Իրականացման տևողությունը՝ մարտի 4-ապրիլի 5
Խումբը՝ 2-րդ դասարանի սովորողներ
Նպատակը` Ձեռք բերած տեխնոլոգիական հմտությունների շնորհիվ նպաստել շրջակա միջավայրի պահպանման, մաքրման, բարելավման աշխատանքներին:
Խնդիրները՝
- ստեղծագործական երևակայության զարգացում
- անսովոր լուծումներ գտնելու կարողության զարգացում
- տեխնոլոգիական հմտությունների զարգացում
- մեդիահմտությունների զարգացում
- ուսումնասիրելու, դիտարկելու, արձանագրելու հմտությունների զարգացում
- հոգատարության (խնամք), պատասխանատվության, հետևողականության դրսևորում ուսումնական (աշխատանքային) գործունեության ընթացքում.
Միջավայրը՝ դասասենյակ, բնագիտության լաբորատորիա, խեցեգործարան, բակ:
Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նոթբուք, ձայնագրիչ, ֆոտոխցիկ, գունավոր թղթեր, ժապավեններ, սոսինձ, մկրատ, կավ, ջրաներկ, գուաշ, վրձին, այլ նյութեր:
Սովորողների նախնական կարողություններ և հմտություններ
Սովորողները կարողանում են աշխատել համակարգչային paint, ms office word, power point ծրագրով: Պատրաստում են տոնական պարզ բացիկներ, օգտվում են մկրատից, ունեն տեխնոլոգիական որոշ հմտություններ: Խնամում են սենյակային բույսեր:
Ուսումնական գրականության, այլ ռեսուրսներիցանկ (տեղադրել հղումները)Գրական ստեղծագործությունների ցան
- Հովհաննես Թումանյան
- «Մարտ»
- «Կանաչ ախպեր»
- «Ձնծաղիկ»
- «Մանուշակ»
- «Գետակը»
- Ծաղիկները
- «Գարուն» Աթ. Խնկոյան
- Երաժշտական ստեղծագործությունների ցանկ
- այլ (ուսումնական ֆիլմ, մուլտֆիլմ, տեսանյութ, տեսադաս)
Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)
«Ձոն» ուսումնական նախագիծն ուղղված է արձանագրելու սովորողների տեխնոլոգիական կարողություններն ու հմտությունները: Կրտսեր դպրոցում, մասնավորապես երկրորդ դասարանում, նախագծի հիմնական թեման, ուղղությունը մայրիկն է: Որպես գարնան առաջին նախագիծ այն նախատեսում է հանրօգուտ (ներքին, արտաքին միջավայրի մաքրություն, բարեկարգում, նորացում, թարմացում) աշխատանքների իրականացում, բույսերի խնամք, նոր ծաղկե թաղարների ստեղծում, ծառատունկ: Իհարկե, նախագիծը կարող է խաչվել թումանյանական օրերի ամփոփման, Զատիկի, ռոդիարիական, աղայանական օրերի մեկնարկի հետ:
Նախագծի իրականացումը ըստ գործունեության ոլորտների ՝
Մայրենի լեզու + ստեղծականություն + մեդիա
Բանավոր և գրավոր պատումներ մայրիկների մասին (նկարագրել, բնութագրել մայրիկներին):
Հորինել ու գրել ակրոստիկոսներ մայիկների համար:
Հորինել ու գրել շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ:
Տեխնոլոգիա + մեդիա
Գարնանային պլեներ Հարավի բակում
Տոնական բացիկների պատրաստում (թղթային, էլեկտրոնային):
Պատրաստում ենք «Գարնան թռչնակ», վերադիր աշխատանք(ուսուցողական նյութը հղմամբ)
Մայրիկների դիմանկարների շարք (paint-ով, գուաշով): Նկարի շրջանակների պատրաստում, նկարած նկարների տպագրություն, տեղադրում շրջանակների մեջ՝ նվեր մայրիկներին։
Բնագիտություն + մեդիա
տնկած սենյակային բույսերի խնամք, դիտարկումններ: Ծառատունկ, ծաղկատունկ։
Նախագծի ընթացքում նախատեսվող ուսումնական ճամփորդություններ՝
Նախագծի ընթացքում նախատեսվում է (ակնկալիքներ, արդյունքներ)
Նախագծի ընթացքում ստեղծված աշխատանքները, հրապարակվում են բլոգում, ենթակայքում, կայքում: Նախատեսվում է ստեղծել՝
- Թղթային բացիկ- նվերներ մայրիկներին
- էլեկտորնային բացիկներ
- Մայրիկապատումներ (տեսաֆիլմ, ռադիոհաղորդում)