Հավաքից-հավաք, Ուսումնական ճամփորդություններ

Բարձունքի հաղթահարում, համագործակցային նախագիծ. ամփոփում

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի երկրորդ դասարանի սովորողներ

Օրը՝ մայիսի 23, ժամը 9:30- 15:30
Ճամփորդության վայր՝ Լուսագյուղ

Նպատակ՝ բարձունքի հաղթահարում, կրթական փոխանակում, համբարձման ծեսի իրականացում։
Պատասխանատուներ՝
Թամարա Մարիմյան, Մարիամ Մնացականյան

Վարորդ՝ Սամվել Հարությունյան

Նպատակը՝

  • Հայրենաճանաչողություն ուսումնական ճամփորդության միջոցով
  • Որևէ գործունեության նախապատրաստվելու հմտության զարգացում
  • Թիմով ընդհանուր խնդիրներ լուծելու, խմբով աշխատելու կարողությունների զարգացում
  • Բարձունք հաղթահարելու կարողության զարգացում: նախապատրաստվել և քննարկման արդյունքում ձևակերպել բարձունք հաղթահարելու կանոններ՝ չընկճվել, պատրաստ լինել դժվարությունների և փորձել դրանք հաղթահարել, ուժ և ջանք գործադրել նպատակին հասնելու համար
  • Սովորողների ֆիզիկական զարգացում
  • Համբարձման ծեսի ճանաչում եւ իրականացում
  • Մեդիահմտությունների զարգացում

Նախագծի իրականացման նկարագրություն

Պայմանավորվածության համաձայն ճամփորդությունը սկսում ենք այցով Լուսագյուղի դպրոց:Մեզ դիմավորում են երկրորդ դասարանի սովորողները:Ծանոթանում ենք, շրջում դպրոցում, ներկայացնում կրթահամլիրը, ազգային երգեր ու պարեր,ներգրավվում ենք նաև տեղի սովորողներին: Նրանց հետ միասին գնում ենք բարձունք հաղթահարելու՝ դեպի Թուխ Մանուկ վանք:Այստեղ հյուրերին էլ մասնակից դարձնելով անցկացնում ենք համբարձման ծեսը:Երգում ենք համբարձման երգերը, որոնց փաթեթը նախապես փոխանցել էինք Լուսագյուղի դպրոցին։

Ժամանակացույց՝
11:00-11:30 Շրջայց Լուաագյուղի դպրոցում, շրջում, բարեւածես երգով-պարով

11:30-12։00-բայձունքի հաղթահարում տեղի դպրոցի սովորողների հետ (բարձրանում ենք Թուխ Մանուկ եկեղեցի տանող բլուրը)
12:00 -12:30 -ընդմիջում
12:30-14:30
Համբարձման ծեսի իրականացում
14:30-14:45- քաղցր ընդմիջում
15:00 -վերադարձ

Նախապատրաստական աշխատանք՝

Մինչև ճամփորդությունը յուրաքանչյուր սովորող պետք է իմանա իր դերն ու նշանակությունը` ինչի համար է պատասխանատու, որն է իր անելիքը ճամփորդության ընթացքում: Սովորողներին ըստ նախասիրությունների կբաժանենք խմբերի.

  1. . մաթեմատիկների խումբը նախապես կճշտի բարձունքի տվյալները, կհաշվի ճանապարհին հանդիպող ցուցատախտակները, կփորձեն քայլերով հաշվել բարձունքի բարձրությունը:
  2. Սննդի պատասխանատուները կորոշեն, թե ինչ են ուտելու, կպատրաստեն բրդուճներ և հոգ կտանեն որպեսզի բոլորը սնվեն:
  3. Լրագրողների խումբը պետք է նկարահանի և հարցազրույց վերցնի ֆոտոշարք կամ ֆիլմը պատրաստելու համար /պետք է ունենան տեսախցիկ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ/։ Լրագրողները պետք է նախապես ձևակերպած լինեն իրենց հարցերը գյուղի մարդկանց, տեղանքի և բարձունքի մասին։
  4. Բնագետիկների խումբը կկազմակերպի տեղանքի մաքրում, հանրօգուտ աշխատանք։

Նախապատրաստական աշխատանք՝

Սովորողները պատմում են Համբարձման ծեսի մասին իրենց սլածն ու իմացածը։

Ճամփորդապատումներ

«ՌոդարիկներTV» Համբարձման ծեսը . համերգ-ներկայացում

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s