գրքեր, հեքիաթներ կարդալ, գրի առնել հատվածներ,
  • կարդացած նյութի վերաբերյալ կատարել վերլուծություն՝ եզրակացություն անել,

Ընթացքը և նկարագրությունը՝ Կարդա գրականության ցանկից քեզ դուր եկած որևէ ստեղծագործություն՝ Դոնալդ Բիսեթ, Ջաննի Ռոդարի, Հովհ. Թումանյան, Ղազարոս Աղայան, ինչպես նաև ՝ Աստրիդ Լինդգրեն «Էմիլը Լյոնեբերգայից» , Աստրիդ Լինդգրեն «Մանչուկն ու Կառլսոնը», Ալան Ալեքսանդր Միլն՝ «Վինի Փու արջուկը», կարող ես ինքդ ընտրել այլ ստեղծագործություն, կարող ես վերցնել քո սիրելի հեքիաթի գիրքը: Կարդա՛ ստեղծագործությունը, ներկայացրո’ւ քեզ հարմար տարբերակով․

  • փոքրիկ տեսագրությամբ կամ ձայնագրությամբ պատմի՛ր ստեղծագործության մասին, նշի՛ր՝
  1. ո՞ր հատվածը քեզ դուր եկավ,
  2. ո՞ր հերոսին կցանկանայիր նմանվել և ինչո՞ւ,
  3. ո՞ր կերպարը քեզ դուր չեկավ և ինչո՞ւ,
  4. ո՞ր կերպարը կամ դրվագն էր քեզ համար զվարճալի կամ հետաքրքի,
  5. ի՞նչ սովորեցրեց քեզ այդ ստեղծագործությունը,
  6. ինքդ հորին ի՛ր փոքրիկ պատմություն և վերնագրի՛ր: (պարտադիր է)
  • Կարդացած հեքիաթը ներկայացրու ՛ նաև նկարի միջոցով՝ Paint նկարչական ծրագրով, գուաշով կամ ջրաներկով նկարելով, կարող ես նաև քանդակել կավով կամ ծեփամածուկով:
  • Paint նկարչական ծրագրով կարող ես նկարել հեքիաթից առանձին դրվագներ և մոնտաժային ծրագրով այդ նկարներից մուլտֆիլմ պատրաստել;

Իմ նախասիրությունները՝ Տեսանյութի միջոցով պատմի՛ր ՝ ինչով ես սիրում զբաղվել ազատ ժամանակ (ձեռքի աշխատանք, նկարչություն, մարմնամարզություն, հողագործություն, էկոլոգիական աշխատանք եւ այլն)

Իմ ամառային հանգիստը/ ճամփորդությունները՝ Ամռան ընթացքում , վստահ եմ, շատ ես ճամփորդում, պատմի՛ր քո ճամփորդությունների և ամառային հանգստի մասին՝ ինչպես ես անցկացնում, ի՞նչ հետաքրքիր օրեր ես ունեցել այս ընթացքում:

Զուգահեռ կիրականացնենք նաեւ բլոգուսուցման նախագիծ։

Մաղթում եմ ամառային ուրախ ու գունեղ ուսումնական հանգիստ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s