Ընտրությամբ մաթեմատիկական գործունեություն

Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության ստուգատես

Նախագիծը համակարգողի բլոգում

2-րդ դասարան
Օրը՝ 11․05․2022
ժամը՝ 11։55-12։40

Վայրը՝ Հարավային դպրոց, Հարավային դպրոցի լողափի բակ և հինգ տարեկանների կաբինետ։

Լավ եղանակի դեպքում ստուգատեսն անցկացվում է բակում:

Այլ դպրոցներից Հարավային դպրոց-պարտեզ քայլքը համարվում է բանավոր ստուգատեսի առաջին խաղը։
Օրինակ՝ Արևմտյան դպրոց- պարտեզից սովորողները դուրս եկան 11։10-ին։ Արևմտյան դպրոց-պարտեզից մինչև Հարավային դպրոց-պարտեզ որքա՞ն ժամանակ է տևել քայլքը։

Խաղ 1
«Հոպ» բանավոր մաթեմատիկական խաղ։

Սովորղները կանգնում են շրջանաձև ու սկսում հաշվել։ Հաշիվը սկսվում է 1-ից։ 3-ի բաժանվող թվերի դեպքում ծափ են տալիս 1 անգամ, իսկ 3-ով վերջացող թվերի դեպքում՝ 2 անգամ։

Խաղ 2

2 հոգի բռնում են պարանի ծայրերը։ Մեջտեղում կախված է լինում երկնիշ թիվ, գետնին՝ խառը թվեր։ Երկու սովորող վազքով մոտենում են, գետնից վերցնում են այնպիսի թվեր, որոնց գումարը պարանին կախված երկնիշ թիվն է և ամրակով ամրացնում պարանին։

Խաղ 3

Մի շարքով կանգնած են սովորողներ։ Սովորողները պետք է կռահեն, թե որ մանակիցն է մետջեղում կանգնած։ Խաղն իրականացնել և՛ զույգ, և՛ կենտ քանակով մասնակիցների համար։ Համեմատել դեպքերը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s