Հաշվետվություն, Հավաքից-հավաք, Մեթոդական մշակում, Ուսուցչի լաբորատորիա

Հեռուստաթատրոնը որպես շուրջտարյա ուսումնական նախագիծ . մանկավարժական հոդված

«ՌոդարիկներTV» դասարանական հեռուստաթատրոնային շուրջտարյա նախագիծը մեկնարկել ենք 2020 թվականից: 

Նախագծի նպատակն է դասարանական — թատերական ներկայացումների միջոցով կենդանացնել հայտնի հեքիաթներ եւ բանաստեղծություններ, շաբաթական թողարկումներով այդ ներկայացումների մեդիատարբերակները հրապարակել որպես հեռուստաթատրոն բլոգում, Հարավային դպրոցի ենթակայքում, գլխավոր կայքում, Սեբաստացի TV- ի կայքում։

Հեռուստաթատրոնի շնորհիվ սովորողների մոտ զարգանում է նախաձեռնելու, համախմբված աշխատելու հմտություններ: Փորձերի ընթացքում նրանց մոտ ձևավորվում է փոխզիջման եւ փոխըմբռման հատկանիշներ, ինքնարտահայտվելու կարողություն: Ինչպես նաեւ  սովորում են հստակ արտաբերել բառերը, կառավարել իրենց ձայնը, խոսքի տեմպը, յուրաքանչյուր դերին տալիս են բնավորություն, բնորոշ ձայն:

Արդյունքում զարգանում են ՏՀՏ հմտությունները. ձայնագրիչի, լուսանկարչական ապարատի միջոցով, սովորողները իրենց խոսքը ձայնագրում են, լսում միմյանց , դիտողություններ անում, աշխատում, որ այն դառնա ավելի արտահայտիչ ու լսելի: Դերասանական հմտությունների զարգացման գործում մեծ է տեսագրման սարքի դերը, որի միջոցով ամեն սովորող կարողանում է ինքն իրեն անմիջապես տեսնել:

Երաժշտական ներկայացումների արդյունքում զարգանում է երաժշտական տակտը, ռիթմը, ծանոթանում են երաժշտական ժանրերի հետ:

Կարող ենք արձանագրել, որ զարգանում է գեղագիտական ճաշակը, արագ կողմնորոշվելու կարողությունները: Սովորողներն իրենց զգում են իբրև հեռուստաթատրոնի իրական դերասաններ։ Միայն այս մտքից նրանք ավելի ու ավելի են ոգևորվում և նոր իմպրովիզներ են անում դերային խաղի ժամանակ։

Շատ կարեւոր է այն, որ սովորողները ձերբազատվում են բարդույթներից: Բազմաթիվ հեռուստադիտողի առջև դերասանական հմտություներ ցուցադրելը նպաստում է, որ մի շարք սովորողներ դառնան ավելի ազատ ու անկաշկանդ: Կարծում եմ ընթերցողին կհետաքրքրի, թե ինչպե՞ս ենք կազմակերպում սովորողների հետ նկարահանումները: Ինչպե՞ս է ընտրվում թեման:

Օրվա ո՞ր ժամին է կազմակերպվում նկարահանումը:

Սովորողները մայրենիի, ընթերցանության ուսումնական պարապմունքներին ընթերցում քննարկում են ստեղծագործությունը։ Մասերի են բաժանում, կարդում են դերերով։ Էլեկտրոնային բառարանների միջոցով բացատրում են անծանոթ բառերը։ Քննարկում են հերոսներին։ Երբ նյութը վերջնականորեն յուրացված է լինում սովորողների կողմից, որոշվում է , թե ինչպես են ներկայացնելու. թատոնի որ ձեւն ենք ընտրելու՝ դերային, մնջախաղային, մատների, թղթե, երաժշտական-ռիթմիկ և այլն։

Կերպարները ընտրվում են սովորողների ցանկությամբ: 

Կրտսեր սովորողների հետ աշխատելիս թողնում ենք, որ նա ինքնուրույն որոշի, զգա, թե ինչ բեմական , դերասանական շարժումներ անի, որպեսզի կերպարին համապատասխան լինի: Այսպես սովորողը մտնում է դերի մեջ և այդ կերպարը լիարժեք դառնում է իրենը:

Փորձերի, նկարահանումների ընթացքում սովորողները շատ հաճախ իրենք են իրենց կամ ընկերոջը շտկում, շարժումներ ցույց տալիս: Տեսախցիկի օգնությամբ նկարահանում միմյանց և միասին դիտում տեսագրությունները: 

Ինքնուրույն բանաստեղծության բառերի համար լոգոռիթմիկ շարժումներ են հորինում եւ նյութը ներկայացնում այդ շարժումների ուղղեկցությամբ։

Հաճախ առանձին մի քանի անգամ ձայնագրելու, երկար օրեր շարունակ փորձերի կարիք չի լինում։

Հրաշալի առաջադիմություն ունեն այս առումով։ Սիրով են պատրաստվում հաղորդմանը, փորձերին կենտրոնացած են, հավաք, խոսքը ավելի սահուն է , խմբային արտասանությունը՝ միաձայն , բեմական խոսքը լսելի, ճիշտ առոգանությամբ, շարժումների հետ սինխրոն։

Հեռուստաթատրոն նկարահանելիս հիմնականում ուշադրություն ենք դարձնում խոսքին, ձայնին, իմպրովիզին։

Բեմական խոսքին տիրապետելը այդքան էլ հեշտ բան չէ երեխայի համար։ Ներկայացում խաղալիս սովորողի խոսքը պետք է հստակ լինի, լսելի: Շատ հաճախ փորձում ենք հայելու առջև խոսել ու բառերն արտասանելը: Իզուր չեն բոլոր դերասանները իրենց դերերը սովորում հայելու առջև, այն հնարավորութուն է տալիս ինքդ քեզ կողքից դիտել: Այս հնարքը սովորողներիս շատ է օգնում։

Երեխաները սիրում են կրկնօրինակել կենդանիների, մեծերի ձայները: Պետք է պարզապես օգնել սովորողին իր խոսքին ճիշտ առոգանություն տալ, ռիթմ և բնավորություն հաղորդել, և կստացվի շատ գեղեցիկ մանկական դերասանական ձայն:

Ձայնի ինտոնացիայի զարգացման համար ձայնագրում ենք սովորողի խոսքը, երգը և մի քանի անգամ թողնում ենք լսի ձայնագրությունը: Այսպես բանավոր խոսքի թերությունները շատ ավելի հեշտ են շտկվում: Իսկ վոկալի թերությունները շտկում է երաժշտության մասնագետը: Համերգ-ներկայացումները պատրաստում ենք երաժշտության մասնագետի հետ։

Նկարահանումները իրականացնում ենք Մայրենիի կամ Շրջակա աշխարհ առարկաների պարապմունքների, երկար դասամիջոցին, երբեմն՝ ճամփորդությունների ժամանակ։ 

Նկարահանումներն ավարտելուց հետո ես՝ դասվարս, իրականացնում եմ մոնտաժային աշխատանքներ եւ պատրաստի տեսանյութը ուղարկում եմ mskhTv-ի թողարկման: Նշեմ, որ ստեղծված նյութը պետք է բավարարի    ուսումնական TV-ի  որոշակի տեխնիկական պահանջներին։ 

Այնուհետև նյութը սովորողները դիտում են mskhTV-ի էջում։ Հաջորդ օրը՝ դասարաանում, քննարկում ենք, հաջողված -չհաջողված կադրերը, որպեսզի հաջորդ անգամ ավելի հետաքրքիր ու լավ ներկայացում խաղանք։

Մեկ թողարկման համար ունենում ենք մեկ շաբաթ ժամանակ, որը հիմնականում բավականացնում է, բայց լինում են դեպքեր , երբ այլ ծավալուն նախագիծ ենք իրականացնում եւ չենք հասցնում, թողարկումը բաց ենք թողնում:

Սեբաստացի TV-ի եթերում 2020-2021 ուստարում պարբերական հեռուստաթատրոնները թողարկվում  էին ուրբաթ օրերին: Անգամ 2020-2021 թվականին՝ մարտ ամսին՝թագավարակի ժամանակ, մտավախություն կար, որ դժվար կլինի իրականացնել ուսումնական TV-Ի և ռադիո նախագծեր, որոնց իրականացման համար պահանջվում է սովորողների ֆիզիկական ներկայությունը: Սակայն Հարավային դպրոցի 3-րդ դասարանի սովորողները գտան հնար եւ յուրաքանչյուրն իր դերակատարման հատվածը տանը խաղալով՝ ուղարկեց տեսանյութը։ Վերջիններս իմի բերելով՝ բաց չթողեցինք «Սեբաստացի TV-ի» մեր ուրբաթօրյա թողարկումները ։ Իսկ 2021-2022-ին՝ առկա ուսուցման պայմաններում եթերները հեռարձակվում են  շաբաթ կամ կիրակի օրերին։

Նախագծի մեկնարիկի օրվանից սկսած ՝ ընտանեկան դպրոցների ընտանեկան թատրոնները ամենասպասվածն ու սիրվածն են։ 

Կան աչքի ընկնող ընտանեկան դպրոցներ, ովքեր տիրապետում են որոշակի ՏՀՏ հմտությունների եւ ծանոթ լինելով ընթացիկ նախագծային աշխատանքներին՝ ինքնուրույն բեմականացնում են, պատրաստում են նյութը, ինքնուրույն իրականացնում են մոնտաժային աշխատանքները։ Բայց կան ընտանեկան դպրոցներ, ում հետ անհատական աշխատանքի արդյունքում է միայն ստեղծվում հեռուստաթատրոնը։ 

Այսպիսով՝ մեր դասարանական հեռուստաթատրոնների նկարահանումները շարունակվում են, դեռ շատ հետաքրքրի մտքեր ունենք իրագործելու, նամանավանդ, որ մեր կրթական ծրագիրը դասվար-հեղինակին թույլ է տալիս ազատ ստեղծագործել, այնպիսի ուսումնական նախագծեր իրականացնել, որոնց արդյունքները կարող են հետաքրքիր ուսումնական փաթեթներ դառնալ մյուսների համար։ 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s